ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի ճանապարհաշինություն, կապի և ՏՏ ոլորտում սպասվում է 116 մլն դոլարի ներդրում. Վահան Մարտիրոսյան 02/09/2017 11:05 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 2017 թվականի համար նախատեսում է շուրջ 116 մլն դոլարի ներդրումային ծրագրեր իրականացնել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ծրագրերը կիրականացվեն առանցքային նշանակություն ունեցող 3 ոլորտներում՝ ճանապարհաշինություն, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ:
«Կառավարության կողմից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մասով ներկայացված հիմնական ներդրումային ծրագրերը ֆինանսավորվելու են 3 ձևաչափով՝ պետական բյուջեից, վարկային և մասնավոր ներդրումային ծրագրերի միջոցներով»,-ասաց նախարարը`հավելելով, որ ճանապարհաշինական ծրագրերի իրականացման և սպասարկման համար պետական բյուջեից կկատարվի շուրջ 26 մլն ԱՄՆ դոլարի, վարկային միջոցներից՝ շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:
«Վարկային միջոցներից ներդրումները կարող են տարվա ընթացքում փոփոխվել դեպի ավելացում: Դա կախված է նաև ՀՀ բյուջետային մուտքերից, քանի որ Ֆինանսների նախարարության հետ քննարկվում է վերանայել վարկային ծրագրերի ավելացումը: Իսկ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության՝ օրերս տարածած հայտարարության մեջ ըստ ոլորտների նշված ներդրումային ծրագրերի ցանկում ներառված են նաև կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները: Այստեղ մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է իրականացնել շուրջ 65 մլն ԱՄՆ դոլարի ներդրում»,-ասաց Վահան Մարտիրոսյանը:
Անդրադառնալով կապի և ՏՏ ոլորտում մասնավոր ֆինանսավորմամբ նախատեսվող ծրագրերին` նախարարը նշեց, որ այն ներառում է էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում ցանցերի վերազինում և արդիականացում:
«Սա հնարավորություն կընձեռի ՀՀ ամբողջ տարածքում ընդլայնելու ,բարելավելու ցանցի, կապի և մատուցվող ծառայությունների որակը և հասանելիությունը»,-ասաց նախարարը: Մասնավոր ներդրումային ծրագրի միջոցով ՏՏ ենթակառուցվածքների ոլորտում նախատեսվում է Հայաստանում ստեղծել «Տվյալների մշակման» կենտրոն, որտեղ կարող են տեղակայվել պետական և մասնավոր հատվածների էլեկտրոնային բովանդակությունը և տվյալները: Պետական բյուջեի միջոցներով, ըստ նախարարի, ՏՏ ոլորտում իրականացվելու է ներդրումային 2 ծրագիր, որը ներառելու է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունները, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման ծրագիրը:
«Ճանապարհաշինության ոլորտում ևս նախատեսվում են մի շարք ներդրումային ծրագրեր, որոնք ներառում են պետբյուջեի միջոցներով 2017թ. ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանում և շահագործում, շուրջ 50 կմ երկարությամբ պետական նշանակության ավտոճանապարհների և դրանց վրա գտնվող կամուրջների, թունելների հիմնանորոգում»,-ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը: Ճանապարհաշինության ոլորտում՝ վարկային միջոցների ֆինանսավորմամբ, 2017 թվականին կշարունակվեն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր՝ «Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի» ներդրումային ծրագիրը, Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի վերականգնման և բարելավման վարկային ծրագիրը, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիրը:
«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ կմեկնարկի ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետի կամրջի կառուցման ծրագիրը»,-հավելեց Վահան Մարտիրոսյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ