ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երբ Վերաքննիչ քրեական դատարանը կայացնում է մահապատժի որոշում 02/06/2017 14:54 | Քրեական խրոնիկոն
Ծանր հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատված դատապարտյալը, վերաքննիչ դատարանի որոշմամբ, կարող է կրկին հայտնվել անազատության մեջ:
Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ահազանգելով, որ հիշատակվող դատապարտյալի կյանքը վտանգված է, և որ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքն այն դեպքում, երբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության համաձայն՝ դատապարտյալի մոտ ախտորոշված ծանր հիվանդությունը համապատասխանում է ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման հավելված 2-ում ընդգրկված պատժի կրմանը խոչընդոտող ծանր հանցագործությունների ցանկի 39-րդ կետին:
Փաստաբանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Ներքուստ մշտապես հույս եմ ունեցել, որ դատական համակարգում, այդուհանդերձ, հնարավոր է հասնել արդարության և դրա համար արել եմ ինձանից կախված հնարավորը՝ առաջնորդվելով «Երբեք չհանձնվել, պայքարել մինչև վերջ» սկզբունքով․․․
Սակայն, այդ նպատակի իրագործման ճանապարհին երբեմն այնպիսի շոկ եմ ապրել, որ հիասթափությունը, մեղմ ասած, եղել է չարյաց փոքրագույնը․․․
2016թ․ ապրիլի 29-ին իմ կողմից միջնորդություն է ներկայացվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետին՝ խնդրելով N քրեակատարողական հիմնարկի դատապարտյալին ենթարկել բժշկական համալիր հետազոտման, նրա առողջական վիճակի հարցը քննության առնել ՀՀ կառավարության 2003թ. թիվ 1636-Ն որոշման 3-րդ կետի պահանջով ստեղծված հանձնաժողովում և բժշկական եզրակացության հիման վրա Դատարան ներկայացնել համապատասխան միջնորդություն՝ նրան պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության բերումով պատժից ազատելու նպատակով:
Մերժում ստանալուց հետո միջնորդություն է ներկայացվել N ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով պարտավորեցնել N Քրեակատարողական հիմնարկի վարչակազմին` դատապարտյալի առողջական վիճակի հարցը քննության առնել վերը նշված որոշմամբ ստեղծված հանձնաժողովում, ենթարկել նրան համալիր բժշկական հետազոտման և արդյունքների հիման վրա քննության առնել նրան պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդության բերումով պատժից ազատելու նպատակով համապատասխան միջնորդություն Դատարան ներկայացնելու հնարավորության հարցը:
Դատարանի որոշմամբ ներկայացված միջնորդությունը բավարարվել է և նշանակվել բժշկական փորձաքննություն՝ փորձագետին առաջադրելով համապատասխան հարցեր:
2016թ․ հոկտեմբեր ամսին N ՔԿՀ-ի վարչակազմը միջնորդագիր է ներկայացրել N ընդհանուր իրավասության դատարան՝ դատապարտյալին ծանր հիվանդության պատճառով պատժի հետագա կրումից ազատելու վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացության համաձայն՝ դատապարտյալի մոտ ախտորոշված ծանր հիվանդությունը համապատասխանում է ՀՀ կառավարության 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման հավելված 2-ում ընդգրկված պատժի կրմանը խոչընդոտող ծանր հանցագործությունների ցանկի 39-րդ կետին:
2016թ. նոյեմբեր ամսին դատարանը, քննության առնելով միջնոդրագիրը, որոշում է կայացրել այն բավարարելու և դատապարտյալին պատժի հետագա կրումից ազատելու մասին:
Ընդունված որոշման դեմ դատախազի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը և վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից բավարարվել է։
Ինչ է ստացվում․ Բժշկական հանձնաժողովը տվել է եզրակացություն, որ դատապարտյալը տառապում է ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն։ Համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատարան է ներկայացրել համապատասխան միջնորդություն, որը բավարարվել է դատարանի կողմից, իսկ ահա դատախազի կողմից բերված բողոքի հիման վրա վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ստորադաս դատարանի որոշումը՝ ըստ էության, մերժելով քերակատարողական հիմնարկի միջնորդությունը։
Զավեշտն այն է, որ դատարանը ոչ միայն չի պատճառաբանել իր որոշումը, այլ ընդամենը տառացիորեն արտագրելով դատախազի բողոքը, ոչ միայն հետամուտ չի եղել օբյեկտիվորեն քննության առնելու դատապարտյալի առողջական վիճակի բարդությունն ու անկանխատեսելի հետևանքների առաջացման հնարավորությունը, բավարարվել է, ըստ էության, գործում արհեստականորեն ներմուծված այնպիսի դիրքորոշումների արձանագրմամբ, թե իբր դատապարտյալն ունի ինքնավնասման հակում, ավելին, դատարանն ակնհայտ սխալ փաստ է արձանագրել որոշման մեջ, իբրև թե դատապարտյալը ոտքերը գամել է հատակին /Իրականում ոտքերով ընդամենը հարվածել է հատակին/՝ չվնասելով որևէ մեկին։
Ահա այսպիսի պատճառաբանությամբ վերաքննիչ քրեական դատարանը կայացրել է վերը նշված «արդարացի» որոշումը, որը, անկեղծ ասած, դուրս է անգամ աներևակայելի պատկերացումների սահմաններից։
Որպես փաստաբան, ահազանգում եմ, որ հիշատակված դատապարտյալի կյանքը վտանգված է։
Նա տառապում է այնպիսի ծանր հիվանդությամբ, որը լրջորեն սպառնում է նրա կյանքին։
Կրկին անգամ նրան քրեակատարողական հիմնարկ ուղարկելով՝ մենք նրան պարզապես սպանելու ենք, քանի որ անազատության պայմաններում հնարավոր չէ նրա առողջական անբավարար վիճակը պահել անհրաժեշտ հսկողության տակ, ինչը, վերջիվերջո, հանգեցնելու է անկանխատեսելի հետևանքների։
Անկախ այն հանգամանքից, թե մարդն ինչ հանցագործության կատարման համար է դատապարտվել ազատազրկման, գտնում եմ, որ նա ունի մարդասիրական վերաբերմունքի իրավունք, և չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ իր արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Այս դեպքում, վերաքննիչ քրեական դատարանի դատավորը ոչ միայն չի առաջնորդվել վերը նշված սկզբունքներով, այլև, ըստ էության, կայացրել է «ՄԱՀԱՊԱՏԺԻ» որոշում․․․
Կեցցե՜ արդարադատությունը, կեցցե՜ արդար դատարանը․․․
Հ․Գ․ Որոշումը սահմանված կարգով բողոքարկվելու է ՀՀ Վճռաբեկ դատարան։
Դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո հնարավորություն կունենանք առավել մանրամասն խոսել գործի բոլոր հանգամանքների վերաբերյալ»,- գրառել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
- 11/22/2024 17:05 Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենան շրջվել է ․ կան տուժածներ
- 11/22/2024 16:37 Բեռնատարն ընկել է Որոտան գետը ․ կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից