ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային հանրության ճնշումը կզսպի Ադրբեջանին. Արա Զոհրաբյան 02/08/2017 18:17 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում իրավապաշտպաններին, քաղաքացիական հասարակության ակտիվին և լրագրողներին օժանդակել Ալեքսանդր Լապշինի խնդրով միջազգային հանրային կարծիքի ձևավորմանը՝ հատկապես հարցը հրապարակայնացնելով և իրավական գնահատականներ հնչեցնելով։
Փետրվարի 7-ին Բելառուսի Հանրապետությունը Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանական Հանրապետությանը հանձնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի ստորագրությամբ տարածված հայտարարության մեջ, համոզմունք է հայտնվում, որ միջազգային հանրության ճնշումը կզսպի Ադրբեջանին։
Փաստերի ժամանակագրական ուսումնասիրությունը վկայում է, որ այս գործընթացը ծագել և իրականացվել է միայն քաղաքական նպատակներով՝ շրջանցելով ներպետական և միջազգային իրավական կարգավորումները։
Այսպես՝
2016թ. դեկտեմբերի 15-ին Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում՝ ադրբեջանական իշխանությունների պահանջով։ Ինչպես պարզ է դարձել Լապշինի վերաբերյալ ինտերպոլով միջազգային հետախուզում չի հայտարարվել։
2016թ. դեկտեմբերի 16-ին Բելառուսի իշխանություններն ընդունել են որոշում Ալեքսանդր Լապշինին կալանավորելու մասին։
2017թ. հունվարի 17-ին Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ա.Ստուկն ընդունել է որոշում՝ Ալեքսանդր Լապշինին ադրբեջանական կառավարությանը հանձնելու մասին։ Այս որոշումը Լապշինին հանձնվել է միայն 2017թ. հունվարի 21-ին։
2017թ. հունվարի 24-ին Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է գլխավոր դատախազի տեղակալի որոշումը Մինսկի քաղաքային դատարանին։
2017թ. հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանը մերժել է Լապշինի բողոքը։ Այս որոշումը կարող էր բողոքարկվել 10 օրվա ընթացքում։
2017թ. փետրվարի 3-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրապարակավ հայտնել է իր դիրքորոշումը, մասնավորապես, նշելով՝ «նա դեռ այստե՞ղ է....պետք էր նրան ուղարկել, որտեղ պետք էր... ես ձեզ հանձնարարել եմ հանձնեք նրան օրենքի համաձայն.. »։
2017թ. փետրվարի 6-ին Ալեքսանդր Լապշինը բողոքարկել է Մինսկի քաղաքային դատարանի որոշումը Գերագույն դատարանին։
2017թ. փետրվարի 7-ին, առավոտյան ժամը 10.00-ին Բելառուսի գերագույն դատարանը, դռնփակ նիստում, որոշել է մերժել Լապշինի բողոքը։
2017թ. փետրվարի 7-ին Ալեքսանդր Լապշինին հանձնել են ադրբեջանական իշխանություններին։
ՀՀ ՓՊ հայտարարության համաձայն, Բելառուսի Հանրապետությունը Ալեքսանդր Լապշինին հանձնել է խախտելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավահարաբերությունների մասին» կոնվենցիայի (կնքված` քաղաք Քիշնևում, 07.10. 2002 թվականին, այսուհետ՝ Կոնվենցիա) 66-րդ հոդվածի 2-րդ մասի և 89-րդ հոդվածի 1-ին մասի «e» կետի պահանջները։
Նշված նորմերի համաձայն՝
- Քրեական պատասխանատվության ներգրավելու համար հանձնումն իրականացվում է այն արարքների համար, որոնք հայցող և հայցվող պայմանավորվող Կողմերի ներպետական օրենսդրությամբ հանդիսանում է քրեորեն պատժելի և նախատեսվում է պատիժ առնվազն մեկ տարվա ազատազրկում.
- հանձնում չի իրականացվում, եթե կան ծանրակշիռ հիմքեր ենթադրելու, որ հանձնման մասին հարցումը պայմանավորված է տվյալ անձին հետապնդելու հետ՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ։
Կոնվենցիայի 66-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ.
Ադրբեջանական իշխանությունների կողմից Ալեքսանդր Լապշինին վերագրվում է երկու արարք՝
(1) հանրային կոչեր է արել ուղղված Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչով ըստ Ադրբեջանի խախտել է իր քրեական օրենսգրքի 281.2 հոդվածը։
(2) ապօրինաբար այցելել է ԼՂՀ տարածք, ինչով ըստ Ադրբեջանի խախտել է իր քրեական օրենսգրքի 318.2 հոդվածը.
«Ուշադրություն դարձնենք, որ Ալեքսանդր Լապշինին վերագրվող երկու արարքներից մեկը նույնիսկ Ադրբեջանի քրեական օրենսգրքով հանցագործություն չի համարվում, քանի որ քրեական օրենսգրքի 281.2 հոդվածում խոսքը Ադրբեջանի պահպանվող պետական սահմանը հատելու արարքի մասին է»,- նշվում է հայտարարության մեջ։
«Պահպանվող» եզրույթն ուղակիորեն հաստատում է, որ տարածքը պետք է գտնվի ադրբեջանական իշխանությունների վերահսկման ներքո։ Մինչդեռ, անվիճելի փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը չի գտնվում ադրբեջանական իշխանությունների վերահսկման կամ պահպանման ներքո, հետևաբար Ալեքսանդր Լապշինը որևէ կերպ չէր կարող խախտել վերոհիշյալ նորմի պահանջը։
Ալեքսանդր Լապշինին վերագրվող մյուս արարքը հանցագործություն չի համարվում Բելառուսի քրեական օրենսգրքով։ Այսպես, Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 հոդվածը հանցագործություն է համարում. «հանրային կոչերը՝ ուղղված իշխանությունը բռնի զավթելուն, իշխանությունը բռնի պահելուն կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը։
Ելնելով Ալեքսանդր Լապշինի՝ ԼՂՀ անկախացման հրապարակային կոչերի բովանդակությունից, հստակ կարելի է պնդել, որ ադրբեջանական իշխանությունները հանցագործություն են համարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանն ուղղված Լապշինի հրապարակային կոչերը։ Մինչդեռ, Բելառուսի քրեական օրենսգիրքը Բելառուսի տարածքային ամբողջականության խախտման դեմ ուղղված կոչերը չի համարում հանցագործություն։
Կոնվենցիայի 89-րդ հոդվածի 1-ին մասի ,eե կետի առնչությամբ.
Կոնվենցիոն նորմերը բացառում են խնդրվող անձի հանձնումը, եթե առկա են ծանրակշիռ հիմքեր՝ ենթադրելու, որ հանձնման վերաբերյալ հարցումը պայմանավորված է տվյալ անձին հետապնդելով՝ կապված նրա՝ ռասայական, սեռային, դավանանքի, էթնիկական պատկանելության կամ քաղաքական համոզմունքների հետ: Տվյալ դեպքում անվիճելի է այն փաստը, որ Ադրբեջանական Հանրապետության պետական մարմինները իրականացնում են անձի հետապնդում՝ կապված նրա քաղաքական համոզմունքների և մասնագիտական գործունեության հետ:
Ադրբեջանի իշխանությունների կողմից Լապշինի հետապնդումը հակասում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք. այս իրավունքը ներառում է համոզմունքներին անարգել հավատարիմ մնալու, տեղեկատվություն ու գաղափարներ որոնելու, ստանալու և լրատվության ցանկացած միջոցներով տարածելու ազատությունը` անկախ պետական սահմաններից (հոդված 19):
Վերոհիշյալ հիմքերը հաշվի առնելով Բելառուսի Հանրապետությունը չէր կարող Ալեքսանդր Լապշինին հանձնել Ադրբեջանին։
Իրականում, Ալեքսանդր Լապշինը այս գործընթացի զոհ է դարձել միայն այն պատճառով, որ հրապարակայնորեն արտահայտել է իր դիրքորոշումը և քննադատությունը։
Լապշինի հանձնումը Ադրբեջանի իշխանություններին նրա համար հղի է բացասական հետևանքներով: Մասնավորապես, խոսքը խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և այլ ոչ իրավաչափ արարքների մասին է (ՄԱԿ-ի «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի տեսակների և պատիժների մասին» կոնվենցիա):
Վերոգրյալը հաստատվել է նմանատիպ վերաբերմունքի բազմաթիվ դեպքերով, որոնք կիրառվել են հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր որևէ տեսակի կապ են ունեցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ: Ավելին՝ Ադրբեջանը խրախուսում է նրանց, ովքեր ցուցաբերում են անմարդկային վերաբերմունք հայկական ծագում ունեցող անձանց կամ այն անձանց նկատմամբ, ովքեր որևէ կապ ունեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից