Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   14:41 Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան 11/23/2024   14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ 11/23/2024   14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ 11/23/2024   14:05 Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը 11/23/2024   13:48 Դուք ամենավերջին ձևով օգտագործվելու եք, ծառայեցվելու ու դեն եք շպրտվելու Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին 11/23/2024   13:24 Ստամբուլում ադրբեջանցի դիվանագետի մոտ 70 կգ ոսկի է հայտնաբերվել 11/23/2024   13:21 Իսրայելի պաշտպանության բանակը Բեյրութի հարավային արվարձանների երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/23/2024   12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում 11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   17:04 Կարեն Սարուխանյանը շարունակո՞ւմ է մնալ Գյումրիի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուն. Էմմա Պալյանը՝ Սարուխանյանի մասին գյումրեցիների կարծիքի վերաբերյալ 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային 11/22/2024   16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ

Զենքի վաճառքի հանդեպ «պարզապես բիզնես է» մոտեցումը բումերանգի նման է 02/07/2017   16:58  |  Վերլուծություններ

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը մերժեց բլոգեր Ալեքսանդր Լապշինի ներկայացրած բողոքն իրեն Ադրբեջանին արտահանձնելու որոշման դեմ և նա այժմ սպասում է արտահանձնման, որը կարող է լինել հաշված ժամերում (այդ մասին մեզ հայտնեց նրա փաստաբանը):

Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է 2016 թ. դեկտեմբերի 15-ին Բելառուսում՝ Ադրբեջանի հայցման համաձայն: Պաշտոնական Բաքուն նրան մեղադրում է «անօրինական կերպով իր սահմանները հատելու», այսինքն` Լեռնային Ղարաբաղ այցելելու և ադրբեջանական պետականության դեմ կոչեր անելու մեջ:

Արդեն ավելի քան մեկ ամիս Լապշինի փաստաբանները, իսրայելցի դիվանագետները, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններն, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը և անգամ ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը բարձրաձայնում են իրենց անհանգստությունն առ այն, որ արտահանձնման դեպքում Լապշինը կարող է Ադրբեջանում դառնալ վրեժխնդրության և անարդար տանջանքների զոհ՝ իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի վերաբերյալ: Նշենք, որ Լապշինը Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի է, այդուհանդերձ իսրայելական և ռուսական դիվանագետների փորձերը ազդելու Մինսկի որոշման վրա անօգուտ են:

Իսրայել և Ռուսաստան

Լապշինի իսրայելական և ռուսական քաղաքացիությունները ակամայից հիշեցնում են Իսրայել-Ադրբեջան և Ռուսաստան-Ադրբեջան ռազմական առևտուրը: Այսպես, օրինակ, 2012 թվականին Ադրբեջանը Իսրայելից 1,6 միլիարդ դոլար արժողությամբ զենքի ներմուծման պայմանագիր էր կնքել: Ըստ Միջազգային խաղաղության հարցերի Ստոկհոլմի ինստիտուտի հրապարակած զեկույցի՝ 2010-2014թթ. ընթացքում Ադրբեջանը 2005-2009 թվականների համեմատ 249% ավելացրել է սպառազինությունների ներկրումը: Ըստ նույն զեկույցի՝ Ռուսաստանը մատակարարում է Ադրբեջանի զենքի 85%-ը:

Բնականաբար Ռուսաստանը զենք է վաճառում նաև Հայաստանին, սակայն ըստ վերոհիշյալ զեկույցի՝ վերջին տարիներին Հայաստանի կողմից ձեռք բերված զենքի ցուցանիշը կազմում է Ադրբեջանի ցուցանիշի ընդամենը 4%-ը: Փաստորեն, 2010 թվականից այս կողմ Ռուսաստանն ու Իսրայելը պատրաստակամորեն զինել են չլուծված հակամարտություն ունեցող ոչ ժողովրդավար ռեժիմի՝ Իլհամ Ալիևի կառավարությանը:

Բիզնես, որից տուժում են ոչ միայն հայերն ու ադրբեջանցիները

2016 թ. ապրիլին ԼՂՀ կոնֆլիկտի կտրուկ սրացումից և հարյուրավոր մարդկային զոհերից հետո թե հայկական կողմը, և թե միջազգային մի շարք ուժեր քննադատում էին Ռուսաստանին և Իսրայելին՝ ակտիվ հակամարտություն ունեցող երկրներին հարձակողական զենքեր վաճառելու համար: Քանի դեռ Իսրայելը, Ռուսաստանը կամ ռազմարդյունաբերությամբ զբաղվող որևէ այլ երկիր արդարացնում են իրենց նմանօրինակ քաղաքականությունը «սա ընդամենը բիզնես է» արտահայտությամբ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գնալով սրվում է՝ մահացու ելքով միջադեպերի անդառնալի աճով:

Ավելին՝ անցած երկու հարյուրամյակների պատմությունը ցույց է տվել, որ ժողովրդավար պետությունները, որպես կանոն, չեն պատերազմում միմյանց դեմ, հետևաբար հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ կարգավորման միակ ուղին երկու երկրներում ժողովրդավարության ստեղծումն ու ամրապնդումն է: Բնականաբար, որևէ կողմի ավտորիտար կառավարությանը զենք վաճառելը չի նպաստում այս գործընթացին, մանավանդ, եթե կողմերից մեկը՝ պաշտոնական Բաքուն, ունի ֆինանսական միջոցներ աննախադեպ ծավալի զենք ու զինամթերք գնելու համար:

Իսրայելի և Ռուսաստանի քաղաքականությունը նպաստում է ավտորիտար կառավարությունների իշխանության ամրապնդմանը և թափ հաղորդում արդեն իսկ ահռելի ռազմատենչ տրամադրություններին: Այն նաև անպատժելիության զգացողություն է տալիս Ալիևին, ով այսօր կարծում է, որ հեշտությամբ կարող է լռեցնել ոչ միայն ադրբեջանաբնակ լրագրողներին, այլ նաև արտասահմանցիներին՝ այդ թվում Ալեքսանդր Լապշինին:

Փաստորեն, եթե Իսրայելի և Ռուսաստանի կառավարությունների ոչ հեռատես որոշումները մինչ վերջերս վնասում էին բացառապես հայերին և ադրբեջանցիներին՝ մասնավորապես խլելով սահմանին կանգնած 18-20 ամյա հարյուրավոր երիտասարդների կյանքեր, ապա այսօր դրանք զավեշտալի (և տխուր) զուգադիպությամբ վնասում են հենց Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձի:

Այդ որոշումները դադարել են վտանգավոր լինել միայն հայերի ու ադրբեջանցիների համար: Այսուհետ դրանք վտանգավոր են երրորդ երկրների անձանց համար՝ այդ թվում որոշում կայացնող երկրների քաղաքացիների:

 

Աննա Փամբուխչյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:32 07/02/2017  |  Միջազգային լրահոսԲելառուսի գերագույն դատարանը մերժել է Լապշինի բողոքը
17:48 06/02/2017  |  Միջազգային լրահոսԼապշինը Բելառուսի Գերագույն դատարանում բողոքարկել Է իրեն Ադրբեջանին հանձնելու վճիռը
17:28 03/02/2017  |  ԼՐԱՀՈՍԼապշինի գործը նպատակ է հետապնդում լռեցնել Արցախի վերաբերյալ ազատ խոսքը. ԼՂՀ ՄԻՊ
13:56 02/02/2017  |  ԼՐԱՀՈՍԼապշինի գործով ՀՀ ՄԻՊ-ն աշխատում է հեղինակավոր կազմակերպությունների հետ
13:04 01/02/2017  |  Միջազգային լրահոսՌԴ ՄԻՊ-ն անթույլատրելի է համարել լրագրող Լապշինի հանձնումը Ադրբեջանին
17:40 27/01/2017  |  ԼՐԱՀՈՍԵԱՀԿ ներկայացուցիչը տեղեկացված է, որ Լապշինին Ադրբեջանում սպասվում են ծանր պատիժներ
14:09 25/01/2017  |  ԼՐԱՀՈՍԲելառուսական վտանգավոր նախադեպը ԼՂՀ-ի համար. «Իրազեկ քաղաքացիների միավորում»
12:28 25/01/2017  |  Միջազգային լրահոսԼապշինը բողոքարկել է Բելառուսի գլխավոր դատախազության որոշումը
18:16 23/01/2017  |  ԼՐԱՀՈՍԼապշինի արտահանձման գործընթացն սկսված է
17:11 21/01/2017  |  ԼՐԱՀՈՍԵվրոպական դատարանում հասկացել են, որ Ադրբեջանում ռասիզմի խնդիր կա. Արա Ղազարյան

Արխիվ

[]