ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանի նյարդերը տեղի են տվել. Էդվարդ Նալբանդյան 02/08/2017 19:11 | Քաղաքական
Ադրբեջանը հավասարակշռությունից դուրս է եկել, իրենց նյարդերը տեղի են տվել։ ԱԺ-ում այսօր հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով բլոգեր Լապշինին Ադրսեջանին արտահանձնելու Բելառուսի քայլին վերաբերող հարցին։
Ստորեւ ներկայացնում ենք պատգամավորի եւ նախարարի հարց ու պատասխանը
Ռուբիկ Հակոբյան. Հարգելի խորհրդարան, հարգելի կառավարություն, հարցս ընդարձակ եմ մի քիչ ձևակերպելու, որովհետև այն վերաբերում է ոչ միայն այստեղ՝ մեզ նստածներիս, այլև, կարծում եմ, լայն հասարակությանը, որոնք հետևում են մեր աշխատանքներին: Խոսքս վերաբերում է Լապշինին Ադրբեջան արտահանձնելուն:
Այսօր առավոտյան գրեթե մեկ նիստ նվիրվեց այդ արտառոց դեպքին, և բնական էր այդ ընդվզումը, այն արժանապատվության խոսքերը, այն կտրուկ առաջարկությունները, որոնք պետք է հնչեին, որոնց ես կողմ եմ:
Բայց, կարծում եմ, այն հիմնական մոտեցումը, որ դրանով փորձում է Ադրբեջանը վախեցնել բոլոր նրանց, ովքեր պետք է գան Լեռնային Ղարաբաղ, դա թերևս այնքան էլ առաջնային չէ, որովհետև ավելի նենգ ծրագիր կա այստեղ, նախ որ ինքը մեկ անգամ ևս ցույց տա, որ ՀԱԿՊ-ում և ԵԱՏՄ-ում ունի ավելի շատ դաշնակիցներ, քան Հայաստանը, վարկաբեկի այդ կառույցները։ Իսկ եթե ՀԱԿՊ-ն և ԵԱՏՄ-ն չարձագանքնեն, արժանի են, որ վարկաբեկվեն, և երկրորդը, նկատի ունենալով մեր ոչ միանշանակ հարաբերություննները Բելառուսի հետ, ցանկություն ունի սրել այդ հարաբերությունները, և ինչու ոչ, գնա նաև կտրուկ քայլերի: Այսինքն՝ կա հստակ սադրանք:
Բայց ես կարծում եմ, որ մենք լավագույնս կարող ենք օգտվել այս իրավիճակից, որովհետև այդ միջնադարյան ձեռագրին մենք շատ քաղաքակիրթ պահվածք կարող ենք որդեգրել, վստահ եմ, որ ընդհակառակը, Արցախ այցելուների քանակը տարբեր մակարդակներում՝ մշակութային գործիչներ, պետական-քաղաքական գործիչներ, շատ ավելի ավելանալու է, եթե մենք իսկապես կարողանանք լավ աշխատել և այս առումով լավագույն պատասխան պետք է լինի այն, որ մենք կարողանանք իսկապես կազմակերպել դա, առավել ևս, որ կան արդեն արձագանքներ, որ ցանկություն ունեն արդեն Հայաստան գալու:
Հարցս հետևյալն է, հարգելի պարոն նախարար, վստահ եմ, որ արդեն քննարկել եք հարցը. ի՞նչ միջոցառումներ, ի՞նչ ծրագրեր ունեք այս հարցին ի պատասխան, պատախան տալու համար և ինչ ձևաչափով եք պատրաստակամ քննարկել Ազգային ժողովի պատգամավորների հետ և մեկ ընդհանուր ծրագիր ձևավորելու հարցում:
Էդվարդ Նալբանդյան. Հարգելի պատգամավորներ, հարգելի պարոն Հակոբյան, Դուք հարց տվեցիք և փորձեցիք պատասխանել ինքներդ Ձեր հարցին: Այսօր առավոտյան արտգործնախարարությունն իր մամուլի խոսնակի միջոցով արձագանքել էր։ Մի քանի օր առաջ ամփոփիչ մամլո ասուլիսի ժամանակ ես որակել էի այս գործարքը որպես խայտառակություն և ասել, որ այդ խայտառակությունը վնաս կհասցնի հենց գործարքի մասնակիցներին՝ և ոչ միայն վարկանիշի առումով:
Միանգամայն հասկանալի է մեր հասարակության վրդովմունքը։ Հայաստանի, այլ երկրների, միջազգային կառույցների, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, և հեղինակավոր լրատվամիջոցների արձագանքը համահունչ է դրան:
Իսկ այն քայլերի, գործողությունների վերաբերյալ, որ այսօր բարձրաձայնվել էին, և Դուք էիք հարցնում, թե ինչ պետք է անել, ինչ քայլերի պետք է դիմել և այլն, կասեմ հետևյալը. ինչու՞ է Ադրբեջանը այսպիսի գործողությունների գնում: Դուք ասում եք, որ այդքան էլ նրա համար չէ, որպեսզի Արցախ չգնան և այլն։ Երևի առաջին հերթին հենց դրա համար է: Բոլորն էլ հասկանում են, և բոլորի արձագանքը հենց դրա մասին է։ Չնայած հիմնավորումները, թե ինչու պետք է արտահանձնեն Լապշինին, դրանով չէին պայմանավորված. այլ ձևակերպում ունեին։ Այն՝ տասնյակ երկրներից հարյուրավոր հեղինակավոր, ականավոր դեմքերի, անգամ՝ պետական այրերի, նախարարների անուններ պարունակող, այսպես կոչված, ադրբեջանական սև ցուցակը ինքնին խոսուն է:
Արդյո՞ք մարդկանց հոսքը կանգնեց դեպի Արցախ: Իհարկե, ոչ, ավելացավ և շարունակելու է աճել: Եվ, բնականաբար, այս ուղղությամբ գործողություններ արվել են, արվում են և պետք է արվեն։ Ու չեմ կարծում, որ այդ գործողությունների մասին մենք պետք է հայտարարենք, թե ինչ ենք անում, ինչպես ենք անում և ինչ պետք է անենք:
Երկրորդ, կարծում եմ նաև, որ Ադրբեջանը փորձում է, Դուք միգուցե ճիշտ եք նշում, ներքաշելով այսպիսի գործարքների մեջ այլոց, այլ ուղղություններով վնաս հասցնել: Հավասարակշռությունից դուրս են եկել, և իրենց նյարդերը տեղի են տվել, ու փորձում են այլոց ևս հավասարակշռությունից հանել։ Մենք պետք է չտրվենք դրան և Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնենք:
Ռուբիկ Հակոբյան. Պարոն նախարար, Դուք նշեցիք, որ Ադրբեջանի նպատակը դա էր՝ վախեցնել, բայց միաժամանակ Ձեր պատասխանում կար հետևյալը, որ ընդհակառակը, կավելանա այցելուների թիվը: Այսինքն, ես այն կարծիքին եմ, որ ծրագիրն ավելի նենգ է։
Բայց մեկ ուրիշ բանի մասին եմ ուզում ասել նաև, որ ի վերջո մենք ունեցել ենք և ունենք այդ թերությունը, և նաև իմ դիվանագիտական աշխատանքային պրակտիակայից կասեմ, որ չենք կարողանում իսկապես մի քիչ ավելի կանոնակարգված, ժողովրդական, պառլամենտական, գործադիր, հայկական լոբբին, կարողանանք մեկ ընդհանուր ծրագրով աշխատել: Այսօր, իսկապես, դրա անհրաժեշտությունը կա։ Այսօր առավոտյան ես ասացի՝ կան լրագրողներ, ովքեր իրենք են ցանկություն հայտնել, որ գան Արցախ, և ոչ թե հատուկ Արցախի համար, այլ իսկապես, որ խախտվել է մարդու իրավունքը, ազատ խոսքի իրավունքը, և ես վստահ եմ, որ մշակութային գործիչներ, շատ վստահ եմ, և շատ-շատ մարդիկ այսօր ցանկություն կունենան գալ: Խնդիրը, թե մենք ինչքանով կարող ենք դա կազմակերպել: Ես վստահ եմ, որ լավագույնս կարող ենք օգտագործել, և սա այն դեպքն է, որ Ադրբեջանն իսկապես ինքը կփոշմանի, որ նման քայլ է ձեռնարկել:
Կրկնում եմ, որ չեմ կարծում, որ որևէ խելահաս մարդ, առավել ևս՝ քաղաքակրթության հետ կապ ունեցող, կարող է ողջունել մի քայլ, որը հակասում է միջազգային, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրերին և ազատ խոսքին: Խնդիրն այն է, որ, իմ հաստատ համոզմունք է, լավագույնս կարող ենք օգտվել այս ամենից, և, ընդհակառակը, ապացուցել, որ Ադրբեջանն ընդամենը միջնադարյան ձեռագրով ապրող պետություն է:
Էդվարդ Նալբանդյան. Պարոն Հակոբյան, իհարկե, միանգամայն Ձեզ հետ համաձայն ենք։ Եվ համաձայն եմ այն իմաստով, որ արտգործնախարարությունը միշտ էլ պատրաստ է եղել, պատրաստ է լինելու, համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր այդպիսի համագործակցության պատրաստակամություն կհայտնեն:
Միգուցե Դուք տեղյակ եք, քանի որ Դուք եղել եք արտգործնախարարությունում, դիվանագիտական ծառայության մեջ, կարծում եմ, որ հիշում եք, որ արտգործնախարարությունը առնվազն մեկ-երկու անգամ ամսական անցկացնում է off-the-record հանդիպումներ քաղաքագետների, վերլուծաբանների հետ։
Բազմաթիվ անգամներ անցկացրել ենք նաև հանդիպումներ ոչ միայն բաց՝ այսպես քննարկումներով, այլ նաև աշխատանքային հանդիպումներ պատգամավորների, տարբեր հանձնաժողովների անդամների հետ, և պատրաստ ենք դա շարունակել:
Արդյո՞ք Ադրբեջանը կփոշմանի, թե՞ չի փոշմանի, կհասկանա՞, թե՞ չի հասկանա, մեկ բան ակնհայտ է, որ առավել ու առավել մեկուսացման մեջ է հայտնվում: Վերջին օրինակն է Ադրբեջանի նախագահի՝ Բրյուսել՝ ԵՄ այցելությունը։ Դուք լավ գիտեք, թե ինչ եղավ, ինչ արձագանքներ եղան, և ինչպիսի հայտարարություններ այնտեղ հնչեցին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից