ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքաշինության պետական կոմիտեն ներկայացրել է շուրջ 105 մլն դոլարի իրատեսական ներդրումային ծրագրեր 02/08/2017 15:57 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն կառավարություն է ներկայացրել կառուցապատման ներդրումային փաթեթները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը նշեց, որ կառավարությունում բազմաթիվ հարթակներում քննարկումներ են եղել, և Կոմիտեի ներկայացրած ծրագրերից 2017 թվականի համար ամբողջապես իրատեսական են համարվել մոտ 105 մլն ԱՄՆ դոլարի քաղաքաշինական ներդրումային ծրագրերը, որոնց մեջ ներառված չեն այս պահին քաղաքապետարանի կողմից իրականացվող շինարարական ակտիվ փուլում գտնվող աշխատանքները:
Նարեկ Սարգսյանի խոսքով` իրենք հետևողական են նոր ստեղծվող ծրագրերին, որոնց քանակը շուրջ 3 տասնյակ է: Նա նաև նշեց, որ կառավարություն ներկայացրած իրենց ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ 235 մլն դոլար էր, որը, իր խորին համոզմամբ, ամբողջապես իրատեսական էր, սակայն, քանի որ չկան պատրաստի փաստաթղթեր և միանշանակ համարվող ծրագրեր, այդ պատճառով ընտրվել են 105 մլն դոլար արժողությամբ կասկած չհարուցող ծրագրերը:
«Ընդ որում, նախատեսված 105 մլն ներդրումային ծրագրերից ակնկալում ենք, որ այդ թիվը ոչ թե կնվազի այլ կավելանա, քանի որ վերջին 4-5 ամսում բազմաթիվ բանակցություններ են տարվել տասնյակ ներդրողների հետ, քննարկվել են նրանց հուզող խնդիրները: Այդ ծրագրերի մոտ 50 տոկոսը կկազմեն բնակարանաշինության աշխատանքները, իսկ մնացած 50 տոկոսը` հյուրանոցային և հասարակական բնույթի այլ շինարարությունները»,- ասաց կոմիտեի նախագահը` հավելելով, որ պետական բյուջեի հաշվին նախատեսված ծրագրերը կազմելու են ընդամենը 5 տոկոս, իսկ մնացածը լինելու են մասնավոր ներդրողների կողմից:
Սարգսյանի ներկայացմամբ` ընդհանուր ծրագրի մոտ 53 տոկոսն իրականացնելու են տեղացի, իսկ 47 տոկոսը օտարերկրացի ներդրողները: Նրա խոսքով` կան նաև մշակված ծրագրեր, որոնք դեռևս ներդրողներ չունեն: Վերջինների ներդրման նպատակով ակտիվ աշխատում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, դիվանագիտական կառույցները:
«Նոր մոտեցում ենք առաջարկել ներդրողներին, կարող եմ ասել, որ նրանք շատ ոգևորված են այդ մոտեցումից: Խնդիրն այն է, որ մենք ներդրողներին առաջարկում ենք կնքել եռակողմ պայմանագրեր` Քաղաքաշինության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի հետ, և եթե այլ ոլորտների, մասնավորապես, շինարարական արտադրանքի ներմուծման համար համագործակցության կարիք կա, ապա կարելի է նաև պայմանավորվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: Այսինքն՝ եռակողմ կամ քառակողմ պայմանագրեր՝
սկսած 500 հազար դոլարից մինչև տասնյակ միլիոնավոր դոլարներ: Առաջարկում ենք մեզ վրա վերցնել ներդրողներին աջակցելու պատասխանատվությունը»,- ընդգծեց Նարեկ Սարգսյանը` ավելացնելով, որ այդ հանգամանքը դրական է ընդունվել նաև ներդրողների կողմից, իսկ իր ժամանակի 90 տոկոսն անցնում է ներդրողների հետ անձամբ հանդիպելու և բոլոր հարցերը քննարկելու վրա:
Նրա խոսքով` շինարարության ճյուղում ներդրողների համար Հայաստանը գրավիչ երկիր է` վստահեցնելով, որ վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում վերացել են նաև անբարեխիղճ կառուցապատողների և մարդկանց բնակարաններից դուրս մնալու հետ կապված ռիսկերը: Վերջում նա համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո շինարարական ոլորտում ներդրումներն էլ ավելի կավելանա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ