ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՔԿՀ-ներում գտնվող անձանց կողմից կատարվել է ավելի քան 150 մլն դրամի հափշտակություն. ՔԿ 02/13/2017 19:39 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։
Օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ հարցը, որի քննարկմանը հրավիրվել եւ մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը։
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների համաձայն` մի շարք բազմադրվագ խարդախություններ կազմակերպվում եւ իրականացվում են ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից։
Այսպես՝ 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է խարդախությամբ գույքի եւ գումարի հափշտակության 964 դեպք, որոնցից 106-ը (դրանցից 3-ը՝ շորթում), ձեռք բերված ապացույցների համաձայն, կազմակերպվել և իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների կամ կալանքի տակ գտնվող անձանց կողմից: Վերջիններիս կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է մոտ 150 մլն դրամ:
«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խարդախությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով մի շարք հափշտակություններ կատարվել են ՔԿՀ-ներում գտնվող կալանավորված անձանց կամ պատիժը կրող դատապարտյալների կողմից, որտեղ պետք է ապահովվեր նրանց մեկուսացվածությունը, սահմանափակվեր նոր հանցագործություններ կատարելու հնարավորությունը, բայց պարզվում է, որ անգամ նման պայմաններում շարունակում են կատարել մի շարք հանցագործություններ, այդ թվում` խարդախություններ: ՔԿՀ-ում գտնվելով կարողանում են կապ հաստատել տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ, ձեռք բերել նրանց վստահությունը եւ չարաշահել այն՝ պատճառելով զգալի գույքային վնաս։ Քրեական գործերով բացահայտվել են նման բազմաթիվ դեպքեր եւ պետք է միջոցներ ձեռնարկել ոչ միայն հանցագործությունները բացահայտելու, այլեւ դրանք կանխելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։
ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ խարդախությունները կատարվել են տարբեր եղանակներով՝ հիմնական միջոցը բջջային հեռախոսներն են, որոնցով առանձին կալանավորված եւ դատապարտված անձինք հնարավորություն են ունեցել օգտվելու ինտերնետային կապից: Վերջիններս իրենց հանցավոր մտադրություններն իրականացնում եւ ավարտին են հասցնում ազատության մեջ գտնվող հանցակիցների միջոցով:
ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում գտնվող քրեական գործերի ուսումնասիրություններից պարզվել է նաև, որ բացի վերը նշված արդեն իսկ բացահայտված 106 դեպքից, հափշտակության եւս 100 և ավել դեպքերով տուժողների հետ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք կապ են հաստատել բջջային հեռախոսների միջոցով, որոնց զանգերը սպասարկվել են ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների մոտ տեղակայված ալեհավաքների կողմից։ Նախնական տվյալները վկայում են, որ դրանք ևս ամենայն հավանականությամբ կատարվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից, եւ բացահայտման ուղղությամբ կատարվում են համապատասխան քննչական եւ դատավարական այլ գործողություններ։ Անհրաժեշտ է նկատել, որ մեր քաղաքացիները բավական պարզունակ իրավիճակներում են ընկնում հանցավորի ստեղծած ծուղակը՝ արդյունքում կրելով լուրջ նյութական վնաս:
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից հեռախոսների կամ ինտերնետային կապի միջոցով կազմակերպված և իրականացրած հանցագործությունները չեն սահմանափակվում միայն խարդախություններով և շորթումներով. բազմաթիվ քրեական գործերի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նրանց կողմից նույն տեխնիկական միջոցների օգտագործմամբ կազմակերպվել և իրականացվել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր:
Խորհրդակցության արդյունքում ՀՀ ՔԿ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ՝ այս հանցատեսակի քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ միաժամանակ կարեւորելով հանրային իրազեկումն ու քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ ՀՀ ԱՆ ՔԿՎ ներկայացուցիչների հետ համատեղ վերլուծվեցին նպաստող պայմաններն ու պատճառները, եւ ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ՝ տեղեկատվության փոխանակումը բարելավելու, առանձին դեպքերում աշխատանքային քննարկումներ ծավալելու վերաբերյալ, որոնք թույլ կտան բարելավել նախեւառաջ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից նախականխիչ գործողությունների իրականացման, ինչպես նաեւ բացահայտումների արդյունավետությունը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ