ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հիմա էլ չորս ամիս սպասենք մինչև վկային գտնեք. Իսրայել Սարգսյան 02/09/2017 23:27 | Դատական ռեպորտաժներ
Քրեական հեղինակություն համարվող Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության և Մովսես Ներսիսյանի ենթադրյալ սպանության գործով այսօր հրապարարակվեցին դատարան չներկայացած երկու վկայի նախաքննական ցուցմունքները:
Վկաներից մեկը տաքսու վարորդ է, նա հայտնել է, որ 2014թ. փետրվարի լույս 2-ի գիշերը կեսգիշերից մինչև կեսգիշերից կես ժամ անց իրեն մոտեցել է մի անծանոթ տղամարդ, ասել, որ իրեն տաքսի է պետք:
Երբ հասել են Իսակովի պողոտա, ուղևորը ասել է, որ ինչ-որ բան է մոռացել օդանավակայանում, ինքը շրջադարձ է կատարել, վերադարձել օդանավակայանի մոտ: Ուղևորը գնացել է, ինքն էլ մի պահ հեռացել է մեքենայի մոտից, ապա վերադառնալով՝ տեսել է, որ ուղևորը մեքենայի մոտ կանգնած է՝ սպիտակ փաթեթը ձեռքին, իր կարծիքով դա եղել է քառակուսի տուփ, որի պարունակությունն իրեն հայտնի չէ: Իրար հետ չեն խոսել, չեն քննարկել, թե ինչ էր ուղևորը մոռացել: Ուղևորին Կիևյան-Բարեկամություն խաչմերուկում իջեցրել է:
Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի, ուղևորը մինչև հոնքերը քաշած ամառային «կոզիրյոկ» գլխարկով էր, սովորական դեմք ուներ, բայց դեմքն իր մեջ տպավորվել է:
Վկան Իսրայել Սարգսյանին լուսանկարով ճանաչել է՝ ներկայացված չորս հոգու լսանկարների միջից, և հայտարարել, որ «ես իրե՛ն եմ տեղափոխել»: Ընդ որում, չի նշել, թե կոնկրետ ինչ հատկանիշներով է ճանաչել Իսրայելին:
Առերես հարցաքննության ժամանակ ևս վկան պնդել է, որ «այս մարդն է եղել, անունը չգիտեմ, ընդամենը մի քանի բառ ենք փոխանակել, բայց ընդհանուր դեմքն իմ մեջ տպավորվել է»:
Ամբաստանյալի պաշտպան Հեկտոր Սարդարյանը կասկած հայտնեց, թե ինչպես է տաքսու վարորդի պես անգրագետ մարդը արտաքինը նկարագրելիս այդպիսի տերմիններ օգտագործել, ինչպես գիշերով տեսել, մասնավորապես, ուղևորի աչքերի գույնը: Ըստ պաշտպանի, ցուցմունքը լրիվ թելադրված է, ոչ մի տերմին նրա խելքի բանը չէր:
Իսրայել Սարգսյանն էլ իր հերթին նշեց, որ վկան չէր կարող իր աչքերին նայել ու այդպիսի ցուցմունք տալ, դրա համար էլ նրան փախցրել են Կրասնոդար:
Իսրայել Սարգսյանը անհավանական, հեքիաթ համարեց վկայի պատմածը՝ այդ ինչպես է եղել, որ ինքն օդանավակայանի ֆիրմային մեքենաներին չի մոտեցել, «փափախչի»-ին է մոտեցել, ինչպես է իմացել, որ նա տաքսու վարորդ էր՝ ճակատին տաքսու նշան կա՞ր: «Ոչ մի ապացույց չկա, որ ես իր տաքսին եմ նստել»,- ասաց ամբաստանյալը՝ հավելելով, որ վարորդն ուրիշ ուղևորի է բերել, ժամով տեսել են, որ մեքենա է մտնում, վարորդին տեսել են ու հասկացել, որ նրա հետ կարող են օպերատիվ աշխատանքներ կատարել, դրա համար էլ իրեն մշակել են: Ըստ Ի.Սարգսյանի, սուտ է նաև այն, որ օդանավակայանից մինչև Բարեկամություն ընթանալիս ոչ մի բառ չի փոխանակել ուղևորի հետ՝ «ո՞նց կարող էինք ոչ մի բառ չխոսեինք»:
Իսկ ճանաչման գործողությանն էլ, ըստ Իսրայել Սարգսյանի, միայն ինքն է մարզահագուստով եղել, մնացածը սև կուրտկաներով էին, վկային ասել են՝ «գնա, այդ սպորտիվկայով տղուն ճանաչի, ինքն էլ եկել է, ինձ է ճանաչել»:
Դատարանում հրապարակվեցին նաև տուժող Արթուր Սաֆարյանի մտերմուհու նախաքննական ցուցմունքները: Նա հայտնել էր, որ տուժող Արթուր Սաֆարյանի մտերմուհին է եղել, նա ջերմ հարաբերությունների մեջ է եղել իր ու իր մոր հետ: Աղջիկն իմացել է, որ Արթուր Սաֆարյանն ապրել է Իսպանիայում, Ռուսաստանում, Հայաստան նոր է եկել ու հիմնական ապրելու չի եկել, էլի գնալու է: Հնարավոր է, եղբոր հարցերով եկած լիներ: Ըստ վկայի, ինքն իմացել է, որ Արթուրը երկու երեխա, կին ունի, գիտեր, որ նրա եղբայրը քրեական աշխարհում հայտնի Թևոսիկն է, ով այդ ժամանակ Դատապարտյալների հիվանդանոցում էր, իմացել է, որ շուտով ազատվելու է:
Վկան պատմել է, որ Արթուր Սաֆարյանն իր ու իր մոր ներկայությամբ հեռախոսազանգ է ստացել, խոսել, ապա ասել է՝ «իմ թշնամին Ռուսաստանից եկել է»: Սակայն, թե ով է իր թշնամին, տուժողը չի նշել, ապա ասել է, որ աղջկա տնից պետք է գնա հանդիպման: Հեռախոսով խոսելիս Արթուրը նորմալ էր խոսում, նման չէր, որ թշնամու հետ է խոսում:
Հանդիպումից հետո Արթուրն ասել է, որ հարթվել է ամեն ինչ, իրենք հանդիպել են: Սպանության օրն էլ հեռախոսով խոսել են, տրամադրությունը շատ լավն էր, իրեն բոլորը սիրում էին:
Վկան հայտնել է, որ լրատվամիջոցներից լսել է, որ Իսոն ու Մոսոն (Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը) կապ ունեն Արթուրի սպանության հետ:
Այս վկայի ցուցմունքի հրապարակումից հետո էլ Իսրայել Սարգսյանը հայտարարեց՝ բոլորն ասում են, որ Արթուրը Թևոսիկի եղբայրն է, բայց նա ինքն էլ քրեական աշխարհում հայտնի մարդ էր և կարող էր իր թշնամիներն ունենալ:
Մեղադրողը միջնորդեց դատարան հրավիրել ու հարցաքննել չորս փակ վկաներից (նրանց իսկական անուն ազգանունները չեն հրապարակվում, նրանք գործում հանդես են գալիս կեղծանուններով) մեկին՝ ոստիկանների աշխատանքը համակարգողին, ով հստակ կասի ոստիկանական աշխատանքի մասին:
Պաշտպան Սարդարյանը ասաց՝ «հրապարակեք չորսի ցուցմունքներն էլ, պետք չէ որ որևէ մեկը գա, այդքան սպասել ենք, նորից կհետաձգվի»: Իսրայել Սարգսյանն էլ իր հերթին հայտարարեց. «Հիմա էլ չորս ամիս սպասենք մինչև վկային գտնեք: Կողմ եմ որ չորսն էլ գան, բայց քանի որ շատ է ձգձգվում, ուզում եմ, որ հրապարակվեն»:
Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/27/2025 23:09 Սյունիքի մարզում մի քանի տոննա ալյումինի փաթեթներով բարձված «ԿամԱԶ» է կողաշրջվել
- 01/27/2025 21:41 Մեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը մահացել է
- 01/27/2025 21:07 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ կինը դանակահարել է իր ամուսնուն ծեծի ենթարկած տղամարդուն, որին ներկա են եղել նաև դանակահարվածի ընկերները
- 01/27/2025 20:42 Հրդեհ է բռնկվել Անթալիայի շինհրապարակում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում