ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների պալատի հասցեին հնչեցված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում. Արա Զոհրաբյան 02/11/2017 15:42 | ԼՐԱՀՈՍ
Փաստաբանների պալատի հասցեին հնչեցված մեղադրանքներին պալատի աշխատակազմը նախկինում առիթներ ունեցել է արձագանքելու: Այսօր այդ մասին ՀՀ փաստաբանների պալատում ընթացող Խորհրդի անդամների ընտրությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ հնչեցված մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում:
Միևնույն ժամանակ, ՓՊ նախագահը պալատի հաստիքացուցակի հետ կապված նշեց, որ դեռևս 2012թ. առանց Հանրային պաշտպանի գրասենյակի 23 հաստիք է եղել, 2017թ ընդամենը մեկով ավելացել է՝ դառնալով 24:
ՓՊ նախագահի դիտարկմամբ՝ որևէ կառույց չի կարող անթերի աշխատել, այդ թվում նաև՝ Փաստաբանների պալատը, ինքը ևս շատ թերություններ ունի, սակայն յուրաքանչյուր կարծիք, որքան էլ դա իր մեջ ռացիոնալ հատիկ պարունակի, թե՝ ոչ, պետք է ընդունել ի գիտություն և եթե իրոք կան թերություններ, ապա պետք է դրանք շտկել:
Արա Զոհրաբյանը վերհիշեց 2012թ. Խորհրդի անդամների ընտրությունները, որին մասնակցել և ընտրվել է ինքը, ևս «թվում էր, թե համակիրներով ընտրվել էինք, բայց շատ կարճ ժամանակահատվածում տարբեր տեսակետների ուժով հակադրվեցինք միմյանց, ինչը նորմալ գործընթաց է»:
Այսօր ՀՀ Փաստաբանների պալատն ունի 1779 փաստաբան, «ինչը նշանակում է, որ այդքան էլ կարծիք կա և բնական է, որ յուրաքանչյուրն իր պատկերացումներն ունի, ինչը պետք է հարգվի»,- ասաց ՓՊ նախագահը՝ հավելելով, որ լեգիտիմ ընտրված Խորհրդի անդամն ունենալու է իր վստահությունը և ինչպես էլ քննադատեն, ի վերջո նա ընտրված մարդ է:
Ինչ վերաբերում է այս տարի աշնանը ՀՀ փաստաբանների պալատի ընտրություններին իր մասնակցությանը, Արա Զոհրաբյանը նշեց, որ դեռևս որոշում չի կայացրել կինքնառաջադրվի՞, թե՝ ոչ. «2013 թվականին նախընտրական ծրագիր եմ ներկայացրել: Յուրաքանչյուր տարվա ավարտին ինձ համար նշումներ եմ կատարում՝ խոստումներից որոնք եմ կատարել, որոնք՝ ոչ: Երբ որ նախընտրական ծրագրի վերաբերյալ փաստաբաններին կներկայացնեմ վերջնական հաշվետվություն, նաև խորհրդակցելով գործընկերներիս հետ, նոր այդ ժամանակ որոշում կկայացնեմ»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ