ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկայում ԼՂՀ սահմանին ունենալու ենք «դիրքային պատերազմներ». քաղաքագետ. «Հայկական Ժամանակ» 02/09/2017 09:31 | Մամուլ
«Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը զրուցել է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
– Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծին՝ հատկապես հյուսիսային եւ արեւելյան (Թալիշի) ուղղություններում:
– Իրավիճակը, ընդհանուր առմամբ վտանգավոր եմ գնահատում` նախ եւ առաջ, պայմանավորված այն հանգամանքով, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջին անգամ շփման գծում հրանոթ է կիրառվել: Մինչեւ այդ ականանետային հարվածներ են եղել շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի ուղղությամբ, սակայն երեկ Դ-44 տիպի հրանոթ է կիրառվել: Կան ավելի արդյունավետ հրանոթներ, ավելի մեծ էֆեկտ ապահովող, սակայն պետք է նախադեպն այն առումով արձանագրել, որ ամեն դեպքում հրանոթ է կիրառվել, որն ինքնին վտանգավոր է:
– Հնարավո՞ր է իրենց հենակետերի տեղաշարժ կատարած լինեն: Այսինքն՝ դիրքը կրակի խոցման համար նպաստավոր հատվածներում տեղակայած լինեն:
– Ես կարծում եմ, որ հետեւյալն է. վերջին շրջանում ադրբեջանական կողմն անընդհատ կուտակումներ ունի, առաջնագծում ինժեներական աշխատանքներ է կատարում, անընդհատ նկատելի է զորքի տեղաշարժ, որոնք ժամանակ առ ժամանակ արտահայտվում են ուսումնական պարապմունքների կամ զորավարժությունների միջոցով: Ընդ որում, ակնհայտ է, որ իրենք առաջնագծում բավականին ուժեր են կուտակել: Այսինքն՝ ամրացնում են առաջնագիծը ե´ւ անձնակազմի ավելացմամբ ե´ւ տեխնիկական միջոցների ավելացմամբ: Սա նշանակում է, որ նվազագույնը մենք առաջիկայում ունենալու ենք «դիրքային պատերազմներ», որն էլ նշանակում է տարբեր տրամաչափի զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ ենք ունենալու: Ենթադրում եմ, որ այս պարագայում (մինչեւ այս կանխատեսվում էր) առաջիկայում շփման գծի տարբեր ուղղություններով հայկական դիրքերի, մարտական հենակետերի ուղղությամբ կիրառվող զինատեսակների տրամաչափերը կմեծանան:
– Դիտորդներին դիրքեր չուղեկցելու «հնարքն» առաջին անգա՞մ էր իրենց մոտ:
– Սա առաջին անգամ չէ: Ավելին՝ պետք է արձանագրենք, որ առաջին անգամ չէ, երբ ԵԱՀԿ առաքելությանն առաջնագիծ չեն բարձրացնում ու դրանից հետո առաջնագծում իրավիճակը սրվում է: Միգուցե կրկնում եմ, բայց պետք է եւս մեկ անգամ նշել, որ սա պայմանավորված է նրանով, երբ ադրբեջանական կողմն առաջնագծում ուժեր է կուտակում, նախապատրաստական գործողություններ է կատարում` իրավիճակը սրելու, տարբեր տրամաչափի զինատեսակներ կիրառելու, հրետանուց կրակ արձակելու առումով, այդ պարագայում նրանց ձեռնտու չէ, որպեսզի ԵԱՀԿ առաքելությունը գնա եւ տեսնի այն նախապատրաստական աշխատանքները, որոնք իրականացվել է առաջնագծում: Մի քանի դեպքեր ես հիշում եմ. նմանատիպ դեպքեր են գրանցվել, երբ առաքելությանն առաջնային դիրքեր չեն բարձրացրել ու դրան հետեւել է առաջանագծում սրացման ինչ-որ նոր փուլ:
– Արցախի ՊՆ-ն երեկ հայտարարեց, որ նման սադրանքներիշարունակականությանդեպքում, ԼՂՀ պաշտպանության բանակն Արցախիպետական սահմաններիանվտանգությունն ապահովելու նպատակով, իրենիրավունք է վերապահում դիմելու ոչհամարժեք քայլերի: Այս հայտարարությունն ի՞նչ գործողություններ է ենթադրում:
– Եթե նույնիսկ ԼՂՀ ՊԲ-ի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրության մեջ դա չարձանագրեր, ենթադրվում է, որ եթե ադրբեջանական կողմն այդ սրացումներն ու նմանատիպ գործողությունները շարունակեր, հայկական կողմից պետք է ոչ համարժեք գոծողություններ ենթադրվեին: Թե դա կառուցվածքային բացվածքով ինչ է պարունակում, մի փոքր դժվար է ասել, բայց կարելի է կանխատեսել, որ դա ենթադրում է ընդհուպ ադրբեջանական տարբեր կառուցվածքների ոչնչացում, շատ ավելի ուժգին հարվածներ ադրբեջանական այն կրակային դիրքերին, որոնց ուղղությամբ արկակոծվում են հայկական մարտական դիրքերը: Ենթադրում եմ, որ կան մշակված որոշակի սխեմաներ՝ գործողությունների ինչպիսի սրացման դեպքում կամ ինչպիսի փուլերում ինչ համարժեք գործողություններ պետք է կիրառվեն: Այս փուլում, կարծում եմ, որ չակերտները չեն բացվում:
– Կարո՞ղ ենք ասել, որ ստեղծված իրավիճակը չի բացառում, որ Հայաստանի եւ Արցախի ռազմական փոխօգնության հուշագիրը ստորագրվի եւ գործի:
– Բացառել չենք կարող: Կան իրավիճակի զարգացման որոշակի սցենարներ, որոնց պարագայում հայկական կողմը նաեւ դիվանագիտական առումով կգնա քայլերի: Այս պահին դժվար է ասել՝ երբ եւ որ փուլում կգնա, սակայն դա երբեք բացառել պետք չէ:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի՝ 09.02.17թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից