ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Վերաքննիչ դատարանը մեր ամենամեծ հույսն է արդարության հասնելու հարցում». Երեմ Սարգսյան 02/10/2017 13:40 | Մեկնաբանություն
Սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվողն ազատ արձակվեց կալանքից՝ մեղադրանքի հետ նրա առնչությունը չհիմնավորվելու հիմքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Ուղղակի հիացած եմ ՀՀ վերաքննիչ դատարանի և հատկապես Դատավոր Ալեքսանդր Ազարյանի գործելաոճից։
Իրական Դատավորի կերպար...»,- նշում է փաստաբանը:
Այսօր կայացրած որոշմամբ դատավոր Ա.Ազարյանը բավարարել է Երեմ Սարգսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և հիմնավոր կասկածի բացակայության հիմքով բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Արման Կիրակոսյանին կալանավորելու վերաբերյալ և որոշել նրան անհապաղ ազատ արձակել կալանքից։
Ըստ փաստաբանի, այս որոշման բացառիկությունն նաև այն է, որ Ա.Կիրակոսյանը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ։ Նման առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքը, սովորաբար, բավարար է լինում, որ առանց որևէ հիմնավորման անձը կալանավորվի, ինչը և արել է Էջմիածնի դատարանը՝ չնայած որ պաշտպանը դատավորին մանրամասն հիմնավորում էր, որ կալանավորման հիմքեր չկան։
Ըստ Երեմ Սարգսյանի, նախկինում իմաստ էլ չէր լինի այս հարցով վերաքննիչ բողոք ներկայացնել, քանի որ որոշումը թողվելու էր անփոփոխ, իսկ ներկայումս վերաքննիչ դատարանը «մեր ամենամեծ հույսն է արդարության հասնելու հարցում»։
«Շնորհակալ եմ արդար որոշման համար։
Հ.Գ. Հասկանալի է, որ քննիչը և դատախազը նույնպես քաջ գիտակցում էին, որ Արման Կիրակոսյանն անհիմն կերպով է կալանավորվում, որ դա հիմնավորող գոնե մեկ փաստական տվյալ կամ ապացույց չեն կարողանում ներկայացրել դատարան, բայց այնուամենայնիվ պնդում են, որ դատարանը կալանավորի անձին։ Ցավոք սրտի նախաքննական մարմինները և դատախազները չեն ձերբազատվում այս «ամեն գնով կալանավորելու» մոլուցքից, իսկ դատարաններում էլ իրավական առումով հայտնվելով անհարմար և տհաճ վիճակում, չկարողանալով իրենց միջնորդությունը հիմնավորել, հույսները դնում են այն բանի վրա, որ դատավորը «դուխ» չի անի նման մեղադրանքի դեպքում չկալանավորել անձին։
Ցավոք սրտի Էջմիածնի դատարանի պարագայում նրանց հաշվարկները ճիշտ էին, իսկ վերաքննիչ դատարանում քննիչը և դատախազը գոնե մեկ ապացույց չկարողացան ներկայացնել ի հիմնավորումն իրենց միջնորդության։
Ինչպես վերաքննիչ դատարանն է արձանագրել իր որոշման մեջ. «Ներկայացված նյութերում բացակայում է գեթ մեկ փաստական տվյալ` վերագրվող հանցագործությունների մեղադրյալ Արման Կիրակոսյանի առնչության վերաբերյալ»։
Քննիչի և դատախազի միակ փաստարկն այն էր, որ 2 տարի չեն կարողացել գտնել հետախուզական մեջ գտնվող, սակայն ՀՀ֊ում գտնվող մեղադրյալին:
Ընդ որում, դատավոր Ա.Ազարյանն արդեն երկրորդ անգամն է սպանության փորձի մեղադրանքով հիմնավոր կասկածի բացակայության հիմքով անձին ազատում կալանքից»,- նշվում է ֆեյսբուքյան գրառման մեջ։
Փաստաբանը հիշեցնում է, որ նախորդ անգամ Վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Ազարյանի որոշումը նույնպես քրեական հետապնդման մարմինների համար ընդունելի չէր, սակայն ի վերջո հենց իրենք սպանության փորձի մեղադրանքից հրաժարվեցին։
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան