ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը Լապշինի միջոցով աշխարհին ուզում է ինչ-որ բան ապացուցել. մեկնաբանում են փորձագետները 02/11/2017 17:01 | ԼՐԱՀՈՍ
Ադրբեջանը չի համարձակվի Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացու հետ վատ վարվել: Ադրբեջանը և Բելառուսը պարզապես ձգձգում են այս գործընթացը` Ռուսաստանի, գուցե նաև կուլիսներում Իսրայելի հետ որոշակի գործընթացների մեջ մտնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 11-ին կայացած ասուլիսին համակարծիք էին տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն ու քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Ադրբեջանը հիմա աշխարհին երկու բան է ուզում ցույց տալ: Լապշինին լավ վերաբերվելով ապացուցել, որ իրենք լավ են վարվում իրենց բոլոր բանտարկյալների հետ, հեռացնել իրենց բռնատիրական շղարշը և Լապշինին պարտադրել ներողություն խնդրել` այդպես վարվելով ընդդեմ Հայաստանի»,-ասում է Տիգրան Քոչարյանը:
Կարեն Քոչարյանը կարծում է, որ ներկայումս տեղի ունեցողը ոչ թե իրավաբանական, այլ Ադրբեջանի և Բելառուսի միջև «դու ինձ լավություն արեցիր, ես քեզ լավությամբ պատասխանեցի» գործընթաց Է:
Փորձագետների խոսքերով` վերջին հինգ տարում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի քայլերն ուղղված են եղել Ադրբեջանի կողմ և դեմ Հայաստանին: Այս առումով` նրանք կարևորում են ԱԳՆ-ի կողմից իրականացվող աշխատանքի դերակատարությունը: Տիգրան Քոչարյանը կարծում է, որ մեր ԱԳՆ-ի կողմից այս ընթացքում ինչ-որ քայլեր արվել են, բայց դրանք եղել են ուշացած ու տեղային աշխատանքներ:
Կարեն Քոչարյանի խոսքերով` ներկայումս Հայաստանի կողմից դիվանագիտական ապտակ կլինի` կոչ անել հայաստանցիներին մոտակա ժամանակներս չայցելել Բելառուս: Հայաստանի դիրքորոշումը պետք է լինի կոշտ հայտարարություններով ու դիվանագիտական գործողություներով հանդես գալը, պետք չէ սպասել` տեսնելու,թե ինչ է կատարվելու: Սա նաև Հայաստանի անմիջական գործն է, քանի որ յուրաքանչյուր հայաստանցի կարող է նույն վիճակում հայտնվել:
Փորձագետները կարծում են, որ այս դեպքը բացասական ազդեցություն չի ունենա Արցախ այցելությունների թվի վրա, դեռ ավելին` այն ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի: Ներկայումս Ադրբեջանը նամակներ է ուղարկում սև ցուցակում իրենց ներգրաված մարդկանց, ինչպես նաև ապագա հնարավոր Ղարաբաղ այցելողներին, բայց որևէ արդյունքի չի հասել: Բոլորը մերժել են` ասելով իրենց պլանավորած այցերը Արցախ կիրականանան:
Ներկայումս Լապշինի փաստաբանները դեռևս չեն հանդիպել նրա հետ, հանդիպել են միայն Ադրբեջանի կողմից ներկայացված պետական փաստաբանները: Լապշինի հարազատները դեռ չեն հասկանում, թե ադրբեջանական քննիչների, դատախազության գործունեությունն ինչ ընթացք կստանա և հիմա պարզապես հետևում են գործընթացին: Մինչև փաստաթղթերը չհայտնվեն իրենց ձեռքին, չեն կարող կոնկրետ քայլեր ձեռնարկել»,-եզրափակում է Տիգրան Քոչարյանը:
Աննա Գրիգորյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ