ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սնունդը սիրտ-անոթային հիվանդությունների ժամանակ 02/04/2017 15:23 | Առողջություն
Սիրտ-անոթային հիվանդությունների բարձր տարածվածության պատճառով դեռ անցյալ դարի կեսերից գիտնականները առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին սննդային օրաբաժիններում ճարպերի (հատկապես հագեցած) պարունակության հարցին: Այս մասին ծավալուն հոդված է հրապարակվել doctors.am-ում:
Նրանց կողմից անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ մինչև 65 տարեկանների մոտ սննդի մեջ ճարպերի քանակության 10% կրճատման դեպքում ինֆարկտները նվազել են 9%-ով:
Արևմտյան Եվրոպայի երկրներում ճարպի քանակի որոշակի սահմանափակումների միջոցով սրտի իշեմիկ հիվանդությունների տարածվածության արձանագրված կայունության հիմքում ընկած է խոլեստերինի հիպոթեզը, ըստ որի կենդանական ծագում ունեցող ճարպերի քանակի կրճատումը արյան մեջ խոլեստերինի մակարդակի իջեցման միջոց է: Այսօր արդեն հստակ է, որ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը նպաստում են չբալանսավորված սնունդը, հիպոդինամիան և ծխելը: Այս հիվանդություններով հիվանդանալու ռիսկը մեծ է` հատկապես հավելյալ քաշ, հիպերտենզիա, դիսլիպոպրոտեինեմիա և դիաբետ ունեցող մարդկանց մոտ:
Արանից բխում է, որ սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման հիմքում ընկած է ճարպային փոխանակության նորմալացումը: Անհրաժեշտ է կանոնավոր օգտագործել մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ և ծովային ձկներ: Ապացուցված է, որ օրեկան 50 գ ծովային ձկների օգտագործումը 50%-ով իջեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից մահացության ռիսկը (ձկներում բարձր է լինոլենաթթվի և K-ի պարունակությունը):
Ճարպային փոխանակության նորմալացմանը նպաստում են նաև այն նուտրիենտները, որոնք իջեցնում են խոլեստերինի յուրացումը և հագեցած ճարրպերի յուրացումը աղիքներում: Դրանք են` սիտոստերինները (բուսական ստերինները), սննդաթելերը, անտիօքսիդանտները և ֆոլատը (իջեցնում է արյան շիճուկում աթերոսկլորոզի համար կարևոր ռիսկի գործոն հանդիսացող հոմոցիստեինի մակարդակը): Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ռացիոնում սոյայի մթերքների ընդգրկումը թողնում է դրական ազդեցություն արյան շիճուկի ճարպաթթուների սպեկտրի վրա, որն ամենայն հավանականությամբ պայմանավորված է նրա ամինաթթվային կազմով:
Վերջին ժամանակներում շատ ակտիվ խոսվում է սիրտ-անոթային հիվանդությունների վրա ալկոհոլի փոքր և չափավոր դոզաների դրական ազդեցության մասին՝ (1 բաժակ բնական գինի) հիմնականում անոթային ախտաբանության ժամանակ: Սակայն օրինակ գլխուղեղի անոթների պաթոլոգիայի ժամանակ ալկոհոլն ունի բացասական էֆեկտ, դրա համար այն չի կարելի առաջարկել որպես ամենօրյա կանխարգելիչ միջոց (կարող է բերել նաև կախվածության):
Կան տվյալներ նաև ոչ ֆիլտրացված սուրճի (լուծվող) խոլեստերինի մակարդակը բարձրացնելու վերաբերյալ (հատիկները պարունակում են կաֆեստոլ` ճարպային ծագման տերպենոիդ): Պետք է նշել նաև, որ սուրճի պատրաստման ժամանակ թղթի ֆիլտրի օգտագործումն ամբողջությամբ հեռացնում է կաֆեստոլը: Օրինակ, Նորվեգիայում ամեն օր շատ են օգտագործում այս սուրճը, ինչի հետ և կապում են սիրտ-անոթային բարձր հիվանղացությունը: Դա ապացուցում է այն փաստը, որ Ֆինլադիայում օգտագործում են ֆիլտրացված սուրճ և սիրտ-անոթային հիվանդացության մակարդակը ցածր է:
Սիրտ-անոթային հիվանդությունների համար հիմնական ռիսկի գործոնը զարկերակային հիպերտենզիան է, որի զարգացման մեջ շատ կարևոր տեղ է հատկացվում կերակրի աղին այն դեպքում, երբ միաժամանակ ցածր է K-ի մակարդակը: Օրեկան 2 գ ավել աղի օգտագործումը բերում է սիստոլիկ ճնշման 5 մմ. սնդ. սյունով բարձրացման 15-19 տարեկանների և 10 մմ. սնդ. սյան բարձրացման՝ 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ: Ռիսկը կտրուկ իջնում է աղի քչացման և K:Na-ի 1,5:1 հարաբերությւսն ժամանակ (մրգերի և բանջարեղենի միջոցով):
Սիրտ-անոթային հիվանդությունների ալիմենտար կանխարգելումը կազմակերպվում է մի քանի ուղղություններով.
1. Ռացիոնում իջեցնել ճարպերի քանակը 30% ըստ կալորիականության, հագեցած ճարպաթթուները մինչև 7-10%, տրանսֆորմ ճարպաթթուները՝ մինչև 1%` ի հաշիվ ճարպոտ մսի և կաթնամթերքի և հիդրոգենիզացված ճարպերի սահմանափակման:
2. ԳՉՃԹ-րը ռացիոնում պետք է կազմեն 3-7% ըստ կալորիականության (ռիսկի խմբում 10%, ընդ որում վիտամին E : ԳՉՃԹ = 1), իսկ ω6 : ω3 = 6-8 : 1՝ ի հաշիվ բուսական յուղի, ընկույզի ամենօրյա օգտագործման և շաբաթը 2-3 անգամ ձկան օգտագործման:
3. Օպտիմալ մակարդակի վրա պահել թաղանթանյութի, հակաօքսիդանտ վիտամինների, Ca-ի, ֆոլատների մակարդակը՝ ամեն օր օգտագործելով մրգեր հատապտուղներ, բանջարեղեններ, լոբազգիներ և ոչ յուղոտ կաթնամթերք:
4. Աղը օրական օգտագործել մինչև 6 գ և ավելի քիչ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից