ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաստաբանների համայնքում ընտրական գործընթացը դուրս հանեցինք ստվերից. Արա Ղազարյան 02/08/2017 20:18 | Հարցազրույց
2017թ. փետրվարի 11-ին տեղի են ունենալու ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություններ: Պետք է նկատել, որ նախընտրական փուլը փաստաբանները բավական ակտիվ են իրականացնում։ Ինչու, ինչ ակնկալիքներ ունեն փաստաբաններն այս ընտրություններից. այս եւ այլ հարցերի շուրջ է մեր հարցերին է պատասխանում առաջադրված թեկնածու, հայտնի փաստաբան Արա Ղազարյանը։
- Պարոն Ղազարյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել Պալատի խորհրդի ընտրություններում։
Ա.Ղազարյան - Խորհուրդը փաստաբանների համայնքի ներկայացուցչական մարմին է, քաղաքականություն մշակող մարմին, և որպես այդպիսին կարևոր դերակատարում ունի համայնքի ինքնակարգավորման գործունեության ոլորտում։ Այդ պատճառով որոշեցի դառնալ այդ գործընթացի մասնակից։
- Բայց Դուք բոլորովին վերջերս եք դարձել փաստաբան, հետևաբար նաև փաստաբանների համայնքի անդամ, մինչդեռ խորհրդի անդամը պետք է առնվազն լավ պատկերացնի համայնքի կարիքները։
Ա.Ղազարյան - Համայնքն այն աստիճան մեծ չէ, խնդիրներն էլ այն աստիճան բազմազան ու դժվար ընկալելի չեն, որ հնարավոր չլինի դրանց ծանոթանալ մի քանի օրվա մեջ։ Ընդհանրապես, փաստաբանների համայնքում հիմնախնդիրների մեծ մեծը լուծված է, ինստիտուտը կայացած է ու բնականոն գործում է՝ որպես համակարգ։ Շատ քիչ համակարգային խնդիրներ են մնացել լուծելու։ Իսկ ինչ վերաբերում է իմ ընդհանուր իրազեկվածությանը, ես վաղուց եմ շփվում փաստաբանների համայնքի հետ, այդ թվում նաև՝ Փաստաբանների պալատի հետ՝ տարբեր ձևաչափերով։ Բացի այդ, մասնակցել եմ նաև Պալատի ձևավորման գործընթացին։
- Ինչ նկատի ունե՞ք
Ա.Ղազարյան - 2004 թվականից սկսվեց գործընթաց գոյություն ունեցող երեք փաստաբանական միությունները միավորելու ուղղությամբ, քանի որ մեծ շռայլություն էր համարվում Հայաստանի նման փոքր երկրում երեք փաստաբանական համայնքներ ունենալը։ Փաստաբանների մի մասը դեմ էր այդ գործընթացին։ Ի վերջո երեք միությունները միավորվեցին մեկ միության մեջ՝ այդպիսով ձևավորվելով ՀՀ փաստաբանների պալատը։ Այդ գործընթացում ամենակարևորը 2005 թվականին անցկացված առաջին ընտրություններն էին։ Ես այդ ժամանակ աշխատում էի Ամերիկյան իրավաբանների ընկերակցությունում, որն ստանձնել էր այդ ողջ գործընթացի տեխնիկական իրավաբանական աջակցությունը՝ այդ թվում նաև լոգիստիկան։
- Փաստորեն խոսքը գնում է միայն տեխնիկական աջակցության մասին։
Ա.Ղազարյան - Որը բնավ չի նշանակում տեխնիկայի տրամադրում։ Դա նշանակում է ոչ միայն գործընթացի ֆինանսավորում, այլ նաև բոլոր անհրաժեշտ կանոնակարգերի մշակում։ Ես այդ ողջ գործընթացին մասնակցեցի որպես ԱՄՆ իրավաբանների ընկերակցության ներկայացուցիչ և ծրագրի կոորդինատոր։ Դա նշանակում էր ընդհուպ մինչև երեք միությունների ղեկավարների բանակցությունների խրախուսում և մասնակցություն։ Սակայն առավել դժվար էր օրենքի բացակայության և Արդարադատութան նախարարության դոմինանտության պայմաններում կանոնակարգեր մշակելը, ինքնակարգավորման ապագա մարմիններ ստեղծելը, էլ չեմ ասում փաստաբանի անկախության համար հակակշիռներ մշակելը։
- Կարող ենք արձանագրել, որ մասնակից եք եղել Պալատի կայացման գործընթացի՞ն։
Ա.Ղազարյան - Չափազանցված կլինի այդպես նշելը, ես ուղղակի շարունակ ներգրավված եմ եղել գործընթացներին։ 2007 թվականին, երբ դուրս եկա իրավաբանների ընկերակցությունից, Ռուբեն Սահակյանը ինձ հրավիրեց Պալատ՝ մասնակցելու մի շարք ծրագրերի, ինքս էլ էի ծրագրեր մշակում և օտարերկրյա դոնոր կազմակերպություններ ներգրավում Պալատում տարբեր միջոցառումներ և ծրագրեր իրականացնելու համար։ 2010 թվականին կրկին Ռուբեն Սահակյանը իրավիրեց մասնակցելու առաջին ուսումնական մոդուլների պատրաստման, մի շարք ծրագրերի նախագծման և իրականացման գործընթացներին։ 2014 թվականին արդեն ստեղծված դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի կողմից հրավիրվեցի դպրոց որպես դասվար դասընթացներ վարելու, այնուհետև Արա Զոհրաբյանի կողմից հրավիրվեցի մասնակցելու մի շարք ծրագրերի, իսկ վերջինը Լապշինի գործով մասնագիտական խմբում՝ բայց դա արդեն որպես փաստաբան։ Այսինքն, սկսած 2005 թվականից բազմաթիվ ծրագրերի եմ մասնակցել՝ խորհրդատվական, փորձագիտական, ուսումնական, դատավարական: Բոլորը չեմ կարող թվել, ուղղակի, պատասխանելով Ձեր հարցին, ուզում էի նշել, որ ես այդքան էլ նոր մարդ չեմ փաստաբանների համայնքի համար։
- Իսկ ի՞նչ կասեք այսօրվա Պալատի մասին։
Ա.Ղազարյան - Ինչպես արդեն նշեցի, դա կայացած ինստիտուտ է, որն ունի հեղինակություն, պետական մարմիններից անկախություն, առկա են ինքնակարգավորվող մի շարք մարմիններ և ամուր կապեր փաստաբանական համայնքի հետ։
- Թեև դուք դրական երանգներով եք ներկայացնում իրավիճակը, այսօր նույն այդ Պալատը գտնվում է սուր քննադատության տակ, որի մասին շարունակաբար բարձրաձայնում են բազմաթիվ փաստաբաններ։
Ա.Ղազարյան - Ես հետևում եմ լրահոսին, այդ թվում և մասնագիտական նեղ հարթակում, և հանրային հարթակում, և պետք է ասեմ, որ, այո, սուր քննադատություն հնչում է, և դա արվում է շարունակաբար, բայց չէի ասի, որ դա հնչում է բազմաթիվ փաստաբանների կողմից։ Իրակականում քննադատությունը բարձրացվում է միայն մի խումբ փաստաբանների կողմից, սակայն ինֆորմացիան գեներացվում է՝ աւրդյունքում, ստեղծվում է տպավորություն, թե Պալատը ենթարկվում է լայն քննադատության։
- Այդուհանդերձ, հնչում են քննադատություններ, մասնավորապես, որ Պալատում բացակայում է զսպումների և հակակշիռների մեխանիզմը։
Ա.Ղազարյան - Հակակշիռների և զսպումների մեխանիզմների մասին խոսելիս, որպես կանոն, նկատի է առնվում պետական կառավարման հսկայական, բազմածավալ և կոշտ տիրույթը, որտեղ բախվում են հանրային և պետական իշխանության շահերը, որտեղ պետական այն մարմինների միջև, ում շահերը բախվում են, անհրաժեշտ է զսպումների և հակակշիռների մեխանիզմներ ստեղծել, անհրաժեշտ է իշխանության ճյուղերի տարանջատում ու դրանց հակակշռող և զսպող բազմաթիվ մեխանիզմներ, քանի որ դրանք հակված են գերակայել մեկը մյուսի նկատմամբ։ Մինչդեռ տվյալ դեպքում խոսքը համայնքի մասին է, փոքրիկ և մասնագիտական համայնք, որտեղ դրա բոլոր անդամները համախոհներ են, և հենց դրա համար էլ հավաքվել են համայնքի ներսում՝ միասնական գործունեություն իրականացնելու։ Փոքր մասնագիտական համայնքները կառավարվում են փոխհամաձայնության, փոխվստահության, միմյանց աջակցելու, դինամիկ որոշումներ կայացնելու սկզբունքների հիման վրա, այստեղ անհրաժեշտ չէ և գործնականում կիրառելի չէ ինչ-ինչ զսպումների և հակակշիռների մեխանիզմ։ Ո՞ւմից զսպեն և ո՞ւմ դեմ հակակշիռներ սահմանեն, եթե ամբողջը պատկանում է համայնքին, չկա շահերի բախում, և համայնքի բոլորի անդամների շահերը համընկնում են։ Եթե դա համայնք է, որտեղ բոլորը դրա անդամներ են, հետևաբար՝ համախոհներ, ինչ հակակշիռների կամ զսպումների մասին կարող է խոսք լինել։ Դա պսեվդո գաղափար է։ Կարելի էր առավել կարևոր երևույթների վրա ուշադրություն դարձնել։
- Ինչը նկատի ունեք
Ա.Ղազարյան - Օրինակ, պետական մարմիններից անկախությունը, որ փաստաբանական կորպուսը ի վերջո ձեռք բերեց։ Այսօր բացակայում են անկախությունը խաթարող արտաքին ազդակներ փաստաբանների նկատմամբ, հետևաբար, յուրաքանչյուր փաստաբան ինքն է որոշում, թե որչափ անկախ լինի պետական մարմիններից։
- Բայց ներքին անկախությունը եւս կարեւոր է
Ա.Ղազարյան Այսինքն՝ ի՞նչ նկատի ունեք:
- Նկատի ունեմ անկախությունը Փաստաբանների պալատից։
Ա.Ղազարյան - Իսկ ինչպե՞ս կարող է Փաստաբանների պալատը ազդել փաստաբանի անկախության վրա։ Օբյեկտիվորեն դա հնարավոր չէ։ Ես դեռ չեմ լսել որևէ դեպք, երբ Փաստաբանների պալատը միջամտի որևէ փաստաբանի մասնագիտական գործունեությանը, ազդի կոնկրետ գործով նրա որոշում կայացնելու ինքնուրույնության վրա, ինչ-ինչ լծակներ կիրառի փաստաբանի ենթակայության տակ գտնվող որևէ գործի լուծման վրա, դա նույնիսկ համակարգային առումով հնարավոր չէ։
- Իսկ կարգապահական վարույթնե՞րը, չէ՞ որ դրանց միջոցով հնարավոր է ազդել փաստաբանի վրա:
Ա.Ղազարյան - Նախ, ինչո՞ւ պետք է Փաստաբանների պալատը կարգապահական վարույթով փորձի ազդել որևէ փաստաբանի վրա։ Եթե դատական, դատախազական, քննչական մարմիններում դա արվում է կոնկրետ գործով ցանկալի լուծում ստանալու համար, ապա Փաստաբանների պալատը, որը նույնիսկ գերատեսչություն չէ, ի՞նչ շահ կարող է ունենալ որևէ կոնկրետ գործով փաստաբանի վրա ազդելու դեպքում։ Սա անտրամաբանական է։
Իրականում, մենք գործ ունենք ընդհամենը արհեստականորեն ստեղծված ստերեոտիպի, կարծրատիպի հետ, թե իբր կարգապահական վարույթների միջոցով փաստաբանների հետապնդում է տեղի ունենում։ Սակայն ցանկացած ստերեոտիպ հեշտությամբ քանդվում է վիճակագրությամբ։ Ըստ այդմ, օրինակ, 2015 թվականին քաղաքացիների կողմից փաստաբանների դեմ մուտքագրված ընդհանուր բողոքների միայն 18% է բավարարվել ու հարուցվել վարույթներ, իսկ հարուցված վարույթների մի զգալի մասն էլ կարճվել է հաջորդ փուլում՝ խախտման բացակայության հիմքով։ Այսինքն, նվազագույն քանակությամբ վարույթներ են իրականում հարուցվում։
Պարոն Ղազարյան, ցանկանում եմ Ձեզ հաջողություն գալիք ընտրություններում, ամենակարեւորը թերեւս, որ ընտրությունները չխորացնեն առկա տարակարծությունները։
Ա.Ղազարյան- Շնորհակալություն, նույնիսկ եթե ես կամ իմ գործընկերները չհաղթենք, մենք մի կարևոր նորամուծություն արեցինք․ փաստաբանների համայնքում ընտրական գործընթացը դուրս հանեցինք ստվերից։ Մենք հրապարակեցինք մեր ցուցակը և հրապարակավ ասացինք․ ահա մենք, ու դա չենք թաքցնում։ Ուրախ եմ, որ մեր օրինակին հետևեցին մյուսները։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 10:22 Ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել
- 01/17/2025 20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր
- 01/17/2025 19:00 Վառել են Արդարադատության նախարարության պաշտոնյայի «Nissan»-ը
- 01/17/2025 18:26 Վանաձոր քաղաքում բախվել են «Nissan» և «GAZelle» մակնիշների ավտոմեքենաները ․ կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի