ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ այսօրվա երիտասարդներն այն չեն, ինչ իրենք էին. Սերժ Սարգսյան 02/11/2017 15:11 | ԼՐԱՀՈՍ
Վաղուց Սուրբ Սարգիսը դարձել է խիզախության, անձնազոհության խորհրդանիշ մեր զինվորների և երիտասարդների համար: Այս մասին Ս.Սարգիս զորավարի հիշատակության օրվա առթիվ իր շնորհավորական խոսքում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ Սուրբ Սարգիսը զորավար էր, և այս փաստն արդեն խոսում է նրա նկարագրի մասին:
Երկրի ղեկավարը հատկապես շնորհավորել է հանդիսությանը ներկա զինվորներին, ովքեր կադրային զինվորականներ չեն, ժամկետային ծառայության զինվորներ են, որ այս կյանքում ունեն տարբեր նպատակներ, տարբեր ծրագրեր ու երազանքներ:
Նախագահը համոզմունք հայտնելով, որ այդ երազանքներն իրականանալու են, նշել է, որ այս պահին բոլոր զինվորներին միավորում է հայկական բանակի զինվորի հագուստն ու իրենց վճռականությունը՝ պաշտպանել Հայրենիքը:
«Վստահ եմ, որ վաղը դուք լինելու եք մեր երկրի նախարարները, դեսպանները, մարզպետները, ձեռներեցները, մշակույթի և սպորտի ականավոր գործիչները, և այն ժամանակ էլ դուք նույն վճռականությամբ պաշտպանելու և շենացնելու եք մեր հայրենիքը:
Ուզում եմ, որ դուք համոզված լինեք, սիրելի՛ զինվորներ, մեր ժողովուրդը վստահ է, որ դուք կատարում եք անփոխարինելի գործ: Դուք անում եք այն, ինչ պարտավոր է անել յուրաքանչյուր տղամարդ՝ պաշտպանելով իր ընտանիքը, պաշտպանելով իր հայրենիքը»,- նշել է ՀՀ նախագահն՝ ընդգծելով, որ զինվորներն դա անում են արժանապատվությամբ, պատասխանատվությամբ, զինվորական ճշտապահությամբ ու կարգապահությամբ:
«Այդ կեցվածքի համար, իհարկե, մենք պարտավոր ենք շնորհակալ լինել ձեր ուսուցիչներին ու հրամանատարներին, բայց առաջին հերթին, իհարկե, ձեր ծնողներին, որովհետև ցանկացած մարդու կայացման գործում ընտանիքի դերն անփոխարինելի է:
Ուրախ եմ, որ ձեր ծնողներից շատերն այսօր այստեղ ներկա են և, իհարկե, որ նրանք ձեզնով շատ ավելի են հպարտանում»:
Դուք ծառայում եք ամենա-ամենա կարևոր հատվածում՝ առաջնագծում, նշել է երկրի ղեկավարը՝ դիմելով ներկա զինվորներին: «Համոզված եղեք, որ ձեր թիկունքին կանգնած է հինավուրց և ուժեղ մի ազգ, տոկուն և աշխատասեր, մարտունակ մի ժողովուրդ, որ ունի հազարամյակների փորձ և անկոտրում հավատ վաղվա հաղթանակի նկատմամբ: Համոզված եղեք, որ ձեր թիկունքում կանգնած են ամուր պետական կառույցներ, համոզված եղեք, որ այդ կառույցները, մեր ողջ ժողովուրդն անելու են ամեն ինչ, որպեսզի դուք ունենաք անհրաժեշտը մեր սահմանները պաշտպանելու համար»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ հանդիսությանը ներկա են զինվորներ, «ովքեր անցյալ տարվա ապրիլին պաշտպանեցին մեր պատիվը, պաշտպանեցին մեր անկախությունը, մեր սահմանների անքակտելիությունը: Ցավոք, շատ արժանիներ այսօր շարքում չեն, բայց նրանք մեզ հետ են, որովհետև նրանք իրենց կյանքի գնով հնարավոր դարձրին այն, ինչ դուք միասին արեցիք և, իհարկե, անմահացան»:
ՀՀ նախագահն ընդգծել է, որ խիզախությունը, քաջությունը զինվորներից անբաժան պետք է լինեն: Բայց «դուք պետք է խիզախության, քաջության հետ այնպես անեք, որ ողջ մնաք, որպեսզի մեր ազգը հարատևի, որպեսզի մեր ժողովրդի լավագույն տեսակը ավելանա, շատանա»:
Այս առումով, ընդգծել է ՀՀ նախագահը, «դուք միշտ պետք է գիտակցեք՝ ձեզ սպասում են, դուք շատ բան ունեք անելու և դուք պատվով պետք է վերադառնաք»:
Սերժ Սարգսյանը նշել է, որ Արցախյան պատերազմի վետերանները շատ ու շատ բաներ են տեսել 90-ականներին, և նրանք ոչ միայն սերունդների կապող օղակն են, այլ նաև վկան այն փաստի, որ այսօրվա զինվորները պակաս ռազմիկներ չեն, քան իրենք էին:
Երկրի ղեկավարը հիշել է, որ երեք, թե չորս տարի առաջ, ելույթ ունենալով զորավարժությունից հետո խոնջացած զինվորների առջև, պնդել է, որ մեր երիտասարդ զինվորներն ու հրամանատարները, եթե դրա անհրաժեշտությունը լինի, շատ ավելի լավ են կռվելու, քան մենք ենք դա արել: «Ես, իհարկե, մի կողմից տխուր եմ, որ եղան ռազմական գործողություններ, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ այս պնդումը իրականություն է: Եվ հիմա որևէ մեկը չի կարող ասել, որ այսօրվա երիտասարդներն այն չեն, ինչ իրենք էին: Ա՛յն են, մի բան էլ ավելին: Ապրե՛ք, կեցցե՛ք, տղաներ»:
Եվ ինչպես անցյալ տարի, հիմա էլ, նշել է Սերժ Սարգսյանը, հանձնարարել է, որպեսզի զինվորներին խրախուսեն տասնօրյա արձակուրդով:
«Ելնելով Սուրբ Սարգսի տոնի խորհրդից՝ մաղթում եմ, որ այս կարճ ժամանակահատվածը ՝ այս տասն օրը, դուք շրջապատված լինեք ձեր բարեկամների, հարազատների, ընկերների, ինչու չէ, միգուցե, նաև սիրած աղջիկների ջերմությամբ:
Ուզում եմ, որպեսզի դուք նոր ուժ ստանաք, ավյուն ստանաք այս տասն օրերի ընթացքում, վերադառնաք զորքեր, վերադառնաք ձեր պարտականությունների կատարմանը, և թո՛ղ Սուրբ Սարգիսն ապահովի ձեզ բարի ու անփորձանք ծառայություն: Թո՛ղ այսօրվա օրհնանքները և այսօրվա աղոթքները միշտ անպակաս լինեն ձեզնից: Կեցցե՛ք, մեկ անգամ ևս շնորհակալ եմ ձեր ծնողներին»,- ասել է ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը, որը հանդիսապետել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Արարատյան Հայրապետական թեմը ներառող մարզի՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը:
Մարտական հերթապահություն իրականացնելիս առանձնապես աչքի ընկած թվով քսան պարտադիր ժամկետային զինծառայողների, նրանց ընտանիքի անդամների, երիտասարդների, հրավիրյալների և հավատացյալ ժողովրդի մասնակցությամբ տրված Ս.Պատարագի ավարտին եկեղեցում կատարվել է զինծառայողների օրհնություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Ս.Սարգսի մասունքակիր աջով: Այնուհետև առաջնորդարանի դահլիճում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային լավագույն զինծառայողներից միջոցառմանը ներկա զինվորների խրախուսման հանդիսավոր արարողություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը
- 11/24/2024 10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
- 11/23/2024 21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը
- 11/23/2024 21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից