ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Որքան մարդ է տարեկան արտագաղթում 02/09/2017 19:02 | ԼՐԱՀՈՍ
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016-ին գրանցվել է 24 հազարի բացասական սալտո Հայաստանից մեկնածների թվում: Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը պնդում է, որ միգրացիոն արտահոսքի հետ կապված թվերից ոչ մեկը իրականությանը չի համատասխանում, որովհետև երևույթը չի չափագրվում, միգրանտների զգալի մասը չի հետևում գրանցման այն կարգին, որը հաստատված է:
Այսօր Մեդիա կենտրոնում «Արտագաղթի տեմպերն ու միգրացիոն խնդիրները 2016-2017 թթ. Հայաստանում» թեմայով անցկացված քննարկմանը մասնակցում էր ոչ միայն Ռուբեն Եգանյանը, այլև ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը:
«Երևույթը, որը ձևավորվել է 25 տարվա ընթացքում, իր բնականոն զագարացումներն է ունենում: Սա համակարգային երևութ է կապված մեր սոցիալական, տնտեսական քաղաքական, հոգեբանական իրողությունների հետ: Ամեն տարի մենք ունենում ենք 15-20 հազար մարդ, ովքեր մշտական չեն գնում Հայաստանից»,-ասում է Եգանյանը:
Նա նշում է, որ ամեն տարի Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ անցկացվում են սոցիոլոգիական հետազոտություններ միգրացիոն երևույթների վերաբերյալ:
Ըստ 2016-ի հետազոտության տվյալների՝ հարաբերակցությունը մշտական մեկնողների և ժամանակավոր միգրանտների միջև փոխվել է՝ ի հաշիվ մշտական մեկնողների:
«Այս տարվա հետազոտության տվյալներով 47 տոկոսն է աշխատանքային միգրանտների հաշվին, իսկ 53 տոկոսը՝ մշտական մեկնողների: Իրենք մեկնել են ու շարունակելու են մեկնել՝ ելնելով մեր սոցիալ–տնտեսական իրողություններից: Սակայն 2013-ի համեմատ միգրացիայի շրջանակում շարունակել են նվազել ֆինանսական հոսքերը 2,5 անգամ: Եթե 2015-ին եղել է 245 մլն դոլարի մուտք, ապա 2016-ին եղել է 201 մլն դոլարի մուտք»,-ասում է Եգանյանը:
Նա ընդգծում է, որ ավելի հստակ իրական պատկերը կարտացոլվի հաջորդ մարդահամարի ժամանակ:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ասում է, որ արտագաղթը առկա է ներքին վիճակի պատճառով:
«2011-ին մարդահամարի տվյալներից վերցրել եմ տարիքային խմբերը և համեմատել: Պետք է ասեմ, որ ժողովդրագրական լուրջ խնդիրներ ուենք. 39- 49 տարեկաների և 19 -29 տարեկանների խմբում մինչև 42 տոկոս պակաս կա Հայաստանում, ինչը խոսում է և աշխատանքային, և մշտական միգրացիայի մասին: Ես կարծում եմ, որ ամեն ընտրության հաջորդող շրջանում արտագաղթի զգալի բարձրացում է լինում, որը նշանակում է ընտրությունից ընտրություն հանրության մեջ ձևավորված հույսերի փլուզում է լինում»,-ասում է Խառատյանը:
Նա ընդգծում է, որ խորացված հարցազրույցները ցույց են տալիս, որ այն աշխատանքի համար, որ մեկնում են միգրանտները, առանձնապես չի բարձրացնում կեսնամակարդակը, մարդիկ ավելի շատ փախնում են անհուսությունից և երկրում իրավական առումով անպաշտպանությունից:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանն ասում է, որ մի երկիր, որտեղ ծնելիությունը պարզ վերարտադրությունից ցածր է, միգրացիոն արտահոսքերը բերում են տարիքային խմբերում մեծ խեղման:
«Տարեցների թվաքանակի աճ է գրանցվում Հայաստանում, բազմիցս նշվել է, որ ծերացող երկիր է համարվում Հայաստանը, որի պատճառներից մեկը արտագաղթն է: 2016-ին, ըստ ԱՎԾ-ի տվյալների, մենք ունենք 24 հազար արտագաղթած մարդ: Եթե դա չլիներ, ապա մենք բնական հավելաճ կունենայինք, քանի որ 12 500 մարդ 2016-ին ավելի է ծնվել, քան մահացել: Բայց արտագաղթի պատճառով մենք ունեցանք բնակչության թվի նվազում 12 500-ով»,-ասում է Հովհաննիսյանը:
Նա հավելում է, որ 2017-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը նախատեսում է նոր հետազոտություն իրականացնել ծնելիության և ժողովրդագրության մյուս ուղղությունների մասով և հասկանալ՝ մարդկանց վարքագծում կա՞ փոփոխություն, թե՞ ոչ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 14:00 Հրդեհ կաղամբի պահեստում
- 01/18/2025 13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ