Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   23:07 ՆԳՆ-ն զգուշացնում է վարորդներին. սպասվում է ձյուն եւ բուք 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/19/2025   22:22 Վրաստանի նախագահը երդմնակալությունից հետո ներում է շնորհել 613 կալանավորի 01/19/2025   22:02 Երեք իսրայելցի կին պատանդները վերադարձել են հայրենիք 01/19/2025   21:47 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. Հակոբյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/19/2025   21:21 ԱՄՆ-ում TikTok-ն աշխատում է, սակայն հավելվածը ներբեռնել հնարավոր չէ 01/19/2025   21:03 Իրանը կզարգացնի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ. Մասուդ Փեզեշկիան 01/19/2025   20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով 01/19/2025   20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին 01/19/2025   19:46 Հունվարի 20-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինի 01/19/2025   19:36 Ստամբուլում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն` ի հիշատակ սպանության զոհ դարձած Հրանտ Դինքի (տեսանյութ) 01/19/2025   19:24 Հայաստանի իշխանություններն ակնհայտորեն բացարձակ անտարբեր են Արցախի ղեկավարների ճակատագրի վերաբերյալ․ ՀԱԿ 01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/19/2025   18:50 Ծաղկաձոր քաղաքում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել TikTok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները

«Քաղաքացիական հասարակության քայլերը 2017թ. խորհրդարանականընտրություններին ընդառաջ» 02/14/2017   11:51  |  Ընտրական իրավունք

Փետրվարի 13-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ժամանակ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ներկայացրեցին իրենց առաջիկա քայլերն ու գործողությունները՝ կապված 2017թ. խորհրդարանական ընտրությունների օրվա և նախընտրական փուլի հետ:

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, ով մասնակցում էր ասուլիսին, ասում է, որ քաղաքացիական հասարակությունը մշտապես ընտրական գործընթացներում ունեցել է իր դերակատարությունը մշտադիտարկումների և դիտորդական առաքելությունների տեսքով:

«Այս անգամ որոշում է կայացվել 30-ից ավելի ՀԿ-ների կողմից փորձել պատրաստել նաև բովանդակային հատվածը: Ըստ մեզ՝ բավականին բացակայում է բովանդակային հատվածը, և այն լրացման կարիք ունի: Մենք որոշել ենք, որ բովանդակային  հատվածի վերաբերյալ քաղացիական հասարակությունը պետք է ունենա իր հարցադրումները, որոնց պարտադիր պետք է պատասխանեն ընտրական պրոցեսի քաղաքական դերակատարները: Մշակվել են հարցեր, որոնք ուղարկվելու են կուսակցություներին և նրանք պետք է պատասխանեն այդ հարցերին,  որոնք կամփոփվեն, կմշակվեն և հանրային քննարկումների, բանավեճերի միջոցով կներկայացվեն հանրությանը»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ դիտարկման առաջնային խնդիրն այն է, որ բովանդակային հատվածը բավականին բացակայում է:

«Մենք տեսնում են հնարավոր առճակատումներ, բայց բովանդակային հարցերը, որոնք առկա են հանրային դիսկուրսում, որոնք այդպես էլ տարիներ շարունակ լուծումներ չեն գտնում: Կոռուպցիոն խնդիրները, մարդու իրավունքների բավական լուրջ բացթողումները, սոցիալ-տնտեսական, արտաքին, քաղաքական հարցերը, որոնք այդպես էլ բաց են մնում ամբողջ քարոզարշավի ընթացքում»,-ընդգծեց Հովհաննիսյանը:

Ասուլիսի մյուս բանախոս ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ սա ամենա ոչ մրցակցային ընտրություններն են Հայաստանի պատմության մեջ:

«Չկա մրցակցություն, մենք տեսնում ենք պալատական պայմանավորվածություններ, դաշինքներ, որոնք չստեղծված նորից քանդվում են: Ինչ որ գործողություններ, շարժեր, բայց գաղափարի շարժ, դիսկուրս չկա, բանավեճ չկա: Շատ տարօրինակ էր, երբ Հայաստանի լուրջ մարտահրավերներ ունի, լուրջ խնդիրներ՝ Ղարաբաղի հարցը, անվտանգության սպառնալիքները, տնտեսական մարտահրավերները, արտաքին, ներքին քաղաքականության մարտահրավերները, և չկա դիսկուրս: Քննարկումը գնում է  ոչ թե ով լավագույն առաջարկը կներկայացնի, այլ քննարկվում է՝ ով ում հետ կարող է միանալ»,- ասում է Սաքունցը:

Հայաստանի Հելսնիկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ասում է, որ 1998-ից սկսած բոլոր ընտրություններին նախընտրական և ընտրական օրվա մոնիտորինգ են իրականացնում:

«Այս անգամ երկու բաղադրիչ ունենք. մի բաղադրիչը խաղաղ հավաքների մոնիտորինգն է նախընտրական փուլում, մյուսը՝ զուտ ընտրությունների դիտարկումն է լինելու: Մինչ օրս, որ ընտրությունը դիտարկել ենք, մեր տարածքում այլ է  եղել պատկերը, կողքի տարածում, որտեղ դիտորդներ չեն եղել, պատկերը այլ է եղել»,-ասաց Իշխանյանը:

Անդրադառնալով կուսակցություններից բովանդակային հարցաշարերը ուղարկելու պատասխաններ կորզելու նախաձեռնությանը՝ Իշխանյանը գնահատեց այն խիստ կարևոր:

«Հայաստանում քաղաքական կուսակցությունների, դաշինքների մեջ գաղափարական այդ սկզբունքները, որ կա ձախ, աջ ազգայնական, պահպանողական, ըստ էության չկան»,-իր խոսքում հավելեց Իշխանյանը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն էլ տեսակետ հայտնեց, որ այստեղ շատ կարևոր է,  որ իսկապես հասկացվի նաև ընտրողի վարքագիծը, և դա փոփոխվի:

«Մենք տեսնում ենք, որ ներկադրությամբ այդպիսի գաղափարական պայքար, դիսկուրսի հարցեր չեն առաջ քաշվում, և դա բավականին տխուր իրողություն է: Միակ այդ պոտենցիալ դիսկուրսի հարցը, ԼՂՀ խնդիրն է, որը որոշ չափով կարող է դառնալ դիսկուրսի առարկա, մնացած հարցերը սոցիալ- տնտեսկան, ներքին, արտաքին քաղաքական, կոռուպցիոն դուրս են մնում դիսկուրսից: Դա բնականաբար կհանգեցնի այն իրողությանը, որ ընտրողի վարքագիծը գնալով ընտրությունից ընտրություն պրիմիտիվանում է և դրա հիմքում դիսկուրսին արժանի այդպիսի ծրագրեր, գաղափարներ չեն առաջադրվել այս տարիների ընթացքում»,-ասում է Հոկտանյանը:

Նա հավելում է, որ Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունն այս տարի դիտորդություն կկատարի մոտ 1500-1800 ընտրատեղամասում և կներգրավվի 3700 դիտորդ, որոնցից 500-ը կլինեն Սփյուռքից, իսկ 150-ը՝ Վրաստանից: 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող ԴանիելԻոաննիսյանն ասում է, որ իրենք ընտրությունների հետ կապված մի քանի առանցքային ուղղություններով են աշխատելու:

«Մեկը գործընկեր կազմակերպությունների հետ միասին անկախ դիտորդի շրջանակներում դիտորդական առաքելություն իրակացնելն է ՀՀ բոլոր մարզերում: Մենք կծածկենք մոտ 200 ընտրատեղամաս, կունենանք նաև շրջիկ խմբեր: Մենք պատրաստվում ենք նաև տեսանյութերով և աուդիոնյութերով արշավ իրականացնել, որով ընտրողներին կհասցնենք մի քանի մեսիջներ: Մենք նաև փորձելու ենք բացատրել այս ընտրությունների կարևորությունը: Անգամ կան մարդիկ, որ կարծում են նախագահական ընտրություններ են լինելու հաջորդ տարի: Մարդկանց պետք է  բացատրենք, որ սա է ամենակարևոր ընտրությունը առաջիկայում»,-հավելեց Իոաննիսյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:41 14/02/2017  |  ՄամուլԾառուկյանը մերժել է Սեյրան Օհանյանին. «Փաստ»
09:00 14/02/2017  |  ՄամուլԱրարատի մարզում նախընտրական թեժ մթնոլորտ է. «Հրապարակ»
14:57 13/02/2017  |  Ընտրական իրավունքԵՄ-ն հույս ունի Հայաստանում տեսնել ընտրական գործընթացի նկատմամբ աճող վստահություն
19:25 11/02/2017  |  ՔաղաքականՔեթրինի Միհրան, ՍԱՍ-ի Արտակ, Սեյրան Սարոյան. ՀՀԿ-ն հրապարակել է վարկանիշային ցուցակով առաջադրվող թեկնածուների անունները
17:52 11/02/2017  |  ՔաղաքականԱրթուր Բաղդասարյանը լավ չաշխատելու պարագայում «սպառնում է» քերթել կուսակիցների կաշիները
17:42 11/02/2017  |  ՔաղաքականԱրթուր Բաղդասարյանը գլխավորելու է «Հայկական վերածնունդ» կուսակցության համամասնական ցուցակը
14:10 11/02/2017  |  Քաղաքական«Հայկական վերածնունդ»-ը չի բացառում հետընտրական դաշինք կազմելը
09:41 11/02/2017  |  ՄամուլԱրտաշատում բանը վրեժխնդրության չի՞ հասնի. «Հրապարակ»
09:30 11/02/2017  |  Մամուլ«Համախմբում»-ի առաջին տասնյակում հիմնականում ներգրավված են Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ ներկայացուցիչները. «Ժողովուրդ»
09:26 11/02/2017  |  ՄամուլՀայաստանում ընտրական գործընթացներին մասնակցելը վարկաբեկիչ է բոլոր կուսակցությունների և անհատների համար. «Առավոտ»

Արխիվ

[]