ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վիգեն Սարգսյան. Սահմանամերձ համայքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի հետագա առաջընթացի համար 02/11/2017 16:54 | ԼՐԱՀՈՍ
Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Տավուշի մարզում: Այս մասին հայտնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Դիլիջանում ՀՀ պաշտպանության նախարարն անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերն ըստ ուղղությունների ներկայացրել են ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախկին ուսումնական կենտրոն տեղափոխման և ռազմակրթական կառույցի վերափոխման հետ կապված խնդիրներն ու առաջարկները: Սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը կունենա շենքային նոր ժամանակակից պայմաններ, ուսումնական լավագույն բազա, ռազմակրթական ու մշակութային հագեցած ծրագրեր:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է, որ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը պետք է դառնա հանրապետության առաջատար ավագ դպրոցը՝ գրավիչ պայմաններ ու անվճար կրթություն ապահովելով այն երիտասարդների համար, ովքեր ընտրում են ռազմական կրթությունը: Վիգեն Սարգսյանը հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը մոնթեականների համար կրթական բարենպաստ միջավայր ստեղծելու վերաբերյալ:
Դիլիջանի «Թումո» կենտրոնում Վիգեն Սարգսյանը մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի համատեղ նախաձեռնության մեկնարկին: Պաշտպանական գերատեսչության և կրթական հիմնադրամի միջև կնքված հուշագրով նախատեսված համագործակցության շրջանակում հիմնադրամի ծրագիր հանդիսացող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը հատուկ ծրագրով պարտադիր ժամկետային զինծառայողներին ուսուցանելու է 21-րդ դարի հմտություններ:
«Թումո» կենտրոնների մերձակա զորամասերի զինծառայողները հմտություններ ձեռք կբերեն համակարգչային ծրագրավորման, ռոբոտաշինության և համակարգչային գրաֆիկայի, թվային երաժշտության ստեղծման ուղղությամբ: «Ծրագրի գլխավոր նպատակն այն է, որ ժամկետային զինծառայողներին կարողանանք տալ համակարգչային գիտելիքներ, նաև ստեղծենք պայմաններ, որպեսզի զինծառայողը հենց զորամասում կարողանա շարունակել ուսումը»,- նշել է ՀՀ պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ դասընթացներն ավարտելուց հետո ժամկետային զինծառայողները կստանան նվազագույն մակարդակի համակարգչային ծրագրավորման գիտելիքներ
Դիլիջանի համայնքապետարանում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարներին: Հանդիպման առանցքում սահմանամերձ համայնքների խնդիրների քննարկումն էր: Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական համայնքներում պաշտպանական ոլորտին առնչություն ունեցող խնդիրների կարևորությունը և դրանց համակարգային լուծման անհրաժեշտությունը` Վիգեն Սարգսյանն առաջարկել է ձևավորել մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով` պաշտպանության նախարարի գլխավորությամբ, և հանձնաժողովին կից սահմանամերձ համայնքների ղեկավարների խորհուրդ:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը աշխատանքային այցի շրջանակում եղել է Տավուշի մարզում տեղակայված զորամասերից մեկում` 2016թ. ուսումնական տարվա մարտական հերթապահության արդյունքներով լավագույնը ճանաչված զորամասում: Վիգեն Սարգսյանը զորամասի հրամանատարությանն է հանձնել լավագույն զորամասի պատվոդրոշը, խրախուսել է բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած սպաներին ու ժամկետային զինծառայողներին:
ՀՀ պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել զորանոցային, սոցիալ-կենցաղային պայմաններին, հետաքրքրվել զինծառայողների առօրյայով:
Տավուշի մարզ կատարած այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եղել է նաև Բերդավան և Դովեղ համայնքներում, սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ քննարկել նրանց հուզող խնդիրները: Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարն ընդգծել է, որ սահմանամերձ համայքները բացառիկ նշանակություն ունեն մեր պետության և զինված ուժերի հետագա առաջընթացի համար, ուստի համայնքների բնակիչներին հուզող խնդիրներն էլ պաշտպանական ու անվտանգության տեսանկյունից եղել և շարունակելու են մնալ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից