ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Լապշինի կինը ահազանգում է ամուսնուն Բաքվում ոչ բավարար իրավաբանական աջակցություն տրամադրելու մասին 02/15/2017 16:57 | Միջազգային լրահոս
Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինի կինը` Եկատերինան, ահազանգում է, որ իր ամուսնուն չեն տրամադրում անհրաժեշտ իրավաբանական աջակցություն, իսկ նշանակված հանրային պաշտպանն ամենևին հավատ չի ներշնչում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում:
Եկատերինան նշում է, որ թեպետ Ադրբեջանի դատախազությունը հայտարարել է Լապշինին անհրաժեշտ իրավական աջակցություն տրամադրելու մասին, սակայն դա արվել է նրա` Բաքու ժամանելուց միայն 10 ժամ անց:
«Ինչո՞ւ Լապշինին անմիջապես չեն տրամադրել փաստաբան և թարգմանիչ: Հենց օդանավակայանում կամ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության մեկուսարանում, որտեղ էլ հենց ԶԼՄ-ների փոխանցմամբ նա տեղափոխվել էր ժամանելուց հետո: Չեն գտե՞լ, չեն հասցրե՞լ: Իսկ ինչո՞ւ են հասցրել լրագրողների մի մեծ բանակ ուղարկել օդանավակայան: Հետևաբար` զարմանալի չէ, որ հատուկ ծառայությունների հետ մի գիշեր անցկացնելուց հետո Լապշինը չուներ որևէ բողոք: Անգամ մի քանի ժամն է բավական, որ ցանկացած մարդու շատ բան բացատրվի…»,- գրում է Եկատերինան:
Նա իր բողոքն է հայտնում հանրային պաշտպան Սաֆար Հուսեյնովի հետ կապված և նշում, որ անհասկանալի պատճառներով Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն թույլատրում տեսակցել Լապշինի հետ, իսկ Հուսեյնովը շարունակ կրկնում է, թե իր ամուսինը բողոք չունի:
«Խնդիրը հենց փաստաբանի մեջ է, ով մինչ օրս պնդում էր, որ ընտանիքի անդամներից ոչ ոք իրեն չի դիմել` այն դեպքում, երբ ես նրան զանգահարել եմ և խոսել հետը թե փետրվարի 13-ին, թե փետրվարի 14-ին, թե այսօր»,- հայտնում է Լապշինի կինը: Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Լապշինի փաստաբանն անգամ լավ ռուսերեն չգիտի և տարրական կենցաղային հարցերը նրան փակուղու մեջ են դնում, ուստի կասկածից վեր է, որ նա չի կարող Ալեքսանդր Լապշինին ճշգրտորեն բացատրել գործի իրավական ասպեկտները:
Եկատերինան ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ տարբեր հրապարակումներում Լապշինի տարբեր ցուցմունքների մասին է խոսք գնում:
«Այլ խոսքով` փաստաբանի առաքելությունն է ստանալ Ալեքսանդրի խոստովանությունն այն մասին, ինչ նա երբեք չի արել: Բարեկամներին համոզել, որ Ալեքսանդրի կյանքը հիասքանչ է, իսկ այն, որ նա չի զանգահարում, պարզաբանել նրանով, որ «օրենքն արգելում է»,- նշել է Լապշինի կինը:
Նա հայտնել է, որ առաջիկա 1-2 օրերի ընթացքում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգեր Լապշինը նոր փաստաբան կունենա, հետևաբար՝ կհայտնվի նրա վիճակի մասին ավելի օբյեկտիվ տեղեկություն:
«Սակայն եթե ԶԼՄ-ներում տեսնեք, որ Ալեքսանդրը հրաժարվում է իր հարազատների կողﬕց փաստաբան վարձելուց, կարծում եմ ինքներդ կհասկանաք, որ նրան իսկապես անհրաժեշտ է առնվազն Կարմիր խաչի օգնությունը և շտապ»,- եզրափակել է Լապշինի կինը:
Բելառուսի Գերագույն դատարանը փետրվարի 7-ին մերժել էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը՝ կապված Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման հետ, որով Լապշինը պետք է արտահանձնվեր Ադրբեջան: Լապշինը նույն օրը հատուկ չվերթով տեղափոխվել է Մինսկից Բաքու ` պետական անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ:
Ադրբեջանում ՌԴ և Իսրայելի քաղաքացի բլոգերին սպառնում է քրեական հետապնդում 281.2 (երկրի դեմ ուղղված հրապարակային կոչեր) և 318 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի անօրինական հատում) հոդվածներով:
Երկու հոդվածներով Լապշինին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից