ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հանցավոր խմբավորումների դիմակայությունը շարունակվում է 02/04/2017 16:08 | Քրեական խրոնիկոն
Ուժայինները սպասում են, որ 2017թ. կշարունակվի անցալ տարվա օգոստոսին սպանված «օրենքով» գող Ռովշան Ջանիևի («Ռովշան Լենքորանսկի») ժառանգությունն իրենց հսկողության տակ վերցնելու հավակնություններ ունեցող տարբեր հանցավոր խմբավորումների դիմակայությունը: Իսկ այնտեղ բաժանելու շատ բան կա. նրա ազդեցությունը տարածվում էր Ուրալից մինչև Եվրոպա:
Չեչենական «օրենքով» գող Աբու Դավթաևը (Աբու), ում վրա սկզբնապես ընկել էր Ջանիևի մտերիմ Համզաթ Գաստամիրովի (Շեյխ Համզաթ) վրա սպանության փորձի կազմակերպման կասկածը, երդվել է, որ որևէ առնչություն չունի տվյալ հանցագործությանը: Ըստ նրա, այդ ամենը սադրանք էր, որն ուղղված էր տարբեր կլանները պառակտելուն ու նրանց միավորումը թույլ չտալուն:
Հիշեցնենք, որ Ռովշան Լենքորանսկու զոհվելուց անմիջապես հետո տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Եվրոպայում նրա մերձավոր զինակից Շեյխ Համզաթը սկսել է միավորել չեչենական (որը և նա ներկայացնում է) և թուրքական կլանները:
Այդ ժամանակ ձերբակալվել էր Գաստամիրովի սպանության փորձի (որը տեղի էր ունեցել 2016թ. դեկտեմբերի 23-ին Նիդերլանդներում Staay Food Group Holding բանջարեղենի մեծածախ վաճառքի նրան պատկանող բազայում) երրորդ կասկածյալը:
Այն ժամանակ անհայտ անձինք՝ զինված երկու Glok ատրճանակով և խլացուցիչ ունեցող Կալաշնիկովի ինքնաձիգով, հարձակվել էին Շեյխ Համզաթի և նրա թիկնապահների վրա, սակայն վնասազերծվել էին ու փոխանցվել ոստիկանությանը: Նրանք էին՝ Չեչնիայի Ուրուս-Մարտանովյան շրջանի բնակիչ Հասան Զաքաևը և ծնունդով Ադրբեջանի Ջալիլաբադյան շրջանից Հուդրաթ Ալիևը: Երրորդ հանցակիցը չեչենցի Զաքաև Ումար Ահմադովիչն էր, ում բռնել էին լեհ-բելառուսական սահմանին:
Գաստամիրովի կյանքի սպառնալիքը պահպանվում է, քանի որ նրա թշնամիները միայն ավելանում են: Աղբյուրների տվյալներով, վերջերս Շեյխ Համզաթը Թուրքիայում հանդիպում է նշանակել «օրենքով» գող Թալիբխանլի Հաջիբաբա Թահիր օղլուն (Հաջի Բեյլագանսկի), ում հետ ցանկանում էր քննարկել նրա դեմ ադրբեջանական դիասպորայից եկող բողոքները, ինչպես նաև պարզել նրա դիրքորոշումն ու մեկ ճամբարին նրա նվիրվածությունը: Վերջին ժամանակներս սկսել են լուրեր հայտնվել Ռովշան Լենքորանկու սպանությանը Հաջի Բեյլագանսկու մասնակցության մասին: Առավել ևս, որ նա եղել է թուրքական ոստիկանության կողմից ձերբակալված կասկածյալներից մեկը (այլ չորսի թվում): Ճիշտ է, ավելի ուշ բոլորը ազատ էին արձակվել:
Սակայն, ինչպես պատմել են Ռուսաստանի իրավապահ մարմիններում՝ հղելով հանցավոր աշխարհի ներկայացուցիչներին, Ջանիևի սպանությունից անմիջապես հետո Հաջի Բեյլագանսկու մոտ սկսել են փողեր հայտնվել, և նա ինքը սահմանափակել էր իր տեղաշարժը: Եվ ահա Գաստամիրովի հետ հանդիպմանը նա չէր հայտնվել:
Միաժամանակ, «Պրեստուպնայա Ռոսիա»-ի տվյալներով, Շեյխ Համզաթի նշանակությունն ու հեղինակությունը հանցավոր միջավայրում խիստ չափազանցվում է, և ռեալ ազդեցություն նա չունի:
Ավելի իրական է երևում այլ ադրբեջանական «օրենքով» գող Նադիր Սալիֆովի (Գուլի) նշանակության աճը: Ավելի վաղ «Պրեստուպնայա Ռոսիա»-ն հաղորդում էր, որ նրա ձեռքի տակ գտնվողները իսկական արյունոտ հավեհարդար էին տեսել օրենքով գող Ռաֆիկ Էյվազովի նկատմամբ (Ռաֆիկ Մասալլինսկի): «Օրինական»-ի ծեծը՝ ուղեկցված նրա մարմնի մասը կտրելով, տեղի է ունեցել դեկտեմբերին, Թուրքիայում, իսկ հունվարի սկզբին Բաքվում երկու խմբավորումների միջև փոխհրաձգություն էր տեղի ունեցել:
Ինքը՝ Սալիֆովն, իր փաստաբան Տարանա Ալիևի միջոցով հայտարարել է Էյվազովի հետ ռազբորկաներին առնչություն չունենալու մասին:
Ինչպես պատմել է «Մատրոսկայա տիշինա»-ի կալանավորներից մեկը, որն իր անունը չնշելու ցանկություն է հայտնել, այն փոխհրաձգությանը մասնակցել են նաև Ղուրբանով Վուգար Վագիֆ օղլու մարդիկ՝ նա հայտնի է որպես Վուգար Ւտալացի, ով վաղեմի կոնֆլիկտ ուներ Սալիֆովի հետ՝ կասկած հայտնելով նրա գողական կարգավիճակի վերաբերյալ: Ինքը՝ Վուգար Իտալացին, նույնպես մտերիմ էր Ռովշան Լենքորանսկու հետ, նրան ճանաչելով դեռևս դպրոցից:
Միաժամանակ չնայած իր բանտարկությանը (Սալիֆովը երկարաժամկետ բանտարկություն է կրում Ադրբեջանում հատուկ ռեժիմի գաղութում), նա ավելացնում է իր ազդեցությունը:
Ով «կգլխավորի» Սվերդլովսկի շրջանում վեճերի ալիքի վրա այնտեղ վերջին տվյալներով գնացել են նրա մարդիկ, որոնք ստացել են ադրբեջանական դիասպորայից շատ խոշոր հեղինակավոր ձեռնարկատերերի աջակցությունը: Նրա հետաքրքրությունը կենտրոնացած է նաև Եկատերինբուրգում գտնվող տխրահռչակ բանջարեղանային թիվ 4 բազայի վրա:
Մինչև Ռովշան Լենքորանսկու մահն այն նրան հսկայական եկամուտներ էր բերում հաշվի առնելով, որ կանաչու շուկայի ծավալը կազմում էր հարյուրավոր հազար դոլարներ:
Նշենք, որ ավելի վաղ տարածաշրջանի «նայողի» տեղը պլանավորում էր զբաղեցնել տեղական հեղինակություն Աղայար Աղաևը (Սեդոյ), ով գրավել էր Ռովշան Լենքորանսկու թեկնածուի դիրքը: Իր ներկայացուցիչներին առաջ էր մղում նաև «օրենքով» գող Շաքրո Մոլոդոյը՝ անցյալ տարվա ամռան վերջին տարածաշրջան ուղարկելով «օրենքով» գող Ավթանդիլ Քոբեշավիձեին (Ավտո): Հետագայում ադրբեջանական կոմերսանտների մի մասը կանգնեց նրա կողմում անգամ չնայած նրան, որ նա պատկանում է Ռովշան Լենքորանսկու ընդդիմախոսների կլանին:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ