ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ֆինանսական հոսքերը և ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ և կտրուկ. Վարչապետ 02/07/2017 20:10 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը: 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ սփյուռքի, ՀՀ ֆինանսների, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ արդարադատության նախարարները և Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, անդրադառնալով 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքներին, նշել է, որ շարունակվել են Սիրիայից Հայաստան տեղափոխված փախստականների կեցության, կրթության, աշխատանքի և այլ հարցերի լուծմանն ուղղված աշխատանքները: Կարևորվել են սփյուռքի հայ երիտասարդության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը նպաստող միջոցառումները: Հաջողությամբ իրականացվել են «Սփյուռք» ամառային դպրոց, «Արի տուն» ծրագրերը, մասնակիցների համար 2016թ. ևս կազմակերպվել են հայոց լեզվի արագացված դասընթացներ: Նախարարը նշել է, որ 2016թ. Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության 25-ամյա հոբելյաններին են նվիրվել նախարարության բոլոր ծրագրերը, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը, որն աննախադեպ է եղել մասնակիցների թվով:
Հրանուշ Հակոբյանը զեկուցել է նաև 2017 թ. գերակա խնդիրների մասին՝ Հայաստան տեղափոխված սիրիահայերի և իրաքահայերի խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքների համակարգում, սիրիահայերի բնակարանային խնդիրների լուծման նպատակով աջակցության տրամադրում,մասնագիտական վերապատրաստումների իրականացում, աջակցություն Հայաստանում գործող սփյուռքահայերի հասարակական միավորումների գործունեությանը, սփյուռքահայ ուսուցիչների և երիտասարդների համար Երևանում հայոց լեզվի (արևմտահայերենի և արևելահայերենի) արագացված դասընթացների կազմակերպում և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է նախարարության գործունեությունը սփյուռքահայության հետ կապերի ամրապնդման գործում և նշել. «Մենք ձեր օղակները, հարթակը պետք է օգտագործենք, որպեսզի ստանանք մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեզ պետք է կառավարման մշակույթ, շփում մեր հայրենակիցների հետ: Որպես պոտենցիալ դեսպաններ՝ հայտնի, հաջողակ հայերի միջոցով պետք է բարձրացնենք մեր երկրի ճանաչելիությունը, զարգացնենք կառավարման մշակույթը»:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ 2016 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 1155.0 մլրդ դրամ (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրերի շրջանակներում ստացված միջոցների)` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 0.7 տոկոսով, իսկ հարկային եկամուտները և տուրքերը` 1,079.7 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 1.1 տոկոսով: Ծախսերի սահուն իրականացման և անհրաժեշտ բյուջետային «բարձիկների» ձևավորման նպատակով բարելավվել է հարկաբյուջետային կարգապահությունը, ինչպես նաև ավելացվել է ներքին շուկայում պետական պարտատոմսերի թողարկման հաշվին լրացուցիչ միջոցների ներգրավումը: Գնումների ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում նվազել են գնման ձևերը, պարզեցվել են ընթացակարգերի կազմակերպման ու դրանց մասնակցության պայմանները, ձևավորվել է բողոքարկման արտադատական գործունակ և անկախ համակարգ, բարձրացվել է գնման գործընթացների թափանցիկության և հրապարակայնության աստիճանը, մեխանիզմներ են նախատեսվել կոռուպցիոն հնարավոր դեպքերը կանխարգելելու համար: Ընդլայնվել է էլեկտրոնային գնումների ARMEPS/PPCM համակարգը օգտագործող պատվիրատուների և էլեկտրոնային գնումների համակարգով իրականացվող գնումների շրջանակը:
Ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև 2017 թ. գերակա խնդիրները՝ ներդնել արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի մոնիտորինգի և կոորդինացման համակարգ` պետական բյուջեին համահունչ ծրագրերի իրականացման նպատակով, ստեղծել նախատեսվող և համաձայնեցված արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերի տվյալների բազա:
Վարչապետը, անդրադառնալով Ֆինանսների նախարարության 2017 թ. անելիքներին, նշել է, որ ֆինանսական հոսքերը և ծախսերն անհրաժեշտ է կառավարել կոշտ և կտրուկ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ վարկային միջոցների օգտագործման մասով պետք է ձևակերպել հստակ հայտանիշեր: «Ունեք բավական հետաքրքիր մակրո և ոչ մակրո վերլուծություն, որի հիման վրա առաջարկում եմ հստակ ձևակերպել այն դաշտը, որտեղ ՊԵԿ-ը պետք է ստվերը բերի սպիտակ դաշտ, որպեսզի հավասարաչափ բոլորի վրա բեռը չտարածի: Մեր վիճակագրական տվյալների վերլուծության մեջ բազմաթիվ խնդիրներ և կարմիր լամպեր կան, որոնք մեզ հուշում են՝ ուր գնանք, ինչ անենք»,- ասել է վարչապետը՝ կարևորելով Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հարթակի վրա կանոնավոր քննարկումների կազմակերպումը:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը նշել է, որ 2016թ. ընթացքում իրականացվել է Բագրատաշենի և Գոգավանի պետական սահմանի անցման կետերի տեխնիկական մեկնարկը և գործարկումը: Ընթացքում են Բավրայի անցման կետի արդիականացման աշխատանքները: ՊԵԿ-ի կողմից շահագործման է ընդունվել տարանցման հայտարարագրերի ներկայացման ենթահամակարգը: Հարկային վարչարարության կատարելագործման նպատակով իրականացվել է հարկային համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների օպտիմալացում՝ 4 տարածքային հարկային տեսչությունների վերակազմավորման արդյունքում հարկային տեսչությունների թվաքանակի նվազեցում՝ նախկին 22-ի փոխարեն կգործի 20 հարկային տեսչություն, կատարելագործվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպված վարձու աշխատողների հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքները, լայնածավալ կերպով կիրառվել է փաստաթղթերի՝ բացառապես էլեկտրոնային եղանակով դուրսգրմամբ պայմանավորված կամերալ (գրասենյակային) ուսումնասիրությունների իրականացման և ստուգման ակտերով պարտավորությունների առաջադրման համակարգը: Իրականացվել են հարկման առումով (շրջանառության հարկով հարկվող) փոխկապակցված անձանց հայտնաբերելու նպատակով միջոցառումներ և այլ աշխատանքներ: 2016-ին 2015-ի համեմատ հարկային ստուգումների թիվը նվազել է 10 հազարով: Համապատասխան միջոցառումներ են իրականացվել մեկ հարկային հաշվի ներդրման նախնական աշխատանքների ուղղությամբ, հարկային մարմնում տվյալների մշակման և վերլուծությունների իրականացման գործառույթների կենտրոնացման, մոնիթորինգի հիման վրա ռիսկերի գնահատման ուղղությամբ:
ՊԵԿ նախագահը զեկուցել է, որ 2017 թ. գերակա խնդիրներն են ռիսկերի կառավարման և ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրողականության էլեկտրոնային ավտոմատ կառավարման համակարգի ռիսկային չափանիշների վերանայումը՝ հարկային մարմնի կողմից հրապարակվող ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկում առավել ռիսկային հարկ վճարողներ ընդգրկելու նպատակով, երրորդ անձանցից ստացվող տեղեկությունների ավտոմատացման համակարգի ներդրումը, մեկ միասնական հաշվի ներդրման ուղղությամբ ընթացակարգային և ծրագրային աշխատանքների իրականացումը և այլն:
Կարեն Կարապետյանը խոսելով ՊԵԿ-ի առջև դրված խնդիրների մասին՝ ընդգծել է. «Բինզես միջավայրի բարելավման մեջ դուք պետք է կատարեք հիմնական գործառույթը: Առաջին խնդիրը սպիտակ դաշտում աշխատող բիզնեսին լավ վերաբերվելն է, երկրորդը՝ վատ հարկատուի հետ հարաբերությունները կարգավորելը, ոչ թե հակառակը: Մեր շարժիչ ուժը, մեր տնտեսության աճը սպիտակ բիզնեսի լավ զգալն է: Ձեզնից շատ ակնկալիքներ ունեմ, ով մեր խաղի կանոնները չի ընդունում՝ նա անընդհատ ձեր շունչը պետք է զգա»:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2016 թվականի ընթացքում նախարարությունը Հայաստանի Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների և նրա կողմից տրված հանձնարարականների ու ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված Հանրապետության արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների և երաշխիքների ապահովմանը, բարեկամ և գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության և դիրքերի ամրապնդմանը: Աշխատանքները միտված են եղել նաև միջազգային և տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը, արտերկրում ՀՀ-ի և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձևավորող և մեր շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը, արտաքին հարաբերություններում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգմանը:
Նալբանդյանը զեկուցել է, որ 2017 թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային և տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ և գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը:
Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններին՝ տնտեսական գործունեության ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ և նշել. «Մեր դեսպանները տիրապետո՞ւմ են ապրանքաշրջանառության, ֆինանսական հոսքերի, ներդրումների տեղեկատվությանը: Նրանք իրենց առջև ո՞ւնեն խնդիր, թե կոնկրետ ապրանքատեսակը որ ներդրողին, որ բիզնես կառույցին ներկայացնեն»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վերլուծական տեղեկանք՝ դեսպանատների տնտեսական գործունեության ադյունքների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը առևտրաշրջանառության, ներդրումների ներգրավման գործում կարևորել է նաև սփյուռքի ներուժի օգտագործումը:
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում մշակվել են 150 իրավական ակտերի նախագծեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի, կուսակցությունների, ՏԻՄ-երի, ՀԿ-ների մասին, հակակառուպցիոն բնույթի և այլն: Ազգային ժողովին է ներկայացվել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով նախատեսվում է համապատասխանեցնել մասնավոր իրավահարաբերությունները ժամանակակից մոտեցումներին: ԱԺ-ի կողմից ընդունվել է «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքն և հարակից օրենքների փաթեթը, որն ուղղված է նոր ստեղծվող պրոբացիոն ծառայության կողմից ազատազրկման հետ չկապված պատժատեսակների կատարմանը, պատիժը պայմանականորեն չկիրառելիս և պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելիս վերահսկողության իրականացմանը և վերասոցիալականացման միջոցառումների իրականացմանը: ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի կողմից մշակվել է ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի նախագիծ, որվ նախատեսվում է ներդնել պատիժների նոր համակարգ: ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունմամբ կնախատեսվի քրեաիրավական հարաբերությունների իրավակարգավորման կառուցակարգի համապատասխանեցում ժամանակի պահանջներին: Մշակվել է «Քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որի վերջնական տարբերակը ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացվել է ՀՀ կառավարության աշխատակազմ, ինչպես նաև իրականացել են մի շարք այլ միջոցառումներ:
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ 2017 թ. գերակա խնդիրներն են ոլորտը կարգավորող օրենսդրության ուսումնասիրում և անհրաժեշտության դեպքում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքների կատարում՝ ապահովելու համար դատական գործընթացներում էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման իրավական հիմքերը, Էլեկտրոնային եղանակով դատարան դիմելու և էլեկտրոնային դատական գործ ստեղծելու համար Էլեկտրոնային ծրագրային ապահովման ներդրում, Հարկադիր կատարման համակարգում կոռուպցիոն ռիսկերի վերհանում և դրանց վերացմանն ուղղված բարեփոխումների իրականացում և այլն:
Վարչապետ Կարապետյանը կարևորել է Արդարադատության նախարարության կողմից հակակոռուպցիոն բնույթի օրենսդրական նախագծերի հետևողական մշակումն ու ներկայացումը, ինչպես նաև մատուցվող ծառայությունները հասարակությանն էլ ավելի հասանելի դարձնելուն ուղղված քայլերը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
- 11/25/2024 15:16 Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան
- 11/25/2024 14:02 Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը. Շարմազանով
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է
- 11/25/2024 22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել
- 11/25/2024 21:59 Կոտայքի մարզում 24-ամյա վարորդը «Նիվա»-ով բախվել է կովին և հայտնվել ձորակում․ կա վիրավոր
- 11/25/2024 20:09 Կոթի գյուղում այրվում է տուն
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
- 11/25/2024 16:56 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը