ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ-ն քննության առավ մաքսանենգության հոդվածի ապաքրեականացման հետևանքների գործը 02/14/2017 17:34 | ԼՐԱՀՈՍ
Սահմանադրական դատարանն այսօր քննեց ՀՀ քրեական դատավարության և քրեական օրենսգրքերի մի շարք դրույթների, ինչպես նաև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83Ն օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը:
Գործով դիմող Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը խնդրում էր որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի՝ Արդարացվածը, 21-րդ հոդվածի՝ Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը, 5-րդ և 6-րդ մասերի, 426.2-րդ և 426.3-րդ հոդվածների, 49-րդ գլխի նորմերի, Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի, 84-րդ հոդվածի, «պատժից ազատելը» վերտառությամբ 12-րդ գլխում ընդգրկված նորմերի, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83Ն օրենքի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: ՍԴ դիմելու առիթ էր հանդիսացել մաքսանենգության հոդվածի ապաքրեականացումը և դրա հետ կապված ծագած հարցերը:
Սահմանադրական դատարանը որոշեց մասնակի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի, 66-րդ հոդվածի, 426.3 հոդվածի, 49-րդ գլխի նորմերի, ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի, 12-րդ գլխի նորմերի մասով, կարճել:
ՀՀ ՍԴ որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածը և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2016 թվականի մայիսի 16-ի ՀՕ-83Ն օրենքը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցության մեջ գտնվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ ելնելով ՀՀ սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից, արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում նշեց Սահմանադրական դատարանում պատասխանողի՝ Ազգային ժողովի, ներկայացուցիչ, Վահե Դանիելյանը, խնդիրն այն է, որ Քրեական օրենսգրքի մաքսանենգության հոդվածը ապաքրեականացվել էր և դիմողը պնդում էր, որ չկա նախատեսված կառուցակարգ, թե ինչ ընթացակարգով պետք է անձը ազատվի պատիժը կրելուց:
Ներկայացուցիչը պարզաբանեց, որ ՀՀ սահմանադրության 72-րդ (Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը) և Քրեական օրենսգրքի 13-րդ (Քրեական օրենքի հետադարձ ուժը) հոդվածներով սահմանվում են, որ հետադարձ ուժ ունեն այն օրենքները, որոնք ապաքրեականացվել են:
Դիմող ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ցանկանում էր ճշտել՝ եթե գործը նախաքննության փուլում է, խնդիր չկա անձը ձեռք է բերում արդարացվածի կարգավիճակ, ինչպես նաև, եթե արդեն պատիժը կրել է, այդ դեպքում դատվածությունը հանվում է և խնդիր չէր լինում, բայց ըստ առաջին ատյանի դատարանի, այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ պատիժը կրող անձանց դեպքում, երբ անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից կամ պատժից, այդ դեպքում առաջանում են բացասական իրավական հետևանքներ, անձն, օրինակ, ունենում է դատվածություն, ինչն, ըստ դիմողի, անընդունելի է Սահմանադրության համատեքստում: Այդ իսկ պատճառով ընդհանուր իրավասության դատարանը դիմել է Սահմանադրական դատարան, որն իր որոշմամբ եկել է եզրակացության, որ այդ դեպքերում ևս անձը կարող է արդարացվածի կարգավիճակ ձեռք բերել, քանի որ դա համարվելու է նոր հանգամանք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ