Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   22:33 Նեթանյահուն հաստատման կներկայացնի Լիբանանում հրադադարի մասին համաձայնագիրը 11/26/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 11/26/2024   22:14 Նիկոլ Փաշինյանը որոշել է Գյումրիում նախնական ընտրություն անցկացնել. հայտնի են օրերը 11/26/2024   22:07 Բեյրութում ՑԱԽԱԼ-ի հարվածի զոհերի թիվը հասել է 10-ի 11/26/2024   21:56 Ուկրաինային կարող են դրդել մի քանի ամսվա ընթացքում բանակցել ՌԴ-ի հետ․ Washington Post 11/26/2024   21:44 Քյարամյանին աշխատանքից ազատում է, գլխավոր դատախազին՝ ոչ, նրան հսկում է դատախազը. բանակում սպանությունները դարձնում են ինքնասպանություններ, այդպես քննում, գործերը դատարան ուղարկում. իրավապաշտպան 11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում
11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

«Տղաներ, որ ելան մարտի». Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. Գուրգեն Հովհաննիսյանը քաջ գիտակցում էր պատերազմի տրամաբանությունը 02/15/2017   10:41  |  ԼՐԱՀՈՍ

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Գուրգեն Հովհաննիսյանի և նրա սխրանքի պատմությունը։ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի կողմից նա ստացել է «Մարտական ծառայություն» մեդալ, ինչպես նաև «Քաջարի մարտիկ» կրծքանշան՝ դիվիզիայի հրամանատարի կողմից։

Գուրգեն Հովհաննիսյան. նրա մասին տեղեկացա շատ պատահական։ Լսել էի, որ նրա ջոկն անվանում են «քաջերի ջոկ», իսկ նրան փորձառու զինվորականները կարճ բնութագրում են` գեներալի ինքնուրույնությամբ ժամկետային զինծառայող։

Նա եղել է դասակի հրամանատարի տեղակալ, հենակետի ավագ, ավագ սերժանտ։ Որոշեցի ինքս հարցուփորձ անել ու համոզվել, արդյո՞ք Գուրգենն իրոք այդպիսին է, ինչպիսին նկարագրում են։ Խոսակցությունը սկսեցի այն հարցից, թե ինչու են իր ջոկն այդպես անվանում և նա սկսեց պատմել։ Պարզվում է նա եղել է հենակետի ավագը, ում ջոկը, որ բաղկացած է եղել 8 հոգուց, բարձրացել է դիրքեր և նույն կազմով էլ իջել։

««Մենք պետք է դիրքից իջնենք հենց այս կազմով և ուտենք ու խﬔնք». այսպես եմ ասել իմ ջոկին։ Տղաների մեջ մի փոքր խուճապ կար, ասում էին. «Գուգո, էլ ի՞նչ, մենք այլևս չենք լինի, երկու կողմի դիրքերի տղաները ողջ չեն»։

Ես էլ այդ պահին բառացի այդ խոսքերն ասացի, ուզում էի անպայման քաջալերել նրանց, որպեսզի ոչ մի պարագայում չհուսալքվեն։ Ճիշտն ասած, այդպիսի բան հնարավոր չի, շատերը չեն հավատացել, որ մենք այդքան բան ենք կարողացել անել։ Մեր դիրքի շրջակայքում հակառակորդի 50-70 դիակ կար։ Նրանք փորձում էին բարձրանալ կողքի բարձունքը։ Մենք այդ ժամանակ երեք նռնականետով կրակել ենք այդ ուղղությամբ, և նրանք գլորվելով ընկնում էին։

Երկու կողﬕ դիրքերի 17 զինվորներից ողջ էին մնացել ընդամենը 3-ը, իսկ մեր դիրքում 8 հոգով էինք և բոլորս անգամ առանց վիրավորվելու հետ ենք վերադարձել»,- պատմեց Գուրգենն ու հետո որոշեց սկսել ամենասկզբից։

Ասաց, որ ապրիլի մեկը իրենց համար սովորական մարտական հերթապահության օր էր։ Բարձրացել էին դիրքեր ընկերների հետ (նրանց մի մասը այժմ ողջ չէ)։ Նրանց ձախ կողմի դիրքում ապրիլյան քառօրյայի հերոսական մասնակիցներից Արման Ավետիսյանն է եղել, ով նաև Հովհաննիսյանի ընկերն է, իսկ աջ կողմում՝ հերոսաբար նահատակված Բագրատ Ալեքսանյանի ու Ադամ Սահակյանի դիրքը։

«Ես եղել եմ հենակետի ավագը։ Գիշերը շատ հանկարծակի անօդաչու թռչող սարքերով սկսեցին նկարել։ Զեկուցելուց հետո անմիջապես մեր գումարտակի հրամանատարը հրաման տվեց, որպեսզի անցնենք շրջանաձև պաշտպանության։ Ու մոտ ժամը 4-ի սահմաններում Ադամը զեկուցեց, որ դիվերսիոն խումբ է մտել իրենց դիրք։

Դրանից հետո, անմիջապես Արմանենց հենակետի ավագը նույնն ասաց։ Բնականաբար, արդեն թշնամին իմ դիրքին էլ էր շատ մոտ, ընդամենը 70 մետր էր բաժանում։ Սպասում էինք նաև հարձակում մեր դիրքի վրա, շրջանաձև կանգնած էինք, բայց տեսնում էինք, որ մեր խրամատ, չգիտեմ ինչու, չէին մտնում։ Հետո հասկացա, որ նրանց պետք էր սկզբում բարձունքը գրավել, որ հեշտ լիներ մեզ վրա հարձակվելը։ Դրանից հետո մենք սկսեցինք օգնել։ Երկու մասի էինք բաժանվել և մեր կողքի երկու դիրքերին էլ լույսերի և զինատեսակների շնորհիվ բավականաչափ օգնել ենք։ Զինամթերքի մի մասը սպառել ենք՝ օգնելով մեր ընկերներին։ Ես որպես հենակետի ավագ ասում էի, որ զինամթերք պահենք, քանի որ հասկանում էի, որ մեզ վրա էլ կհարձակվեն, ամեն ինչ այդպես չի վերջանա»։

Հետո լսել է, որ Արմանը վիրավոր է։ Առավոտյան, երբ արդեն լույսը բացվել է, դիպուկահարն ասել է, որ երկու հոգի մտնում են խրամատ։ Առանց զենքի Գուրգենը դուրս է եկել, մոտեցել է թշնամուն ու մոտն էլ երկու նռնակ է եղել։ Վազելով գնացել է խրամատի աջ կողմը, այսինքն՝ դեպի նրանց։

«Նրանք տեսան ինձ, ասեմ, որ տարիքով մեծ տղամարդիկ էին։ Ինձ տեսան, իջան ներքև ու ես լսեցի, որ ռուսերեն խոսում են։ Այդ ժամանակ մեկը մյուսին հարցրեց «նռնակ կա՞ մոտդ», մյուսը պատասխանեց, որ կա։ Վերցրեց նռնակը, որ նետեր իմ կողմ, չհասցրեց, ես արդեն օղակը քաշել էի ու շպրտեցի իրենց կողմը։ Անգամ չնայեցի, թե ինչ կատարվեց։ Նռնակը այնքան լուրջ զինատեսակ է, որ անհնար էր, նրանք ողջ մնային»,- հիշում է մեր պատմության հերոսը։ Հակառակորդն, անկախ ամեն ինչից, իր մտադրությունից հետ չկանգնեց: Նոր խմբեր ներքաշվեցին մարտում: Ջոկի դիպուկահարը` Գրիգոր Գրիգորյանը, Գուրգենի օգնականը` Դանտես Ջանգոյանը, ընդհանրապես չեն վրիպել: Երեք անգամ էլ նռնականետով Կորյուն Պապլարյանն է դիպուկ կրակել: «Ուզում ես ապրել՝ պիտի դիպուկ կրակես. պատերազմի տրամաբանությունը շատ պարզ է»,- նշում է Գուրգենը:

Նրանց այլ զինամթերք հասցնելը անհնար է եղել, որովհետև ամբողջ ճանապարհը հակառակորդը ինտեսնիվ հրետակոծության տակ է պահել։ Գուրգենն անընդհատ բղավել է, որ պետք է թաքնվեն և հետո շարունակեն մարտը վարել, այլապես անհնարին կլիներ առանց վիրավորների դուրս գալ այդ իրավիճակից։ Մոտավորապես 21:30-22:00 սահմաններում, երբ իրենց մոտ այլևս զինամթերք չի եղել, կանգնել է դիրքի մեջտեղում, բարձր «Հայր Մեր»-ն է արտասանել։ Ասում է, թե դա շատ մեծ ուժ է տվել իրեն ու տղաներին։

«Մենք հոգեբանորեն պատրաստ չէինք դիրքը թշնամուն թողնել: Այնքան ուժ էինք ներդրել: Ինձ մոտ էլ ընդամենը երկու նռնակ էր մնացել։ Ստիպված էինք կտրուկ որևէ որոշում կայացնել»։

Հետո Գուրգենը մի պահ լռեց, դադար տվեց, երևի մտքերն էր ի մի բերում։ Մեկ էլ հանկարծ անկեղծացավ. «Ես Ռոբերտ Աբաջյանին չէի ճանաչում, մեր զորամասից չէր, բայց շատ եմ հասկանում նրան։ Ես էլ եմ նույն իրավիճակում հայտնվել, որ ընդամենը վերջին երկու նռնակ էր մնացել ինձ մոտ։ Ամեն վայրկյան պատրաստ էի, քաշել ձգանը, ու ինձ՝ թեկուզ իմ տղաների հետ, պայթեցնեի, բայց կարևորը գերի չընկնեինք։ Մի պահ եղավ, երբ մոտ 7-8-ի սահմաններում ռադիոկապով լսում էի, որ Ադամ Սահակյանն ասում է իրենց դիրքում միայն ինքն է ողջ մնացել։

Այդ ժամամանակ, մեր մյուս կողմի դիրքից էլ (Արման Ավետիսյանի դիրքից) լսում էի, որ ասում էին հենակետի ավագը ողջ է, մեկ զինվորի հետ։ Ու մի որոշ ժամանակ անց նկատեցի, որ վիրավոր զինվոր է գալիս դեպի մեզ, հարցրի, թե որտեղ է հենակետի ավագը, պատասխանեց, որ զոհվել է։ Նրա դիակը հնարավոր չէր բերել»։

Այդ ժամանակ նրանց ուղղությամբ նորից սկսել են կրակել։ Հազիվ այդ կրակից թաքնվել են։ Հրետանիով էլ են կրակել։ Երբ պատմում էր այս ամենը, ուզում էի կանգնեցնել նրան, որպեսզի այլևս չշարունակի ու չտանջի ինքն իրեն այդքան մանրամասն պատմելով ամեն ինչ։ Բայց արդեն ամեն ինչ ասել էր։ Միայն վերջում ավելացրեց՝ հիշո՞ւմ եք, որ ասացի նույն կազմով պիտի իջնեինք ու քեֆ անեինք, գլխով դրական պատասխան տվեցի, նա էլ շարունակեց. «Երբ ամեն ինչ վերջացավ ու իջանք, մենք այդ ամենը կազմակերպեցինք»…

Ավագ սերժանտը հուլիսին պիտի զորացրվեր, ապրիլին դեպքերը սկսվեցին։ Ծառայության վերջին 1,5 ամիսը՝ մոտ 40 օր, եղել է Ստեփանակերտի հոսպիտալում, որովհետև պատերազմից մեկ ամիս անց կոտրել է ոտքը։

«Գիշերը ժամը չորսին՝ ծառայություն իրականացնելիս, սայթաքեցի և ոտքս հակառակ ծալվեց ու կոտրվեց։ Բուժում ստացա հոսպիտալում և դուրս գրվելու հաջորդ օրը զորացրվեցի»,- պատմում է Գուրգենը։

Զգում էի, բացի ափսոսանքից ու կորստի ցավից, նաև հպարտություն կա նրա աչքերում։ Հենակետի ավագը կարողացել է անել այնպես, որ իր ջոկի բոլոր տղաների ողջ ու առողջ իջնեն դիրքերից։ Ասում էր, թե պատրաստ չէր իր ընկերների անշնչացած մարﬕնները հանձնել ծնողներին, դա շատ ցավալի է և հենց այդ մտածմունքն ու աղոթքն իրեն ուժ են տվել։

Անկեղծացավ՝ ես էլ անձամբ չէի հավատում, որ այդտեղից կարող եմ ողջ դուրս գալ։ Որոշեցի հարցնել, թե ինչ է զգում, երբ իրեն հերոս են ասում։ Չէ՞ որ կարողացել է այնպես ղեկավարել իրավիճակը, որ 8 հոգուց և ոչ ոք չմահանա և անգամ չվիրավորվի։

«Հպարտություն եմ զգում, երբ ասում են հերոս, բայց ինչ-որ տեղ էլ ավելի լավ է, որ իմ անձը ավելի շատ սիրեն, քան իմ արած քայլը։ Ես հպարտ եմ իմ արած քայլով ու ընդհանրապես չեմ մտածում, որ մարդ եմ սպանել, ու առհասարակ ինձ թվում է՝ ոչ ոք չի մտածում, որ մարդ է սպանել։ Ինքս էլ հերոս եմ համարում բոլոր տղաներին, առաջնահերթ՝ մեր զոհված ընկերներին։ Հատկապես ուզում եմ շեշտել իմ ամենամոտ ընկերոջը՝ Բագրատ Ալեքսանյանին»,- նշեց Գուրգենն ու այդ պահին զգացի, որ հուզվում է, չհասցրի հարց տալ, սկսեց մի պատմություն պատմել։

«Կուզենայի ասել, որ դեռ ծառայության ժամանակ Բագրատի հետ պայմանավորվել էինք, որ ինքը պետք է ինձ կնքի, քանի որ կնքված չէի։ Բայց կորցրի ընկերոջս, դրա համար իրենց ընտանիքին խնդրեցի, որպեսզի նրանք կնքեն ինձ և եղբորս։ Այդպիսով՝ Բագրատի ծնողները դարձան իմ քավորն ու քավորկինը։ Ավետիսյան Արմանն էլ էր ներկա իմ կնունքին»։

Գուրգենի մոտ ամեն ինչ հստակ էր, պատկերացումները, տարբեր հարցերի շուրջ, երազանքներն ու նպատակները։ Ինչպես նաև ամեն ինչ պարզ էր ու հասկանալի։ Երազում է, որ սահմաններին խաղաղություն լինի, ասում է դրանից լավ երազանք չի կարող լինել։ Բայց, որ ամենակարևորն է՝ ցանկանում է, որպեսզի բոլոր զինվորները ծառայությունից հետո վերադառնան տուն և նորից զգան ընտանիքի կողքին լինելու այդ քաղցրությունը։

«Ես արդեն զորացրվել եմ, գիտեմ, թե ինչ բան է երկու տարի անց, նորից գտնվել ընտանիքի կողքին, հատկապես, երբ նմանատիպ փորձության միջով ես անցնում։ Բայց ամեն գնով պատրաստ եմ թե՛ փորձով, թե՛ խորհրդով օգնել իմ ընկերներին, եղբորը, ովքեր այժմ ծառայում են։ Աստված տա իմ և այլ տղաների, ովքեր արդեն զորացրվել են, կարիքը չլինի, բայց ամեն վայրկյան, բացի խորհուրդներից, պատրաստ եմ կանգնել նրանց կողքին»,-ասաց Գուրգենը։ Նա Արարատի մարզի Նոր Կյանք գյուղից է։ Հիմա երբ զորացրվել է, վարսավիրի մասնագիտիւթյուն է ձեռք բերել և աշխատում է մասնագիտությամբ։ Շատ է սիրում է երգեր լսել ու հատկապես հայրենասիրական երգեր, ինչը նրան շատ է ոգեշնչում։ Գուրգենը հակառակ աﬔն ինչին փորձում է կյանքին ուրախ աչքերով նայել, մնացածին էլ հույս տալ և ինքն էլ աշխատում է հույսով ապրել։

Լիլիթ Դեմուրյան
Լուսանկարը` Գևորգ Պերկուպերկյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:50 03/02/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». ընկերոջ կյանքը փրկելու միտքը ուժ տվեց Անդրանիկ Աթալյանին դուրս գալու այրվող տանկից
13:54 17/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նորայր Զախարյանը ցանկանում է շարք վերադառնալ, բայց նախ սիրած աղջկան կասի իր զգացմունքների մասին
12:09 19/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի ուղղաթիռը
17:47 16/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը
11:28 12/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Շանթ Ղազարյանը ոգեշնչվել է իրենց կողքին անձնազոհ կամավորների ներկայությունից
11:33 09/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները
10:28 06/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին
17:16 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողների վիճակը լավ է. նրանցից մեկին կվիրահատեն. News.am
12:08 03/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակն արդեն լավ է
15:17 28/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]