ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հղիության ընթացքում հանդիպող փոքր խանգարումներ և շեղումներ 02/11/2017 14:33 | Առողջություն
Հղիության սկզբում մարմնի ջերմությունը փոքր-ինչ բարձրանում է, որը բուժում չի պահանջում: Այս այս և այլ հարցերի անդրադարձել է doctors.am-ը:
Հոգնածություն
Հղիությունը կարող է ունենալ տարբեր ազդեցություններ. որոշ կանայք հղիության ընթացքում իրենց շատ լավ են զգում, մյուսներն ունենում են որոշ թուլություններ: Խոշոր կանայք ավելի հեշտ են տանում ծանրաբեռնվածությունը, քան փոքր մարմնակազմությամբ կանայք: Հոգնածությանը պետք է լուրջ վերաբերվել: Անհրաժեշտ է ավելի հաճախ ընդմիջել աշխատանքը, եթե հնարավոր է` ոտքերը բարձրացնել: Եթե հոգնածությունը շարունակվում է 2 և ավելի շաբաթ, անհրաժեշտ է դիմել բժշկի:
Սակավարյունություն
Հոգնածությունը կարող է լինել սակավարյունության նշաններից մեկը: Սովորաբար հեմոգլոբինի մակարդակը արյան մեջ իջնում է շրջանառվող արյան ծավալի մեծացման հետևանքով: Անհրաժեշտության դեպքում բժիշկը Ձեզ կնշանակի երկաթի պատրաստուկներ, կշտկի Ձեր սննդակարգը` ավելացնելով կենդանական ծագման որոշ մթերքներ, մրքեր և բանջարեղեն:
Սպիտահոսություն
Հղիության ընթացքում մեծանում է սպիտահոսությունը` հեշտոցային արտադրությունը: Եթե արտադրությունն ուղեկցվում է քորով, այնուհետև` վատ հոտով, անհրաժեշտ է դիմել բժշկի և կատարել քսուքի քննություն: Անհրաժեշտ է առավոտյան և երեկոյան կատարել արտաքին լվացում: Ներլվացումներ խորհուրդ չի տրվում, քանի որ դրանք կարող են մեծացնել վաղաժամ ծննդաբերության ռիսկը:
Արյունային արտադրություն
Ցանակացած արյունային արտադրությունը անհանգստացնող սիմպտոմ է և պարտադիր պահանջում է դիմել բժշկին:
Սրտխառնոց և փսխում
Ամեն երկրորդ հղի հղիության առաջին ամիսներին, հատկապես առավոտյան, երբ ստամոքսը դատարկ է, ունենում է սրտխառնոց: Դրան կարող է միանալ նաև գլխապտույտը` անկողնուց բարձրանալիս: Սրտխառնոցը սովորաբար դադարում է հղիության 3-րդ ամսից սկսած:
Սրտխառնոցը կարելի է մեղմել, եթե մինչև անկողնուց վեր կենալը բարդ ածխաջրերով և սպիտակուցներով հարուստ որևէ բան ուտեք, օրինակ` թխվածքաբլիթ, մի կտոր հաց, կես բաժակ կաթ, չոր մրգեր, մի բուռ չամիչ: Այս նախաճաշը կարելի է պատրաստել երեկոյան: Անկողնուց անհրաժեշտ է բարձրանալ դանդաղ ու հանդարտ: Խորհուրդ է տրվում անկողնուց բարձրանալուց առաջ որոշ ժամանակ մնալ պառկած: Սրտխառնոցը կարող է առաջանալ օրվա ցանկացած ժամին, երբ ստամոքսը դատարկ է, այդ իսկ պատճառով առաջարկվում է սնունդ ընդունել օրվա մեջ հաճախակի` փոքր քանակությամբ:
Կարևոր է հիշել
Կերեք հաճախ` նախքան քաղց զգալը
Խմեք շատ հեղուկներ
Կերեք Ձեզ ցանկալի և հաճելի ուտելիքներ
Խուսափեք այն ուտելիքներին նայելուց, հոտ քաշելուց և համտես անելուց, որոնք Ձեզ մոտ սրտխառնոց են առաջացնում: Սուր արտահայտված, անզուսպ փսխումների դեպքում անպայման դիմեք բժշկի:
Կուրծքը
Հղիության սկզբում կուրծքը կոշտանում է, մեծանում և դառնում զգայուն: Հղիության 2-րդ ամսից սկսած կաթնագեղձերից կարող է նկատվել կաթնախեժի արտադրություն: Կաթնագեղձերը դառնում են խիստ զգայուն հատկապես ցրտի նկատմամբ, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հատկապես ձմռան ամիսներին կրել տաք բրդե կոֆտաներ, շալեր: Խորհուրդ չի տրվում սառը ջրում լողալ:
Եթե պտուկները խիստ տափակ են և հղիության վերջին ամիսներին չեն շտկվել, անհրաժեշտ է ստանալ խորհրդատվություն այդ առիթով:
Հղիության զոլեր
Այն հղի կանանց մոտ, ովքեր հեշտությամբ գիրացել են, կաթնագեղձերի, որովայնի առաջնային պատի և ազդրի վրա առաջանում են տարբեր գունավորման կարմիր, արծաթագույն, վարդագույն հղիության զոլեր, դրանք հիշեցնում են պատռվածքներ, որոնք ծննդաբերությունից հետո աննկատ են դառնում:
Մաշկի մգացում
Հղիության վերջում մաշկը սովորաբար մգանում է`հատկապես պտուկները, դեմքը և արտաքին սեռական օրգանները: Ծննդաբերությունից հետո դրանք համարյա անհետանում են: Հղիության ընթացքում կարող են օգտագործվել հատուկ քսուքներ:
Ստամոքսի այրոց
Հղիության 2-րդ կեսում հղիներից շատերին տանջում է ստամոքսի այրոցը և որպեսզի խուսափեք դրանից, անհրաժեշտ է հրաժարվել սուրճից, թեյից, յուղով տապակած մթերքներից, ինչպես նաև սուր ուտեստներից:
Աղի և կերակրի սոդայի կիրառումը նպաստում է այրոցների ուժեղացմանը: Ձեր բժիշկը կարող է առաջարկել արդյունավետ միջոցներ այրոցի դեմ: Այն կարող է անհետանալ ծննդաբերությունից հետո:
Այտուցներ
Ոչ մեծ այտուցները նկատվում են համարյա բոլոր հղիների մոտ: Եթե այտուցները չեն ուղեկցվում պրոտեինուրիայով (սպիտակուցի անցում մեզի մեջ), ճնշման բարձրացմամբ կամ քաշի խիստ ավելացմամբ, ապա դրանք գնահատվում են որպես բնականոն հղիության փոքր ֆիզիոլոգիական շեղումներ և չեն պահանջում հատուկ խնամք և բուժում:
Երակների վարիկոզ լայնացում
Հղիության ժամանակ երակների լայնացումը և ջղակծկումները ուժեղանում և հաճախանում են մեծացող արգանդի ճնշման հետևանքով: Հղիության 2-րդ կեսում առաջարկվում է կրել կալանդ (բանդաժ), էլաստիկ հատուկ գուլպաներ: Օրվա մեջ անհրաժեշտ է ոտքերին տալ հանգիստ, բարձրացնելով ոտքերը վեր պահել բարձր, ուղղաձիգ, իսկ գիշերը ոտքերի տակ դնել բարձեր:
Կոշիկը չպետք է սեղմի ոտքերը, չպետք է լինի բարձրակրունկ, ցանկալի է կրել փափուկ կոշիկներ:
Ջղակծկումներ
Ոտքերի ջղակծկումների դեպքում խորհուրդ է տրվում կծկել և թուլազնել մատները, ինչպես նաև ծալել ոտքերը ծնկան հոդերից ցածր: Ջղակծկումների ժամանակ ծունկը ձգել վերևում. Վերցնել ոտքի մեծ մատը և բարձրացնել վերև: Օգնում է նաև գիշերը կիսագուլպաների կրելը:
Թութք և փորկապություն
Մեծացող արգանդը ճնշում է ուղիղ աղիքին և մեծացնում թութքային հանգույցների առաջացման հավանականությունը և հակումը: Պրոգեստերոնի ազդեցության տակ առաջանում է աղիների գալարակծկանքների թուլացում, որը հանգեցնում է փորկապության առաջացմանը, որն էլ իր հերթին դառնում է թութքի առաջացման պատճառ: Ուստի հատուկ ուշադրություն պետք է դարձնել սննդին: Սննդակարգում որոշ շտկումներ կատարելով` կարելի է կանխարգելել փորկապությունը: Հարկավոր է ամեն օրվա ռացիոնի մեջ ավելացնել բուսական բջջանք պարունակող մթերքներ, կոպիտ աղված ալյուրից թխված հաց, թարմ և չորացած մրգեր, բանջարեղեն: Անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ հեղուկներ (1.5-2 լ), ինչպես նաև կատարել ֆիզիկական վարժությունների կոմպլեքս, որոնք խթանում են աղիների գործունեությունը:
Ցավեր գոտկատեղում
Որովայնի մեծացմանը զուգընթաց մեջքի մկանները կրում են մեծ ծանրաբեռնվածություն, որը հաճախ դառնում է մեջքի ցավերի պատճառ: Գեղեցիկ հղիների հպարտ կեցվածքը` ''գլուխը բարձր, մեջքը ուղղված'' մեղմում է ցավը: Լավ կրծկալը և բանդաժը, ինչպես նաև ընդարձակ կոշիկը` ցածր կրունկով, կրճատում է մեջքի մկանների լարվածությունը: Ցանկալի է քնել այնպիսի ներքնակի վրա, որը միաժամանակ ընդունում է մեջքի ձևը: Լարված մկանները թուլանում են, եթե դրանք թեթևակի մերսեք և տաք հնարավորություն հանգստանալ: Որովայնի մկանների ամրացմանը նպաստում են ֆիզիկական վարժությունները: Այդ վարժությունների ճիշտ կատարման հրահանգները կարելի է ստանալ մայրության դպրոցներում:
Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց
Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան