ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմպիոնների լիգան վերադառնում է 02/14/2017 14:24 | Մարզական
Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆը: Եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վերսկսմանը բոլորը մեծ ուրախությամբ են սպասում: Այս մասին է գրում armsport.am-Ը:
ՉԼ-ի տարվա առաջին 2 հանդիպումները կկայանան այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ից սկսած: 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Պարի Սեն Ժերմենը» կհյուրընկալի «Բարսելոնային», իսկ «Բենֆիկան» Դորմտունդի «Բորուսիային»:
ՊՍԺ-«Բարսելոնա»
«Պարկ դը Պրենս» ստադիոն, սկիզբը՝ 23:45
մրցավար՝ Շիմոն Մարչինյակ (Լեհաստան)
1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում, պաասխանը՝ մարտի 8-ին
բուքմեյքերներ 3.50 - 3.40 - 2.20
Այս դիմակայությունը փլեյ-օֆի մեկնարկում ամենակենտրոնականներից մեկն է:
Երկու թիմերի համար էլ ներքին առաջնությունում ամեն ինչ հարթ չէ: ՊՍԺ-ն, ի դեմս «Մոնակոյի» և «Նիսի», լուրջ մրցակիցներ ունի և անզիջում պայքար է ընթանում, իսկ «Բարսելոնան» հետ է մնացել «Ռեալից»: Ամեն դեպքում, ՉԼ-ում երկու թիմերն էլ ներկայանում են որպես իրենց երկրների չեմպիոններ: Հարկ է նշել նաև, որ ՊՍԺ-ն վերջին 11 խաղերից 10-ում հաղթել է:
Խմբային փուլում ՊՍԺ-ն A խմբում 2-րդն էր՝ իրենից առաջ թողնելով «Արսենալին», իսկ «Բարսելոնան» C խմբում առաջինն էր:
ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» ճանապարհները 2013 և 2015 թվականներին խաչվել են քառորդ եզրափակչում. երկու դեպքերում էլ «կապտանռնագույններն» առաջ են անցել: Ընդհանուր առմամբ, «Բարսելոնան» և «Պարի Սեն Ժերմենը» միմյանց հետ 9 հանդիպում են անցկացրել, որոնցից 8-ը ՉԼ-ի շրջանակում: Լիգայի 4 խաղերում հաղթել է «Բարսելոնան», 2-ում փարիզյան թիմը, 2 խաղ էլ ոչ-ոքի է ավարտել: 2012 թվականին թիմերի միջև միջազգային ընկերական հանդիպում է կայացել, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2, իսկ 11 մետրանոցներով հաղթել է իսպանական թիմը:
Գլխավոր մարզիչների խոսքը հանդիպումից առաջ.
Ունաի Էմերի. «Հանդիպումը խոստանում է լինել լավը և դիտարժան. բոլորը դրան են սպասում: Կարևորագույն պահերին որ թիմն իրեն լավ դրսևորի, բացի այդ նաև տակտիկական ավելի լավ պայքար մղի, մենապայքարներում հաղթի, իրեն էլ հաջողությունը կուղեկցի: Մենք հանդիպում ենք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ. մեր խաղացողները մոտիվացված են: Մեր ֆուտբոլիստները ցանկանում են գեղեցիկ պատմություն գրել որպես «Պարի Սեն Ժերմենի» մասնիկներ»:
Լուիս Էնրիկե. «Վերջերս ՊՍԺ-ն բարձրակարգ ֆուտբոլ է ցուցադրում: Ես գիտեմ Ունաիին, նա ամեն ինչ կանի մեր կյանքը բարդացնելու համար: Պետք է վերահսկենք գնդակի տեղաշարժը՝ ստեղծելով շատ պահեր: Մենք լավ հիշողություններ ունենք այս ստադիոնում: Մրցակիցն էլ մեզ լավ գիտի և պայքարելու է մինչև վերջ: Վստահ եմ՝ հետաքրքիր հանդիպում է լինելու»:
Հավանական մեկնարկային կազմեր.
ՊՍԺ. Տրապ, Օրիե, Մարկինյոս, Տիագո Սիլվա, Մաքսվել, Վերատի, Մատուիդի, Ռաբիո, Լուկաս, Դրաքսլեր, Կավանի
«Բարսելոնա». Տեր Շտեգեն, Ռոբերտո, Պիկե, Ումտիտի, Ալբա, Բուսկետս, Ինիեստա, Ռակիտիչ, Մեսսի, Նեյմար, Սուարես
Բացակայող ֆուտբոլիստներ. ՊՍԺ. Մոտա. «Բարսելոնա». Թուրան, Մասկերանո, Վիդալ
«Բենֆիկա»-«Բորուսիա» Դորտմունդ
«Էշտադիու դու Բենֆիկա» ստադիոն, սկիզբը՝ 23:45
մրցավար՝ Նիկոլա Ռիցոլի (Իտալիա)
1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում, պաասխանը՝ մարտի 8-ին
բուքմեյքերներ՝ 3.20 - 3.25 - 2.40
Պորտուգալիայի ներկայիս առաջատարը հյուրընկալում է «Բորուսիային», որը Բունդեսլիգայում այժմ 4-րդն է:
«Բորուսիան» խմբային փուլում աչքի ընկավ արդյունավետ խաղով՝ ընդհանուր առմամբ խփելով 21 գոլ, ինչը նոր ռեկորդ է: Թոմաս Տուխելի գլխավորած թիմն առանց պարտության գրավեց F խմբի 1-ին հորիզոնականը՝ գերազանցելով Մադրիդի «Ռեալին»:
«Բենֆիկային» փլեյ-օֆի ուղեգիրը դժվարությամբ տրվեց: Պորտուգալական թիմը միջակ արդյունքներ էր ցուցաբերում՝ զարմանալիորեն բացառիկ հավասարություն ցույց տալով: «Աչծիվները» 2-ական հաղթանակ, պարտություն և ոչ-ոքի ունեցան: Պորտուգալական թիմը 6 խաղերում խփեց 10 և բաց թողեց նույնքան գոլ: «Բենֆիկան» փլեյ-օֆ դուրս եկած թիմերից ամենաքիչ միավորներն է վաստակել՝ 8:
«Բենֆիկան» և Դորտմունդի «Բորուսիան» նախկինում երբեք չեն հանդիպել:
Գլխավոր մարզիչների խոսքը հանդիպումից առաջ.
Ռուի Վիտորիա. «Խաղալու ենք ուժեղ մրցակցի դեմ: «Բորուսիան» հարձակման լավ պոտենցիալ ունի: Պետք է ուշադրություն դարձնել մրցակցի խաղի անգամ ամենափոքր մասնիկների վրա: Խաղադաշտ ենք դուրս գալու վստահ մեր ուժերին: Դորտմունդը ևս պետք է զգույշ լինի»:
Թոմաս Տուխել. «Շատ ենք սպասում հանդիպմանը: Ձգտելու ենք լավ ֆուտբոլ խաղալ: Հիմնական նպատակը որքան հնարավոր է շատ գոլեր խփելն է: Պետք է վստահությունը պահպանել: Փլեյ-օֆում ֆավորիտներ չկան: Մարտահրավեր է փլեյ-օֆում խաղալ մեծ և պատմություն ունեցող ակումբի հետ»:
Հավանական մեկնարկային կազմեր.
«Բենֆիկա». Էդերսոն, Սեմեդու, Լուիզաո, Լինդելեֆ, Էլիզեու, Ֆեիսա, Պիցի, Սալվիո, Կարիլյո, Ժոնաս, Միտրողլու
«Բորուսիա» Դ. Բյուրկի, Պիշչեկ, Պապասատոպուլոս, Բարտրա, Շմելցեր, Վայգլ, Կաստրո, Գերեյրո, Դեմբելե, Ռոյս Օբամեյանգ
Բացակայող ֆուտբոլիստներ. «Բենֆիկա». Ժիվկովիչ, Լիսանդրո Լոպես, «Բորուսիա». Գյոտցե, Բենդեր
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ