ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ փաստաբանների պալատի դիմումն ուղարկվել է ՔԿՎ 02/15/2017 18:10 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի արդարադատության նախարարությունը ստացել է ՀՀ փաստաբանների պալատի դիմումը կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեսակցության վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Արդարադատության նախարարությունը ստացել է ՀՀ փաստաբանների պալատի դիմումը, և արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով այն ուղարկվել է Քրեակատարողական վարչություն: Վերջինս դիմումում բարձրացված հարցի վերաբերյալ հանդես կգա պարզաբանմամբ»,- հայտնեցին նախարարությունից:
Ժիրայր Սեֆիլյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանի հարցով ՀՀ Փաստաբանների պալատի նախագահը փետրվարի 15-ին դիմել է Արփինե Հովհաննիսյանին:
ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը փետրվարի 14-ին մերժել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեսակցությունը։ Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի՝ ՔԿՀ-ն չի թույլատրել տեսակցությունը պաշտպանյալի հետ, քանի որ փաստաբանը հրաժարվել է իր մոտ գտնվող փաստաթղթերի՝ քրեական գործի առնչությունը պարզելու նպատակով ուսումնասիրության համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:
Փաստաբանների պալատը ՀՀ արդարադատության նախարարին ուղղված գրությամբ նշել է, որ ՔԿՀ կողմից վկայակոչված կանոնակարգի նորﬔրի հիման վրա փաստաբանի մոտ քրեական գործի նյութերին չառնչվող այլ փաստաթղթերի հայտնաբերմանն ուղղված գործողությունն անհնար է կատարել առանց բոլոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու։
Նման գործողությամբ ՔԿՀ աշխատակիցները փաստացի հնարավորություն կունենան ծանոթանալու փաստաբանական գաղտնիք պարունակող այլ նյութերին, ինչպես նաև՝ չունենալով անհրաժեշտ գիտելիքներ կամ տեղեկություններ, հայեցողաբար գնահատելու փաստաթղթերի առնչությունը քրեական գործին:
Ըստ ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշման ՔԿՀ աշխատակազմի նման վարքագիծը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և ներպետական օրենքներին։
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ