ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում կարգավորողի և հսկողություն իրականացնողի գործառույթներն օրենքով կտարանջատվեն 02/14/2017 13:53 | ԼՐԱՀՈՍ
ֆինանսների նախարարությունը մշակել է հայեցակարգ, ըստ որի մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի ոլորտների կարգավորմամբ նախատեսվում է մշակել ոլորտը կարգավորող նոր իրավական ակտեր, ինչպես նաև գործող որոշ իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պլանավորում են հաջորդ շաբաթվա ընթացքում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթի նախագիծը ներկայացնել մասնագիտական հանրությանը:
Նրա խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաջողություն է ունենում այն երկիրը, որտեղ ոլորտի կարգավորումն իրականացվում է անկախ, ոչ պետական ինքնակարգավորվող մարմինների կողմից:
«Ֆինանսների նախարարությունը, որպես ՀՀ կառավարության ծրագրի բաղկացուցիչ գերատեսչություն, հանդես է գալիս այդ գործառույթը նախարարությունից ինքնակարգավորվող մարմնին փոխանցելու նախաձեռնությամբ: Ֆիննախն իրեն կվերապահի ոլորտների նկատմամբ վերահսկողության գործառույթը:
Այդ նպատակով առաջարկվում է երեք օրենքի ընդունում: Նախատեսվում են ներկայումս գործող «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքների արմատական փոփոխություններ և մեկ նոր օրենքի ընդունում, որով կսահմանվեն Հայաստանի հաշվապահների և աուդիտորների պալատի և հանրային վերահսկողության խորհրդի գործառույթները, որպես ոլորտների նկատմամբ կարգավորող մարմինների ձևավորում»,-ասաց Անանյանը` կարծիք հայտնելով, որ պալատի գործառույթը պետք է փոխանցել գործող Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիման վրա օրենքով ստեղծված պալատին, իսկ հսկողության գործառույթը կիրականացնի խորհուրդը, որը կգործի ֆինանսների նախարարության ներքո:
Փոխնախարարի խոսքով` պալատը լինելու է օրենքով սահմանված կարգով ինքնակարգավորող ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություն: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդին ներկայացրել են նախաձեռնությունը և ստացել են հավանությունը, որպեսզի ասոցիացիան վերակազմակերպվի պալատի:
Խորհրդի վերակազմակերպման վերաբերյալ Դավիթ Անանյանը նշեց, որ այն լինելու է ֆինանսների նախարարությանը կից մարմին, գործելու է բացառապես հասարակական հիմունքներով և ոլորտների կարգավորման նկատմամբ ստանձնելու է հսկողության գործառույթը:
Նախնական առաջարկներ են եղել, որ խորհուրդը բաղկացած լինի 7 հոգուց, որոնցից 4-ը՝ ֆիննախի աշխատակիցներ, 2-ը՝ Կենտրոնական բանկի, իսկ 1 հոգի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Նրա խոսքով` հանրային քննարկումների ժամանակ հնարավոր է աշխատակազմի կազմի և թվաքանակի վերաբերյալ առաջարկություններ լինեն, որոնք լրացուցիչ կքննարկվեն:
Փոխնախարարը հստակեցրեց, որ բարեփոխումների առաջին կարևոր նպատակը կարգավորողի գործառույթն անկախ ինքնակարգավորվող մարմնին` պալատին փոխանցելն է` ֆինանսների նախարարությանը վերապահելով վերահսկողի գործառույթը, ինչի արդյունքում կարգավորողի և հսկողություն իրականացնողի գործառույթներն օրենքով կտարանջատվեն: Նախատեսվում է ոլորտների բարեփոխումների վերաբերյալ օրենքներն Ազգային ժողով ներկայացնել օգոստոսին, որոնք ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2019 թվականի հունվարի 1-ից:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից