ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վահան Շիրխանյանի նկատմամբ լրացուցիչ ռեպրեսիաներ են սկսվել. Հայկ Ալումյան 02/13/2017 15:35 | ԼՐԱՀՈՍ
Կարելի է ասել, որ այսուհետ Վահան Շիրխանյանը կատարյալ մեկուսացման մեջ է և նրան չեն թույլատրում տեսակցել ոչ միայն լրագրողների կամ հարազատների հետ, այլ անգամ իր սեփական պաշտպանի հետ, ինչը չլսված երևույթ է: Այս մասին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանն՝ ընդգծելով, որ ինքն որպես փաստաբան ոչ միայն երբևէ չի հայտնվել նման իրավիճակում, այլև չի լսել, որ Հայաստանում որևէ մեկի հետ այդպիսի դեպք պատահած լինի:
Տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների, լրագրողների հետ շփումների, ՄԻԵԴ-ում փաստաբանների հետ տեսակցելու արգելքից հետո Վահան Շիրխանյանը արտաքին աշխարհի հետ կապը պահում էր իր միջոցով: Ինքն էլ փետրվարի 11-ից այլևս չի կարողանում տեսակցել իր պաշտպանյալի հետ:
Ըստ քրեակատարողական հիմնարկի պատճառաբանության, Վահան Շիրխանյանը չի ցանկացել դուրս գալ խցից և ներկայանալ տեսակցությունների համար նախատեսված սենյակ՝ հայտարարելով, որ չի կարող գալ և առանձին տեսակցել պաշտպանի հետ:
Փաստաբան Հայկ Ալումյանին թույլ չեն տվել տեսակցել իր պաշտպանյալին՝ Վահան Շիրխանյանին
Հ.Ալումյանը պարզաբանեց, որ Վ.Շիրխանյանը երևի մոտավորապես վեց ամիս է, ինչ երբեք չի կարողացել ինքնուրույն գալ ու տեսակցել պաշտպանին, միշտ իրեն օգնել են՝ ձեռքերից, թևատակերից բռնած բերել-հասցրել են պաշտպանի հետ տեսակցության: Պարզապես, ըստ պաշտպանի, հիմա իրավիճակը փոխվել է, Վ.Շիրխանյանին չեն էլ ուզում նույնիսկ օգնել, որպեսզի նա գա տեսակցելու իր պաշտպանի հետ, իսկ նա ինքնուրույն չի կարողանում քայլել:
Մերժում ստանալով՝ պաշտպանը գրավոր դիմել է ՔԿՀ ղեկավարությանը, որպեսզի այդ դեպքում իրեն հնարավորություն տան Վ.Շիրխանյանին տեսակցել նրա խցում, սակայն ստացել է բանավոր մերժում:
Ըստ Հայկ Ալումյանի, մերժման պատրվակն եղել է այն, որ խուցը արգելված գոտի է, այնտեղ մուտքն արգելված է նաև պաշտպանների համար, քանի որ այդ խցում կան նաև ուրիշ մարդիկ ուրիշ քրեական գործերով: «Պատճառը խորքային է՝ պարզապես, ես ոնց հասկանում եմ, իրենք փորձում են կոտրել պրն. Շիրխանյանի դիմադրությունը, փորձում են բարոյապես, հոգեբանորեն նրան ընկճել, կոտրել դիմադրելու ցանկությունը, որն, իհարկե, իրենց չի հաջողվել, բայց իրենք դա փորձում են»,- ասաց փաստաբանը:
Ապա պաշտպանը խնդրել է իր պաշտպանյալին փոխանցել նրա գործի հետ կապված ՄԻԵԴ-ից ստացված փաստաթուղթը՝ գործին վերաբերող փաստաթղթեր ստանալը նույնպես նրա անվիճելի իրավունքն է, սակայն այդ խնդրանքն ևս մերժվել է:
«Այսինքն՝ ապօրինությունը արդեն դադարել է ուղղակի ապօրինություն լինելուց, սա արդեն կարելի է կոչել իրավական սանձարձակություն, որն իրականում կապված է այն բանի հետ, որ փետրվարի 9-ին Եվրոպական դատարանից Հայաստանի Հանրապետությունը պրն. Շիրխանյանի գործի հետ կապված ստացել է 5 հարց, որոնց երկիրը պետք է պատասխանի շատ կարճ ժամկետում, մինչև փետրվարի 22-ը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերը վերաբերվում են Վ.Շիրխանյանի առողջական վիճակին, նրան ցուցաբերվող բժշկական օգնությանը, ինչպես նաև հարց է ներկայացված առ այն, թե ի՞նչ հիմքերով է պետությունը ցանկանում նրան տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ: Ընդ որում, կառավարությունից պահանջել են Վահան Շիրխանյանի բոլոր բժշկական փաստաթղթերը, այն, ինչ քրեակատարողական հիմնարկն ամեն գնով փորձում էր չտալ սկզբում պաշտպանին, ապա նաև Վ.Շիրխանյանի գործը քննող դատարանին:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ փետրվարի 9-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն ստացել է ՄԻԵԴ այս պահանջը էլեկտրոնային փոստի միջոցով, և արդեն փետրվարի 11-ին Վ.Շիրխանյանի նկատմամբ լրացուցիչ ռեպրեսիաներ են սկսվել, այսինքն՝ հիմա անգամ նրա պաշտպանը չի կարող նրան տեսակցել:
Ի պատասխան լրագրողի հարցի՝ Հայկ Ալումյանը նշեց, որ որքան իրեն հայտնի է, Վ.Շիրխանյանին «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելու որոշում դեռևս չի ընդունվել, բայց միջնորդությունն արդեն մոտ մեկ շաբաթ ՔԿՀ-ի կողմից ներկայացված է:
«Ինչպես տեսնում եք, դա Եվրոպական դատարանին նույնպես մտահոգել է, որովհետև կառավարությանը ներկայացված հինգերորդ հարցը վերաբերվում է հենց այդ տեղափոխմանը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ իրենք Վ.Շիրխանյանի գործի առաջիկա դատական նիստից շատ ակնկալիքներ չունեն:
«Մենք հասկանում ենք, որ պրն. Շիրխանյանի առողջական վիճակը իրեն հերթական անգամ հնարավորություն չի տալու ներկայանալ դատարան և հերթական անգամ մեզ ասելու են, որ ոչ մի հնարավորություն չունեն պրն. Շիրխանյանին պատգարակով կամ սայլակով բերելու դատարան»:
Փաստաբանը նշեց նաև, որ այդ անելանելի վիճակից առայժմ ինքը ելք չի տեսնում: Այդ ամեն ինչին գումարվում է նաև այն, որ անգամ դատարանի պահանջով բժշկական փաստաթղթերը չեն ներկայացվում, իսկ առանց բժշկական փաստաթղթերի դատարանը չի կարողանում պարզել, թե Վ.Շիրխանյանը կարո՞ղ է ներկայանալ դատարան, թե՞ ոչ: «Այս պահին մեր միակ հույսը, որ այս իրավիճակից հնարավոր կլինի դուրս գալ, մնում է Եվրոպական դատարանը, բարեբախտաբար Եվրոպական դատարանն արդեն անցել է ակտիվ գործողությունների»,- ասաց Հայկ Ալումյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից