ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախորդ տարին դատարանների համար գերբեռնված է եղել, բայցև՝ շատ արդյունավետ 02/14/2017 11:46 | ԼՐԱՀՈՍ
2016 թվականը ՀՀ դատարանների համար գերծանրաբեռնված տարի է եղել, միաժամանակ՝ շատ արդյունավետ, այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ դատական դեպարտամենտի արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությանից՝ փետրվարի 10-ին, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի նախագահությամբ, ամփոփել է 2016 թվականի դատական պրակտիկան և վիճակագրական տվյալները, ընտրել 2016 թվականի լավագույն դատավորներին ու դատարանները, նշանակել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ողջունելով դատավորներին նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, ՀՀ դատարաններում ստացվել է 239.711 գործ, որից 60.017-ը` վճարման կարգադրություն: Համեմատական կարգով` Արման Մկրտումյանն ընդգծել է, որ 2015 թվականին ստացվել է 233.562 գործ, որից 76.981-ը` վճարման կարգադրություն:
Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2016թ-ին ստացված գործերի թիվն ավելացել է: Մասնավորապես, հատկանշական է, որ 2016թ. ընթացքում առաջին ատյանի դատարաններում ստացվել է 132.581 քաղաքացիական գործ, որից ավարտվել է 87.371-ը, 16.522 վարչական գործ, որից ավարտվել է 9953-ը, 4599 քրեական գործ, որից ավարտվել է 2944-ը, 17.717 միջնորդություն, որից ավարտվել է 17290-ը, 60.017 վճարման կարգադրություն արձակելու դիմում, 8245 սնանկության վերաբերյալ դիմում:
Հարկ է փաստել, որ 2016 թվականի ընթացքում, 2015 թվականի համեմատությամբ, ստացված քաղաքացիական գործերի թիվն ավելացել է շուրջ 14.927-ով, այսինքն՝ 12,7%-ով, վարչական գործերի թիվն ավելացել է շուրջ 3319-ով, այսինքն՝ 25,1%-ով, սնանկության վերաբերյալ դիմումների թիվն ավելացել է 3319-ով, այսինքն՝ 67,4%-ով, իսկ վճարման կարգադրությունների թիվը նվազել է 16.964-ով, այսինքն` 22%-ով:
Ընդ որում, քրեական գործերով 869 անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ինչը կազմում է դատապարտված անձանց 34,3%-ը, որը 2015 թվականի համեմատությամբ նվազել է 108-ով (977-869=108), այսինքն` շուրջ 11%-ով:
2016 թվականի ընթացքում պատիժը պայմանականորեն չի կիրառվել ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված 869 անձի նկատմամբ (51.8%), իսկ 2015 թվականի ընթացքում՝ 977 անձի նկատմամբ (49,6%):
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը հատկապես ողջունելի է համարել այն փաստը, որ 2016 թվականի ընթացքում աճել է լրիվ կամ մասնակի արդարացումների քանակը: Լրիվ կամ մասնակի արդարացվել է 187 անձ, այսինքն` 5%, որից 140-ը` լրիվ, իսկ 47-ը` մասնակի: Հատկանշական է, որ 2015 թվականի ընթացքում լրիվ կամ մասնակի արդարացվել է 157 անձ, այսինքն` 4%, որից 110-ը` մասնակի, իսկ 47-ը` լրիվ:
Նույն ժամանակահատվածում վերաքննության կարգով բողոքարկվել է առաջին ատյանի դատարաններում քննված քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 5%-ը, վարչական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 27,9%-ը, քրեական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 16,3%-ը:
Արդյունքում, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից քննվել է 4354 գործ (ավարտ՝ 3742 գործ), ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից՝ 1773 (ավարտ՝ 1626 գործ), ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից՝ 3299 (ավարտ՝ 2898 գործ):
Համեմատական անցկացնելով 2015 թվականի վիճակագրական տվյալների հետ՝ ակնհայտ է դառնում, որ 2016 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված դատական ակտերի քանակն ավելացել է շուրջ 14,6%-ով, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բեկանված դատական ակտերի քանակն ավելացել է շուրջ 23,9%-ով:
Իր խոսքում, Արման Մկրտումյանն ընդգծել է նաև, որ հաշվետու ժամանակահատվածում վճռաբեկության կարգով բողոքարկվել է վերաքննիչ դատարաններում քննված քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 41,6%-ը, վարչական գործերով կայացված դատական ակտերի շուրջ 57,3%-ը, քրեական գործերով և միջնորդություններով կայացված դատական ակտերի 45,9%-ը:
Այդուհանդերձ, ի թիվս վերոնշյալ ցուցանիշների, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդհանուր առմամբ 22 գործով բեկանել է վերաքննիչ դատարանների կայացրած դատական ակտերը և օրինական ուժ է տվել առաջին ատյանի դատարանների կողմից կայացված դատական ակտերին, ինչը խոսում է վերաքննիչ դատարանների թերացումների մասին:
Ամփոփելով իր ելույթի հաշվետվողական մասը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ՝
- Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի ընդհանուր կայունությունը հաշվետու ժամանակահատվածում կազմում է 97,9%,
- ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 2016 թվականի ընթացքում ավարտված գործերի կայունությունը կազմում է 97,8%, իսկ բողոքարկված դատական ակտերից կայունությունը կազմում է 94,8%,
- ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում 2016 թվականի ընթացքում ավարտված գործերի կայունությունը կազմում է 97,3%, իսկ բողոքարկված դատական ակտերից կայունությունը կազմում է 95,5%,
- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2016 թվականի ընթացքում ավարտված գործերի կայունությունը կազմում է 98,2%, իսկ բողոքարկված դատական ակտերի կայունությունը կազմում է 96,1%:
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հիմնական ելույթից հետո ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, անցնելով օրակարգի հաջորդ հարցին, քվեարկության արդյունքում որոշում է կայացրել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանին նշանակել ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ:
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատական համակարգի առկա խնդիրներին և մարտահրավերներին, քննարկվել կազմակերպչական մի շարք հարցեր:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ