ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր՝ շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով 02/13/2017 19:08 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Հայաստանում գործունեություն ծավալող եվրոպական ընկերությունների ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Վարչապետը կարևորել է կառավարության և բիզնես հանրության միջև համագործակցությունը և նշել, որ բիզնեսին դիտարկում է որպես գործընկեր և տնտեսության շարժիչ ուժ: «Մենք ձեզ բազմաթիվ ազդակներ ենք հաղորդել և հուսով ենք,որ ծանոթ եք դրանց: Կառավարարության 100-օրյա գործունեությունը, խնդիրների ախտորոշումը, այն քայլերը, որոնք իրականացնում ենք, ուղղված են բիզնես միջավայրի բարելավմանը: Համոզված եղեք, որ այդ հարցում մենք վճռական ենք: Չափազանց կարևորում ենք եվրոպական բիզնեսի ներգրավումը ՀՀ-ում, թե որպես կառավարման մշակույթ, թե որպես ներդրումներ, ուստի պատրաստ ենք լսել ձեր կամայական առաջարկություն»,- ասել է Կարեն Կարապետյանը՝ կարևորելով նաև բիզնես հատվածի և Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի միջև համագործակցությունը:
Անդրադառնալով ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին՝ վարչապետն ընդգծել է, որ կառավարության կողմից հավաքագրվել և վերլուծվել են այն ներդրումային ծրագրերը, որոնք ստացվել են մարզեր այցերի արդյունքում, մասնավոր հատվածից և ճյուղային նախարարություններից։ Արդյունքում հավաքագրվել է 341 ներդրումային ծրագիր շուրջ 3,2 մլրդ դոլար ընդհանուր արժեքով, որոնք ֆինանսավորվելու են տարբեր աղբյուրներից, մասնավորապես՝ ՀՀ պետբյուջեից, համայնքային բյուջեից և մասնավոր հատվածից: «Այդ ծրագրերն ունեն ֆինանսական աղբյուր և գործընկեր: 2017 թվականին իրատեսական ենք համարում իրագործել 840 մլն դոլարի ծրագիր: Այս պահին կառավարությունում քննարկվում է ևս 79 ներդրումային ծրագիր՝ 5,3 միլիարդ դոլար արժողությամբ: Այդ ծրագրերը համարում ենք տրամաբանական. ունենք նախնական պայմանավորվածություններ, ներդրումների և գործընկերների առումով դրանք բաց են»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետին եվրոպական բիզնեսի ներկայացուցիչներին ընդունելու համար և նշել, որ սա նրանց համար լավ հնարավորություն է ներկայացնելու իրենց խնդիրները, առաջարկություններն ու հետաքրքրող հարցերը: Դեսպանը կարևորել է բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված կառավարության նախաձեռնողականությունը և բիզնեսին տարբեր հարցերում օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Եվրոպական բիզնես ասոցիացիայի գործադիր տնօրեն Դիանա Սարումովան, ինչպես նաև գործարար հատվածի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել կառավարությանը՝ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության բարելավելմանն ուղղված աշխատանքների համար, որոնց արդյունքում ՊԵԿ ծառայությունները մատուցվում են ավելի որակյալ, թափանցիկ, դյուրին և արագ:
Վարչապետ Կարապետյանը նշել է, որ կառավարությունը հարկային և մաքսային վարչարարության բարելավմանը ցուցաբերելու է հատուկ ուշադրություն՝ հաշվի առնելով առկա խնդիրներն ու բիզնեսի դժգոհությունները: Այդ հարցը քննարկվելու է նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակում: «Առաջիկայում ՊԵԿ-ը հայտարարելու է օրինապաշտ հարկատուների ցանկը, որով հանրությանն ասելու ենք, որ նրանք չեմպիոն են: Բանկերն այդ տնտեսվարողներին ավելի ցածր տոկոսներով են վարկ տրամադրելու ոչ թե այն պատճառով, որ մենք ենք միջնորդում, այլ կանխատեսելիության, վստահելիության և հասկանալի լինելու համար: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի սպիտակ դաշտում, օրինապահ դաշտում աշխատող բիզնեսն առավելություններ ունենա»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ կառավարությունը իր առաջին գործառույթն է համարում բիզնեսին չխանգարելը, երկրորդը՝ բիզնեսին խթանելը, որն այս պահին անհրաժեշտ է, հատկապես, առևտրային ակտիվության պակասի պարագայում: «Մեր գերխնդիրը բիզնեսին չխանգարելն է, բիզնեսի ճանապարհին չկանգնելը, այդ իսկ պատճառով, կարող եք կամայական հարթակի վրա բարձրաձայնել այն խնդիրը, որը խոչընդոտում է, որը ձեր նեղ տեղն է՝ բիզնեսը զարգացնելու համար: Երկրի զարգացումը, շարժիչ ուժը դուք եք»,- շեշտել է Կարեն Կարապետյանը:
Հանդիպմանը ներկա կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներից՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ քննարկում են և պատրաստ են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները ներգրավել տնտեսության իրական հատված, այդ թվում՝ Գյումրիի Կումայրի պատմական կենտրոնի զարգացմանն ուղղված ծրագրում:
Վարչապետը ողջունել է նախաձեռնությունը և նշել, որ առաջիկայում հիմնվելու է նշված ծրագրի իրականացմանն ուղղված ներդրումային հիմնադրամ, որի գործունեությունն ընդլայնվելու է:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հարկային և մաքսային վարչարարությանը, պետական գնումներին, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, տնտեսության այլ ոլորտների զարգացմանը վերաբերող հարցերի: Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները տվել են համապատասխան պարզաբանումներ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից