ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանի փոխքաղաքապետն արձագանքել է փաստաբանի բաց նամակին 02/03/2017 17:13 | ԼՐԱՀՈՍ
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն արձագանքել է օրեր առաջ փաստաբան Տիգրան Սարգսյանի բաց նամակին, որը վերաբերում էր հասարակական տրանսպորտում ուղևորների կանգնած երթևեկելուն:
Փոխքաղաքապետի պատասխանը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ.
Հարգելի Տիգրան Սարգսյան,
Երևանի քաղաքապետին և երևանցիներին ուղղված Ձեր բաց նամակում Դուք անդրադարձել եք ոչ միայն Ձեզ, այլև երևանցիներին ու հատկապես քաղաքային իշխանությանը հուզող և առաջնային լուծում պահանջող մի խնդրի, որը պետք է դիտարկել միայն ու միայն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումների համատեքստում։
Ապօրինի հարստացման ևս մեկ օրինակ. փաստաբանն առաջարկում է կանգնած երթևեկելու համար չվճարել
Հասկանալով նամակի հուզական շերտն ու հարգելով Ձեզ, այդուհանդերձ պետք է բարձրաձայնել մեկ պարզ ճշմարտություն։ Ցանկացած իշխանության, իսկ մեր պարագայում տեղական ինքնակառավարման մարմնի համար, ցանկալի է յուրաքանչյուր ոլորտում ունենալ բնակչության սպասարկման և ծառայությունների մատուցման այնպիսի մակարդակ, որն առնվազն չի առաջացնի դժգոհություն։ Եվ այդ տեսանկյունից ցանկացած հիմնախնդիր, որն առկա է մայրաքաղաքում, պետք է դիտարկել՝ հաշվի առնելով նաև այն ժառանգությունը, որի տնօրինողը, տիրապետողն ու օգտագործողը հանդիսանում է Երևան համայնքը, չմոռանալով հաշվի նստել նաև իրական այն հնարավորությունների և առկա ռեսուրսների հետ, որոնց տիրապետում է տեղական ինքնակառավարման մարմինը։
Միաժամանակ առկա իրողությունները, մայրաքաղաքի վերջին տարիների ձեռքբերումները, նրա ոչ վաղ անցյալն ու ներկան օբյեկտիվ վերլուծող ու գնահատող յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել, որ մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման գերակա սկզբունքով առաջնորդվելով, Երևանի քաղաքապետարանի ներկայիս թիմի կողմից, ըստ առաջնահերթության, նպատակային թիրախավորվում և արդեն իսկ լուծում են ստանում քաղաքային ենթակառուցվածքի արդիականացման քաղաքաշինական, ճանապարհաշինական, բարեկարգման և աղբահանության, կանաչապատման խոշոր ծրագրեր։
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առկա վիճակին, ապա հետահայաց վերլուծություն կատարելով պարզ և տեսանելի է դառնում, որ դրա ակունքները նախորդ դարի 80-ականների վերջի և 90-ականների սկզբնամասում են, երբ տրանսպորտային հաղորդակցման խիստ շրջափակման և վառելիքի, պահեստամասերի ձեռքբերման անհնարինության իրողությունը ստիպեց քաղաքային ուղեվորափոխադրումներում շեշտակի ավելացնել երթուղային միկրոավտոբուսների տեսակարար կշիռը, որը տվյալ ժամանակահատվածի համար դիտարկվում էր որպես օբյեկտիվ անհրաժեշտություն։ Կառավարման տեսանկյունից այն, իհարկե, առաջացրեց և մինչ օրս էլ շարունակում է լուրջ դժվարություններ ստեղծել, քանի որ սպասարկող կազմակերպությունների թիվը հասավ մի քանի տասնյակի (ներկայումս դրանք թվով 58 են)։ Ընդ որում, արդեն այդ պահին տեսանելի էին նաև քաղաքի երթուղային ցանցի թերությունները, կրկնվող և խիստ տարածական երթուղիներն ու դրա նորացման անհրաժեշտությունը։ Բայց օբյեկտիվ իրողությունները թույլ չտվեցին համակարգված մոտենալ հիմնախնդրի լուծմանը, ինչը պահանջում էր խոշոր ներդրումներ և, իհարկե, նորացված տրանսպորտային միջոցներ, որոնց ներկրումն այդ պահին ուղղակի հնարավոր չէր։
Արդյունքում, հընթացս շտկվում և լուծում էին ստանում մարտավարկան խնդիրները, իսկ ռազմավարական խնդրի լուծումը, օբյեկտիվ գործոններով պայմանավորված, պարբերաբար հետաձգվում էր։
Եվ չնայած այս ամենին, Երևանի քաղաքապետարանը, առկա ռեսուրսների պայմաններում, ամենօրյա աշխատանք է տանում անվտանգ և հնարավորին պատշաճ ուղևորափոխադրում ապահովելու ուղղությամբ՝ հստակ գիտակցելով, որ ծառայության մատուցման որակական ցուցանիշները դեռևս հեռու են մեր տեսլականից։
Ի ուրախություն թե՛ Ձեզ, և թե՛ մեզ բոլորիս, այսօր արդեն կարող ենք հայտարարել, որ գալիս է ռազմավարկան այդ կարևորագուն խնդրի լուծման ժամանակը և Երևանի քաղաքապետարանն արդեն ձեռնամուխ է եղել լրջագույն այդ գործընթացին։
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու բրիտանական հեղինակավոր խորհրդատվական կազմակերպությանը պատվիրել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակումը։ Երթուղային ցանց ասելով մենք հասկանում ենք ամբողջական համալիր ու մանրակրկիտ մշակված ծրագիր, որն իր մեջ ներառելու է հստակ հաշվարկներ, հստակ չափորոշիչներ, տրանսպորտային պարկի հստակ պատկերացում՝ սպասարկող ավտոբուսների չափերի մասին, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգերի ներդրման հնարավորության վերլուծություն, հասարակական տրանսպորտի մնացած ձևերի արդյունավետ փոխհամագործակցություն ու շահագործում և այլն։ Այսինքն, եկել է գործնական քայլերի իրականացման ժամանակը և մենք ակնկալում ենք այս գործընթացում բնակչության ակտիվ մասնակցությունը։
Առաջիկա 6 ամսվա ընթացքում խորհրդատու կազմակերպությունը մշակելու և մեզ է տրամադրելու մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների փաթեթը, որը մենք կներկայացնենք հանրության քննարկմանը։ Քնարկումները լինելու են բաց ու թափանցիկ և այդ քննարկումների հիմնական սկզբունքը լինելու է այն, որ բարեփոխումների փաթեթը անվերապահ աջակցություն և հավանություն ստանա երևանցիների կողմից, ովքեր պետք է նաև հնարավորինս տեղեկացված ու պատրաստ լինեն ընկալելու միջազգային չափորոշիչների տրամաբանությունն ու արդյունավետությունը։
Առաջարկների փաթեթը հավանության արժանանալու դեպքում, մենք կանցնենք գործնական հաջորդ փուլին, որը ենթադրում է ներդրումների չափի հստակ հաշվարկների և հնարավոր ներդրողների հետ բանակցային գործընթաց։ Երևանի քաղաքապետարանը հաստատակամ է իր ընտրած ուղով առաջ գնալուն և հայտարարել ու հայտարարում է, որ եթե չլինեն ներդրողներ, ապա Երևանի քաղաքապետարանը ինքը կստանձնի այդ պարտավորությունը: Ի դեպ, այս ուղղությամբ ևս ներկայում տարվում են բանակցություններ։
Ինչ վերաբերում է վարորդների խնդրին, ապա ինքնին պարզ է, որ քաղաքային տրանսպորտի համակարգային բարեփոխումները նախ և առաջ լուծելու են ուղևորափոխադրող տրանսպորտի որակյալ վարորդների աշխատանքային և արդար վարձատրության խնդիրները։ Վարորդների ընտրությունն իրականացվելու է հրապարակային և թափանցիկ մրցակցության միջոցով՝ հաշվի առնելով հասարակական տրանսպորտի սպասարկման համար անհրաժեշտ չափորոշիչները, իսկ աշխատանքի վարձատրությունն էլ պետք է սկզբունքորեն կախված լինի հերթափոխային ժամանակահատվածից և, ըստ էության, չպետք է փոխկապակցված լինի տվյալ երթուղու ուղևորահոսքի հետ, ինչը կարգապահական առումով առավել արդյունավետ կդարձնի սպասարկումը՝ բացառելով վարորդ-ուղևոր և վարորդ-գործատու փոխհարաբերություններում մարդկային անհարկի միջամտման գործոնը։
Հարգելով Ձեզ, սակայն համամիտ չլինելով բաց նամակում Ձեր կողմից հրապարակած հուզական կոչերին, կխնդրեինք, որ այսուհետ նմանատիպ եղանակով հայտնված կարծիքը լինի ոչ ծայրահեղ և առավել կառուցողական՝ պահպանելով իրատեսության սահմանները։
Այդուհանդերձ, լիահույս ենք, որ ցանկացած շահագրգիռ քաղաքացի կարող է իր լուման ներդնել Երևանի համար օրակարգային և կարևոր համարվող խնդրի լուծման գործընթացում, հատկապես հրապարակային քննարկումների և բաց լսումների ժամանակ։
Համոզված ենք, որ մոտակա երկու տարիներին էականորեն կփոխվի մայրաքաղաքի հասարակական տրասպորտի դեմքն ու ծառայությունների մատուցման որակը և այն կլինի հարիր մեր սիրելի Երևանին։
Ի վերջո, չկա մրցակցության անհրաժեշտություն, թե ով է ավելի շատ մտածում կամ մտահոգված բնակչությանը հուզող այս խնդրի լուծման հարցում։ Երևանի քաղաքապետարանի գերակա շահը եղել և շարունակում է մնալ յուրաքանչյուր երևանցու, յուրաքանչյուր բնակչի շահին համահունչ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից