ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պաշտպանները բողոքում են, դատախազն առարկում, դատարանը՝ մերժում 02/07/2017 20:54 | Դատական ռեպորտաժներ
Նուբարաշենի խճուղում 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին՝ պաշտպանական կողմի հայտնած ինքնաբացարկի միջնորդությունն այսօր մերժվեց:
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ գործով երկրոդ դատական նիստը, որի ժամանակ պաշտպանական կողմը՝ մասնավորապես, ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց:
Պաշտպանը գտնում է, որ կան մի քանի հանգամանքները, որոնք կասկած են հարուցում նախագահող դատավորի անկողմնակալության, այն է՝ Յուրի Հակոբյանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք ունենալու մեջ: Ըստ Ա.Նադիրյանի, Քրեական դատավարության համապատասխան նորմի համաձայն՝ դատարանը գործը վարույթ ընդունելուց հետո պարտավոր է գործով բոլոր կողմերին տեղյակ պահել այդ մասին ՝ նրանց ուղարկելով հուշաթերթիկ, հասցեատիրոջ իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, ներառյալ միջնորդությունների, դիմում բողոքների դատարան ուղարկելու կարգի և ժամկետների մասին: Մինչդեռ, տվյալ դեպքում դատարանի կողմից օրենքի իմպերատիվ պահանջը չի պահպանվել և ո՛չ պաշտպանթ և ո՛չ էլ մեղադրյալը չեն տեղեկացվել:
Պարզվում է, փաստաբանը հունվարի 11-ին Դատալեքս տեղեկատվական համակարգից է տեղեկացել, որ գործը նշված դատավորի վարույթ է ընդունվել եւ սա այն դեպքում, երբ գործը վարույթ է ընդունելու մասին կայացվել է 2016թ. դեկտեմբերի 26-ին:
Բացի այդ՝ պաշտպանը 2017թ հունվարի 11-ին միջնորդություն է ներկայացրել դատարանին իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում քերական հետապնդումը դադարեցնելու մասին՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, իսկ այդ պահանջը մերժելու դեպքում՝ փոխել նրա խափանման միջոցը՝ կալանավորումը փոփոխել չհեռանալու մասին ստորագրությամբ կամ գրավ կիրառել:
Նշված միջնորդությունը դատարան մուտքագրվելուց օրեր անց միայն փաստաբանը տեղեկացել է, որ գործը ընդունվել Ա. Դանիբեկյանի վարույթ, իսկ պաշտպանի միջնորդությունը քննության չի առնվել:
Դատարանին ինքնաբացարկ հայտնելու Արմեն Նադիրյանի միջնորդությանը միացան նաև մյուս ամբաստանյալների պաշտպանները:
Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ևս նշեց, որ ինքը ընդհանրապես չի ծանուցվել, մյուս փաստաբանը՝ Խաչիկ Կոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանը պարզվեց ծանուցագիրը ստացել է նիստը նշանակված օրվանից 2 օր անց։
Միևնույն ժամանակ պաշտպան Վաչագան Քոսյանը նշեց նաև, որ գործով նախաքննության ընթացքում իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննարկումից հետո դատարանը՝ նախագահող Դանիբեկյանը, խորհրդակցական սենյակ չի գնացել ՝ չնայած նրան, որ հայտարարել է խորհրդակցական սենյակ հեռանալու մասին, և ընդամենը 23 վայրկյան անց որոշում է հրապարակել կալանավորելու վերաբերյալ:
Դատարանի կողմից նման վերաբերմունքի արժանացել էին նաև մյուս փաստաբանները՝ Լիպարիտ Սիմոնյանը և Արշակ Թովմասյանը, ինչի մասին նրանք ևս բարձրաձայնեցին:
Միջնորդությանն առարկեցին մեղադրանքը պաշտպանաող դատախազներ Ռաֆայել Երիցյանը և Վարդգես Սարգսյանը:
Մեղադրող Վարդգես Սարգսյանը անդրադառնալով Վ.Քոսյանի այն հայտարարությանը, որ դատարանն իր պաշտպանյալի կալանավորման որոշումը հրապարակել է առանց խորհրդակցական սենյակ հեռանալու՝ նշեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ունի այն որոշումների ցանկը, որոնք ընդունվում են խորհրդակցական սենյակում, իսկ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին որոշումը խորհրդակցական սենյակում պարտադիր ընդունման ենթակա որում չէ:
Պաշտպանների կողմից դատարանին հայտնած ինքնաբացարկի մյուս հիմքերը, ըստ մեղադրողի՝ տեխնիկական բնույթ էին կրում եւ ներկայացված միջնորդությամբ որևէ փաստ չի վկայել դատարանի կողմից կողմնակալ վերաբերմունքի մասին, ուստիև խնդրեց միջնորդությունը մերժել:
Տուժող կողմը ևս առարկեց՝ Փառանձեմ Մեյթիխանյանը միացավ փաստաբանների դիրքորոշմանը միայն այն մասով, որ դատարանի ծանուցումները ոչ պատշաճ են եղել. նա ևս ծանուցագիրը ուշացումով է ստացել, սակայն դատալեքսի միջոցով տեղեկացել և ներկայացել է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը ևս առարկությամբ հանդես եկավ՝ հայտարարելով, որ բարձր տեխնոլոգիաների դարում ենք ապրում բոլորս էլ կարողանում ենք օգտվել դատալեքսից: Նա նաև կարծիք հայտնեց, որ պաշտպանական կողմը՝ փաստաբանները, նախորդ նիստին չէին ներկայացել ծանրաբեռնվածության պատճառով:
Գործով տուժող Սանասար Բադալյանն էլ հայտարարեց, որ իրեն տուժող չի համարում եւ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում չունի:
Դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:
Հաջորդիվ բացարկ հայտնվեց մեղադրող Վարդգես Սարգսյանին, որը կքննարկվի հաջորդ դատական նիստին։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/23/2025 21:52 Մալաթիայի շուկայի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Opel»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 01/23/2025 21:00 Մասիս քաղաքում «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը. կան վիրավորներ
- 01/23/2025 19:36 Այնթափի տներից մեկում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից. ժամանել է հրշեջների 2 մարտական հաշվարկ
- 01/23/2025 18:44 Գառնիում կնոջ շիրմաքար են կոտրել. կասկածյալը որդին է. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել