ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վկան հայտարարեց, որ նախաքննության ժամանակ ճնշումների է ենթարկվել 02/15/2017 19:37 | Դատական ռեպորտաժներ
Երկու անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Բագրատ Թումանյանի գործով այսօրվա դատական նիստում հարցաքննված վկան հայտարարեց, որ նախաքննական ցուցմունքը տվել է ճնշումների ազդեցության տակ:
Տուժողներից մեկը՝ Արմեն Էմբոյանն, վկա Ռ.Թովմասյանի հորաքրոջ որդին է:
Վկան հայտարարեց, որ նախաքննական առաջին ցուցմունքը տվել է իր նկատմամբ ոստիկանությունում գործադրված ճնշման ազդեցության տակ: Ըստ վկայի, իրեն քրեականի աշխատակիցը պարտադրել է ցուցմունք տալ, մասնավորապես, այն մասին, որ
Բագրատ Թումանյանն է եղել կրակողը: Իրեն ասել են՝ եթե մեր ուզածը չգրես՝ կդատվես:
Քրեականի աշխատակիցը եկել է նաև քննիչի մոտ, ներս ու դուրս արել, կարդացել իր ցուցմունքը: Բացի այդ՝ ինքն ուզում էր արագ կատարել քննիչների ասածը ու գնալ հիվանդանոց՝ բժիշկներն իր եղբորը ողջ մնալու հույսեր չէին տալիս:
Որպես ճնշման միջոց իր նպատակին հասնելու ու իրեն վախեցնելու համար ոստիկանության աշխատակիցը հայհոյում էր:
Նախաքննության ընթացքում հաջորդ երկու ցուցմունքները տվել է նույնպես պարտադրանքի ազդեցության տակ՝ իրեն ասվել է՝ եթե փոխես ցուցմունքդ, կդատվես:
Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվելիս նույնպես ինքը չի փոխել իր ցուցմունքը, քանի որ նորից զգուշացվել է՝ կդատվես:
Իսկ հիմա՝ դատարանում, եթե ինքը կրկնի նախաքննական ցուցմունքը, կստացվի, որ ինքը Բագրատի նկատմամբ շառ է անում:
Վկան իր այս հայտարարությունը պնդեց նաև մեղադրողի կողմից սուտ մատնության անելու համար նախազգուշացվելուց հետո:
Ամբաստանյալ Բագրատ Թումանյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը հայտարարեց, որ թեև հակասություններ են եղել իր պաշտպանյալի ու վկայի նախաքննական ցուցմունքների միջև, սակայն նրանց միջև առերես հարցաքննություն չի անցկացվել:
Ուստի հաշվի առնելով վկայի հայտարարությունը ճնշումների մասին, ինչպես նաև հարցաքննության արձանագրության մեջ ներկա գտնված այլ անձանց չարտացոլելու հանգամանքը, պաշտպանը հայտարարեց, որ առաջ է գալիս վկայի բոլոր երեք ցուցմունքների որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության հարցը:
Դատաքննության ու նախաքննության ընթացքում տրված վկայի ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները:
Այսպես դատարանում նա հայտնեց, որ մեքենայից դուրս է եկել այն ժամանակ, երբ դրսում՝ իր եղբոր ու ամբաստանյալի խոսակցության տոնը բարձրացել է:
Վկան դատարանում չհիշեց, թե ո՛րն է եղել դեպքից տասն օր առաջ իր եղբոր ու միջադեպի մասնակից Արմանի միջև լեզվակռվի պատճառը՝ իմացել եմ, բայց չեմ հիշում, ասաց վկան: Ըստ նրա, քաշքշուկի ժամանակ ինքը սայթաքել է, ընկնելիս դեմքով հարվածել ասֆալտին: Իր եղբայր Արմենն իրենից ավելի շուտ էր ընկել՝ նրա որովայնին կրակոց էր արձակվել: Որովայնին արձակված կրակոցից վիրավորվել էր նաև Ռուդոլֆը: Ըստ վկայի, ինքը չէր կարող իմանալ, թե ով է կրակողը:
Մինչդեռ նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ Բագրատի ձեռքում սև գույնի ատրճանակ կար՝ նա կրակեց Արմենի որովայնին, Ռուդոլֆը ասաց՝ Բգո, ի՞նչ ես անում և որովայնին մի կրակոց էլ ինքը ստացավ:
Վկան նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ դեպքին նախորդած միջադեպի պատճառն այն է եղել, որ Արմենը քաշել է Արմանի հագուստից, և վերջինս դրանից սրտնեղել է:
Նախաքննական ցուցմունքում ի տարբերություն դատաքննական ցուցմունքի՝ վկան հայտնել էր, որ խառը կռվի ժամանակ ինքն էլ է հարվածներ ստացել, վայր է ընկել, ընկած վիճակում էլ շարունակել են իրեն ոտքերով հարվածել:
Դատարանում հարցաքննվեց նաև տարածքի բնակչուհի մի վկա, ով տուժող Արմենի ընկերոջ մայրն է: Ըստ վկայի, ինքը մոտեցել է Արմենին՝ օգնելու համար, նրա ճակատն արյունոտ էր, ձայն էլ է լսել, սակայն չի հասկացել, որ կրակոց է:
Երկու վկաներն էլ դատարան բերման էին ենթարկվել: Եվս երկու վկաներ էլ էին բերման ենթարկվել, սակայն նրանք բերման ենթարկվելուց հետո դատարանից հեռացել էին: Դատարանի որոշմամբ նրանք նորից բերման կենթարկվեն, իսկ չներկայացած մյուս վկաներին ոստիկանության միջոցով ծանուցումներ կուղարկվեն:
Ըստ Բագրատ Թումանյանին առաջադրված մեղադրանքի, նա 06.02.2015թ. Երևան քաղաքի 14 փողոցի սկզբնամասում, Արման Վարտանյանի կնոջ աշխատանքային հարցերի շուրջ վիճաբանության մեջ է մտել Ռուդոլֆ Սեդրակյանի, Արմեն Էմբոյանի և Ռազմիկ Թովմասյանի հետ, որի ընթացքում Ա.Էմբոյանին և Ռ.Սեդրակյանին ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված և կրվող հրազենից կրակել է Ռ.Սեդրակյանի և Ա.Էմբոյանի որովայնի առաջային պատի շրջանին, որից հետո վերջիններս թափանցող հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ, որտեղ բժշկական միջամտության հետևանքով հաջողվել է փրկել նրանց կյանքը:
Բագրատ Թումանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու կամ ավելի մարդկանց սպանության փորձ, և 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք ձեռք բերելը, կրելը, պահելը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից