ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Լոքյանը ներկայացրել է մարզային ներդրումային ծրագրերը 02/06/2017 17:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է վերջին երկուսուկես ամսում ՀՀ վարչապետի գլխավորությամբ աշխատանքային այցերի արդյունքում ծնված ներդրումային ծրագրերը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ընդհանուր ծրագրերը և այն քայլերը, որոնք առաջիկայում պետք է հանգեցնեն մարզերում համաչափության ապահովման և տնտեսության առաջխաղացման: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը:
«Ձեզ բոլորիդ հայտնի է, որ մեր երկրում լուրջ տարածքային անհամաչափություն կա, երկրի ՀՆԱ-ի շուրջ 50 և ավելի տոկոսային մասն ապահովում է Երևանը. մարզերում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն ցածր է, և այն համախառն արդյունքը, որ ստեղծվում է մարզերում, խիստ անբավարար է:Կառավարության ընդհանուր տրամաբանությունը հետևյալն է. ծանոթանալ յուրաքանչյուր մարզի բնական, արտադրական, մարդկային կապիտալի հնարավորություններին, դրանց հիման վրա կառավարություն ծրագրեր ներկայացնել, քննարկել դրանք և արդյունքում` համապատասխան պետական աջակցությամբ մարզերում խթանել տնտեսական զարգացումը:
Բոլորիս հայտնի է մի բան, որ երկրի ՀՆԱ-ն բավականին փոքր է, ավելացված արժեք ապահովող արտադրանքների թիվը խիստ սահմանափակ է, ներմուծումը մեծ է, և տնտեսական ձեռնարկությունների ակտիվությունը, ոգևորությունը, աշխատատեղ ստեղծելու խնդիրներում բավականին պասիվ է: Այս տեսակետից մենք ընդհանուր կոնցեպտ ունենք կառավարությունում. գտնել այն հնարավոր ուղիները, որոնց պարագայում մասնավորը պետության աջակցությամբ կսկսի ակտիվանալ, և պետության մեջ մեծ ավելացված արժեք կստեղծվի: Այն հայտարարությունները, այն լրատվությունը, որ արտերկրում և մեզ մոտ շրջանառվում է, որ մեր երկիրը շատ թույլ ներդրումային պոտենցիալ ունի, որ նույնիսկ մենք ծրագրեր չունենք, որոնք կարելի է ֆինանսավորել, իրականությանը չի համապատասխանում, քանի որ այս 3 ամիսների ընթացքում կառավարությունը մարզերից և Երևանից ստացել է շուրջ 3,2 մլրդ դոլարի ծրագիր: Եթե նույնիսկ մենք պատկերացնենք, որ այդ ծրագրերի շուրջ 60 %-ը ռիսկային է, ավելացված արժեք չեն ապահովի, ՀՆԱ-ում շատ մեծ առաջընթաց չեն բերի, այսինքն` պետության կողմից դրանց ֆինանսավորումը դառնում է ոչ այնքան արդյունավետ, ապա ստացված ծրագրերի հիման վրա կարող ենք ասել, որ 2017 թ-ին մենք երկրում կարող ենք 800 միլիոնից մինչև 1 մլրդ դոլարի ներդրումային խնդիրներ լուծել: Իսկ դա իր հերթին կհանգեցնի տնտեսական ակտիվության և աշխատատեղերի ստեղծման: Այսինքն, այն պեսիմիզմը, որ մեր երկիրը փոքր ներդրումային պոտենցիալ ունի, իրականում այդպես չէ:
Աշխատանքային այցերի ընթացքում մեր խնդիրը եղել է ամբողջ կառավարությունով կարողանալ հասանելի դառնալ մեր գործարարին, մեր համայնքապետին, մեր մարզպետին, ովքեր կառավարում են, ղեկավարում են մեր տարածքները: Մարզային հանդիպումներից հետո մենք խնդրել ենք, առաջարկել ենք, պահանջել ենք, որպեսզի գործարարները, ակտիվ քաղաքացիները կառավարությանը ներկայացնեն ծրագրեր: Տեղեկացնեմ ձեզ, որ մեր նախարարությունն է մարզերից ստացվող հիմնական ծրագրեր ընդունող բլոկը կառավարությունում, և արդյունքում ստացել ենք շուրջ 132 ծրագիր: Դրանք բազմաբնույթ ծրագրեր են՝ գյուղատնտեսության վերամշակում, տուրիզմ, էլեկտրոկայանների, հիդրոկայանների կառուցում, բարձր ավելացված արժեքով գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրություն և այլ բազմապիսի ծրագրեր:
Երկրորդ փուլում նախարարությունն այդ ծրագրերը բերում է ներդրումային ծրագրի տեսքի, որը հատուկ ձև ունի, որը մշակվել է մեր նախարարությունում, ներկայացվել է կառավարություն, և փոխանցվել է բոլոր մարզեր և համայնքներ, որպեսզի բիզնեսով զբաղվող մարդը հասկանա, թե ինչ ձևով է լրացնում իր առաջին հայտը: Ապա ծրագրերը մեր նախարարությունից փոխանցվում են Գյուղատնտեսության և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ` 5-օրյա ժամկետում ուսումնասիրության համար, որից հետո 7-օրյա ժամկետում` Կենտրոնական բանկ, որից հետո ծրագրերը նորից փոխանցվում են մեր նախարարություն և ներկայացվում կառավարության հարթակում: Հարթակը կազմված է վարչապետից, փոխվարչապետից, ֆինանսների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներից և այն ոլորտների ղեկավարներից, որոնք ուղղակիորեն առնչվում են տնտեսական զարգացման խնդիրներին: Օրինակ, մենք առաջին 5 մարզերի համար կառավարության հարթակ ենք ներկայացրել 44 ծրագիր, որից 34-ը ստացել է դրական եզրակացություն: Ինչ է նշանակում դա: Քննարկման արդյունքում հիմնավորվել է, որ այս կարգի ծրագրերը կարող են լինել արդյունավետ, ռիսկայնությունը փոքր է, կապահովեն հավելյալ արժեք սեփականատիրոջ համար, կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն, և ունեն համապատասխան շուկա:
Այն ծրագրերը, որոնք իրենց մեջ պարունակում են մեծ ռիսկայնություն, և առաջին հերթին վտանգավոր են տվյալ մասնավոր բիզնեսը կառավարող քաղաքացու համար, չեն ստանում դրական եզրակացություն: Պետությունը հայտարարել է, որ եթե ծրագրերն առանձնահատուկ են, հեռանկարային են, ապա պետությունը «պետություն-մասնավոր հատված» համագործակցության կոնցեպտի շրջանակներում իր վրա պարտականություն է վերցնում լուծելու ենթակառուցվածքների օժանդակության խնդիրը, այսինքն` օգնում է էլեկտրականություն, գազ, ջուր, ճանապարհ ունենալու հարցում: Օրինակ, Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում պանրի արտադրության ծրագիրը քննարկվել է իմ նշած հարթակներում և ունեցել դրական եզրակացություն, բայց քաղաքացին չի կարողանում օգտվել բնական գազից, քանի որ այն մոտավորապես 400 մ հեռավորության վրա է: Վարչապետի հանձնարարություն եղավ, որպեսզի ՏԿԶ նախարարությունը, Գազպրոմ ընկերությունը և տարածքային զարգացման հիմնադրամը համատեղ հնարավորինս ապահովեն քաղաքացու՝ բնական գազով իր տնտեսությունը վարելու հնարավորությունը, որը պետք է բերի ինքնարժեքի իջեցման, շուկայում մրցունակության ապահովման:
Եթե դուք նայեք դրական եզրակացություն ստացած ծրագրերը, ապա կտեսենք, որ յուրաքանչյուր ծրագրի համար ֆիքսված են ժամկետներ, որպեսզի համապատասխան գերատեսչությունը լուծի տվյալ խնդիրը: Օրինակ, շինշիլագործության ծրագիրը, 20-օրյա ժամկետ է տրված, որպեսզի Գյուղատնտեսության նախարարությունը ապահովի տվյալ ծրագիրն ընթացքի մեջ մտնելու հարցը:
Այս ընդհանուր կոնտեքստում մարզային այցելությունների արդյունքում մեզ մոտ ձևավորվել են ծրագրային փաթեթներ, որոնք կազմում են շուրջ 200 մլրդ դրամ՝ շուրջ 350 մլն դոլարի սահմաններում ներդրումային ծրագրեր: Հասկանալի է, որ այդ ծրագրերի որոշակի մասը կարող են էֆեկտիվ չգնահատվել, ռիսկային լինել, բայց որ բավականին լուրջ ներդրումային պոտենցիալ կա մեր մարզերում և կան համապատասխան մարդիկ, ովքեր փորձում են այդ ուղղությոններով զբաղվել, դա միանաշանակ է: Ինչպես ենք մենք կարողանալու ներդրումային ծրագրերին ընթացք տալ: Իմ նշած հարթակներում քննարկումները դեռևս չեն երաշխավորում այդ ծրագրերի ֆինանսավորումը: Կենտրոնական բանկը ստեղծել է հատուկ թիմ, որը մարզերում է սկսել ուսումնասիրել այս ծրագրերը, դրանց էֆեկտիվությունը և որից հետո միայն համապատասախան բանկերի միջոցով կլինի ֆինանսավորում: Բացի այդ մեր տնտեսվարողները կունենան վարկային ավելի ցածր տոկոսադրույքներ, գրավադրման ավելի հեշտ պայմաններ և մշտական պետական աջակցություն, որպեսզի կարողանան իրենց սկսած գործը դնել բարեհաջող ընթացքի մեջ:
Նորից եմ ուզում կրկնել, որ ՀՀ-ն ունի բավականին մեծ ներդրումային պոտենցիալ: Երկիր, որը շուրջ 3 և ավելի մլրդ դոլարի ներմուծում է իրականացնում, չի կարող չունենալ ներդրումային պոտենցիալ: Ներմուծվող ապրանքատեսակների մի մասը կարող ենք արտադրել Հայաստանում` որակով, ցածր ինքնարժեքով և մրցակցային:
Տեղեկացնեմ, որ նախարարությունն ունի ներդրումային 2-րդ բլոկը՝ որը, կարելի է համարել սկսված: Մոտավոր դա կազմում է 34 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, որոնց բացարձակ մեծամասնությունը արտերկրի դրամաշնորհային միջոցներն են:
Շուրջ 7 ծրագիր ունենք, որոնց ֆինանսավորումն արդեն արված է Եվրամիության դրամաշնորհների հաշվին, և պետության համաֆինանսավորմամբ, ի դեպ, պետությունն այս ծրագրերի ուղղակի պատասխանատու է, քանի որ 25 տոկոսի չափով ինքը մասնակցում է այդ ծրագրերին:Այս ծրագրերն ապահովելու են առաջիկա տարվա ընացքում 500 աշխատատեղ միջինից բարձր աշխատավարձով: Օրինակ Վայքում ստեղծվելու է առաջին արևային կայանը, կամ Կապանի տարածաշրջանում պետք է ստեղծվի թափոններից պլաստմասայի արտադրություն, Նոյեմբերյանում կստեղծվի վերամշակող ձեռնարկություն: Սրանք խոշորացման և տարածքների համաչափ զարգացման առաջին խոշոր ծրագրերն են:
Արդյունքում, մեր ծրագրային ներդրումային բլոկի արդյունքում՝ 34 մլրդ դրամի շրջանակում արդեն ուղղակի ֆինանսավորում ունենք տարածքներում և սպասում ենք շուրջ 100 և ավելի մլրդ դրամի մասնավոր հատվածներում ներդրում, որում պետք է պետությունն իր մասնակցությունն ունենա, աջակցություն ցուցաբերի:
Կարևորվում է նաև համայնքային բյուջեներով իրականացվող ներդրումները, որոնք կազմում են շուրջ 15 մլրդ դրամի չափ և ուղղված են շենք-շինությունների կառուցմանը, սարքավորումների ձեռքբերմանը: Մեր խնդիրը պետք է դառնա մեծացնել համայնքների սեփական եկամուտների ծավալը: 2017 թ-ին մենք պլանավորել ենք, որ համայնքային բյուջեները պետք է ավելանան շուրջ 3 մլրդ դրամի չափով՝ մոտ 10 %-ի չափով: Դա բավականին մեծ ծավալ է, որպեսզի համայնքները կարողանան իրենց քաղաքացիներին լրացուցիչ ծառայություններ մատուցել»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան