ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մխիթարյանը Կանտոնայի, Բեքհեմի և Սքոուլզի կողքին. կարծիք 02/10/2017 19:45 | Մարզական
Լրագրող Մարկ Ֆրոգատն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մենք՝ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներս հնարավորություն ենք ունեցել «Օլդ Թրաֆորդում» տեսնել մի շարք բարձրակարգ ֆուտբոլիստներ և նվաճած տիտղոսներ, քանի որ դա «կարմիր» լինելու մասնիկներից մեկն է:
Հաջողությունների և հիասթափությունների հետ մեկտեղ միշտ եղել են գերաստղեր, որոնց հաճելի էր հետևել: Մեկը միայնակ կարողանում է արդարացնել տոմսի վրա ծախսած գումարը: Մյուսը ստիպում է երկրպագուներին կանգնել և հանդիպմանը հետևել կանգնած: Ֆուտբոլիստ, ով համարվում է «Ա ցուցակի» աստղ:
Լավագույն օրինակն Էրիկ Կանտոնան է: Ես երիտասարդ էի, ու նրա խաղին հետևելու ամենափոքր հնարավորությունը շահած լոտոյի տոմսի պես մի բան էր: Նրանից հետո եղել են Դևիդ Բեքհեմի, Ուեյն Ռունիի, Կրիշտիանու Ռոնալդուի և նույնիսկ Ռոբին վան Պերսիի պես ֆուտբոլիստներ: Երբ Փոլ Սքոուլզը վերադարձավ 2012 թվականին, երկրպագուները նրա խաղը վայելեցին ևս 18 ամիս մինչև կարիերայի վերջնական ավարտը:
Ընթացիկ մրցաշրջանում կա Դավիդ դե Խեա, չնայած դարպասապահները խաղային օրը սիրելու պատճառ չեն հանդիսանում, այլ հարձակվողները, քանի որ ֆուտբոլի գլխավոր իմաստը ստեղծագործել ու գոլեր խփելն է: Այդիսկ պատճառով Զլատան Իբրահիմովիչը դարձել է երկրպագուների սիրելին:
Վերջին ամիսներին թիմի հիմնական կազմում աստիճանաբար ամրապնդվում է ամառային մեկ այլ ձեռքբերում` Հենրիխ Մխիթարյանը, ով նույնպես հանդիսանում է այն ֆուտբոլիստներից մեկը, որի խաղին երկրպագուները հետևում են հաճույքի, ստեղծագործական մտքի ու խաղի արդյունքի վրա ազդեցություն թողնելու համար: «Եթե Միկին լավ է խաղում, ապա «Յունայթեդը» նույնպես հաջող է հանդես գալիս»,- այսպիսի հայտարարություններ կարելի է հաճախ լսել:
Հեղինակության այսպիսի աճը պայմանավորված է նրանով, որ Մխիթարյանն ունի հիասքանչ գոլեր խփելու սովորություն. դեկտեմբերի լավագույն գոլերի եռյակում միայն Մխիթարյանի գոլերն էին: Հունվարին «Ուիգան Աթլետիկի» դարպասը խփած գոլը նույնպես լավագույնն էր, որը հատկապես արժանի է ուշադրության, քանի որ այն չնչին առավելությամբ շրջանցեց Ուեյն Ռունիի` «Սթոք Սիթիի» դարպասը խփած պատմական տուգանային հարվածին:
Կիրակի օրը նա խփեց իր հերթական փայլուն գոլը «Լեսթերի» դարպասը, և զարմանալի չի լինի, եթե նա փետրվարին ամսվա լավագույն գոլերից յուրօրինակ հեթ-տրիկ ձևակերպի:
Բացի գրոհը եզրափակելուց, կարելի է բարձր գնահատել Հենրիխի փիլիսոփայությունն ու ֆուտբոլային մոտեցումները: Նա անընդհատ ցանկանում է առաջ շարժվել և գլխացավանք դառնալ մրցակցի համար, և դա հիացնում է տարբեր սերունդների երկրպագուներին, ովքեր տեսել են Ջորջ Բեսթի կամ Ռայան Գիգսի անվախ դրիբլինգները: Դա, անկասկած, հմայք է ավելացնում ֆուտբոլիստի նոստալգիկ երանգներին:
Այդ նույն երկրպագուները, ովքեր հանդիսանում են ֆուտբոլիստի հեղինակության բնորոշողները, նրա պատվին երգում են Սթինգի Englishman in New York-ի երգը: Լսեք մեկ անգամ և ամեն օր կկրնեք այն:
«United Review»-ի կիրակնօրյա համարում 1968 թվականի չեմպիոնների գավաթակիր Փեդի Կրերանդը նշում է, որ ոգևորվում է` տեսնելով Մխիթարյանի խաղը:
«Այդիպիսի արագություն ունեցող ֆուտբոլիստը կարող է լինել ոչ խելացի, բայց Հենրիխ Մխիթարյանի դեպքում դա այդպես չէ: Նա խաղադաշտում շատ մեծ ինտելեկտ ունի: Նրա դինամիկ ոճը մեծ տպավորություն է թողել ինձ վրա»,- գրում է Կրերանդը:
Չնայած, որ դեռ վաղ է Մխիթարյանին դասել «Յունայթեդի» պատմության մեծագույն վարպետների շարքին, հայ ֆուտբոլիստը վստահորեն նշում է իր անունն այս մրցաշրջանի «Ա կարգի» ֆուտբոլիստների ցանկում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից