Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավոր հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

«Տղաներ, որ ելան մարտի». ընկերոջ կյանքը փրկելու միտքը ուժ տվեց Անդրանիկ Աթալյանին դուրս գալու այրվող տանկից 02/03/2017   11:50  |  Ղարաբաղյան հակամարտություն

«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակներում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Անդրանիկ Աթալյանին ու նրա սխրանքի պատմությունը։ Նա ուղղակի լռում է, երբ իրեն հերոս են ասում։ Համեստ է, լուրջ և միևնույն ժամանակ շատ նպատակասլաց: Անգամ ամենադժվարին ու անհնարին պահին ցանկանում է սկսած գործը ավարտին հասցնել։

Այս ամենը նկատվում է հենց սկզբից, երբ սկսում ես զրուցել Անդրանիկի հետ։ Նա ունի մի նպատակ՝ կյանքը դասավորել այնպես, որ բացառապես ամեն ինչ իր ցանկությամբ լինի։ Իհարկե, չբացահայտեց, թե ինչպիսին է պատկերացնում իր ապագա կյանքը, չցանկացավ շատ խոսել իր պլաններից, բայց այդ պլաններից մեկը շատ կարևորեց և կիսվեց մեզ հետ.

«Ես ունեմ ընկերուհի, ում շատ եմ սիրում և ուզում եմ, որ անպայման միասին լինենք ու երջանիկ ապրենք»։

Անդրանիկը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքից է։ Սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հացի, հրուշակեղենի, մակարոնեղենի տեխնոլոգիայի ֆակուլտետում, 1-ին կուրսում է։ Ազատ ժամանակ շատ է սիրում երգեր լսել, սպորտի մասին ֆիլմեր դիտել, ինչպես նաև զբաղվել տարբեր սպորտաձևերով։ Իր կյանքում նա սպորտին շատ
մեծ տեղ է հատկացնում։

«14 տարեկանից զբաղվել եմ քիք բոքսինգով, «մարտեր առանց կանոնների» մարզաձևով, ինչպես նաև ուղղակի մարզասրահ եմ այցելել և այնտեղ մարզվել։ Մասնակցել եմ քիք բոքսինգի մարզային մրցույթների, զբաղեցրել և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ երրորդ տեղերը»,- հպարտությամբ ասում էր մեր պատմության հերոսը։

Անդրանիկի ֆիզիկական և մտավոր ուժը վառ դրսևորվել է ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ։ Դա հասկացա, երբ սկսեց նկարագրել, թե ինչ իրավիճակում է հայտնված եղել և ինչպես է պատվով կատարել իր առջև դրված այդ դժվար խնդիրը։

«Ապրիլի երկուսին զորամասի ներսում ընդգրկված էի պահակախմբում։ Մարտական ծառայություն էի իրականացնում որպես ժամապահ։ Ժամը 6-ին հակառակորդի ուժերը սկսեցին գործել։ Իրենց գրադ կայանքներով կրակում էին մեր զորամասի ուղղությամբ, բազմաթիվ արկեր էին արձակում։ Խուճապի չմատնվեցինք: Ինչպես սովորել էինք, ամեն մեկս մեր պարտականությունը պատշաճ կերպով իրականացրինք, առանց որևէ լարվածության և վախի։ Մենք մեզ շատ հանգիստ էինք պահում, որ հակառակորդն էլ հանկարծ չմտածի, որ իրենց նմանատիպ գործողություններից մենք վախենում ենք կամ չենք կարող իրենց համապատասխան հակահարված տալ»,- վստահությամբ պատմում էր Անդրանիկը։ Նա ծառայել է Հադրութի շրջանի Ֆիզուլի քաղաքի զորամասում ու տանկի նշանառու օպերատորն է եղել։ Հենց լուսադեմին զորամասից դուրս են եկել, շարժվել դեպի Ջրական (Ջաբրայիլ)։ Ինչպես պատմում է, ճանապարհին կրակել են իրենց ուղղությամբ։ Ասում է, թե 30 կմ տարածքում բաց դաշտով դուրս են եկել հակառակորդի կրակի տակ, բայց անփութության և ոչ ճիշտ գործելու պատճառով չեն կարողացել խոցել իրենց։

«Մենք կարողացանք հասնել նշված կետ, դիրքավորվեցինք ու հետո հրաման ստացանք՝ շարժվել առաջ՝ դեպի հակառակորդը։ Ճանապարհին առաջին տանկը ես էի, որ խոցեցին։ Այդ ժամանակ ես ոչ մի բան չզգացի, անմիջապես պտտվեցի ընկերոջս՝ Զաքարյան Ռազմիկի կողմը, և ինձ թվաց, որ նա պայթել է։ Մի անգամ փորձեցի բացել տանկի դիտանցքը, բայց չկարողացա, որովհետև երկաթից էր ու շատ էր տաքացել արկի պայթյունի հետևանքով։ Մեր տանկն էլ արդեն այրվում էր, ես նույնպես։ Այդ ժամանակ երկու աչքիս տեսողությունն էլ կորցրի, կարելի է ասել, որ աջ աչքս արդեն գրեթե չկար, ձախ կողմս էլ այրվել էր, այդ պատճառով չէի տեսնում»,- ասում էր Անդրանիկը ու չնայած նրա վիրավորված լինելուն, նա այնուամենայնիվ, ևս մեկ անգամ փորձել է դուրս գալ և ինչպես ինքն է պատմում, արևի ճառագայթը ընկել է ձախ աչքի վրա ու հենց դրանից հասկացել է, որ իր մոտ ստացվել է մի փոքր բացել դիտանցքը։

«Այդ հատվածից կրակ էր դուրս գալիս։ Հետո երրորդ անգամ արդեն ձեռքով խփեցի ու ամբողջությամբ բացվեց և կրակի մեծ ճնշումը ինձ դուրս շպրտեց։ Ես կարողացա ինձ պահել, չընկա տանկի վրայից և անմիջապես ընկերոջս մասին մտածեցի, որպեսզի հանեմ նրա դին, որ գոնե չայրվի։ Այդ պահին ինձ թվում էր, թե մահացել է, բայց տեսա, որ շարժում է ձեռքերը ու արդեն ոչինչ չէի մտածում, միայն նրան փրկելու միտքն էր գլխումս։ Իմ կյանքի և այն փաստի մասին, որ հակառակորդը տեսնում է ու ամեն վայրկյան կարող է նորից խփել, այլևս չէի մտածում։ Կարևորը Ռազմիկի կյանքը փրկելն էր։ Ես նրանցից չվախեցա, որովհետև, եթե վախենում ես, ուրեմն ավելի լավ է ընդհանրապես մարտադաշտ դուրս չգաս»,-նկատում է մեր պատմության հերոսը Անդրանիկ Աթալյանը կարողացել է փրկել ընկերոջ կյանքը, նրան դուրս է բերել տանկի միջից և ներքև գցել, որպեսզի ավելի շատ չվնասվի։ Այդ ընթացքում տանկի մեխանիկ վարորդ Ռուդիկ Սարգսյանը փորձել է տանկը դուրս բերել կրակի դաշտից։ Հետո, երբ Անդրանիկին վերջապես հաջողվել է դուրս հանել ընկերոջը, Ռուդիկն էլ ինքն իր ուժերով է դուրս եկել տանկից։ Եվ անգամ այդքան ժամանակ անց, նրանց տանկը նշանառության տակ է եղել և անընդհատ կրակել են իրենց ուղղությամբ։ Այդ ժամանակ տանկի վրա կանգնած, մի պահ թեքվել է նրանց կողմ մի երկու վայրկյան նայել թշնամու ուղղությամբ ու բարձր գոռացել՝ «չեք կարող» ու տանկի վրայից իջել։

«Ռազմիկին քաշելով տարել եմ սարի տակ, գոտին հանել եմ ու քանի որ ձեռքը վիրավորվել էր և արնահոսում էր՝ կապել եմ, որպեսզի կանգնեցնեմ արյունը։ Նա նաև շատ էր վախեցել, որ ինձ տեսել էր, որովհետև ամենաշատը ես էի վիրավորված մեր անձնակազմից՝ գլուխս, աչքս, դեմքս ամբողջությամբ այրվել էին, ձեռքերս ու ոտքերս էլ։ Անգամ այդ վիճակում միայն ասել եմ, որ աչքս չկա, բայց խնդրում էի, որ թողնեն ես շարունակեմ կռիվը»,- ասում էր անվախ Անդրանիկը։

Ընկերոջ ձեռքը կապելիս, իրենց է մոտեցել Ջրականի հրամանատարներից մեկը, ում չի ճանաչել, որովհետև աչքից անընդհատ արյուն է հոսել։ Փորձել է մաքրել ու միայն կոչումն է տեսել, որ մայոր էր։ Մոտեցել է ու կապ հաստատել զորամասի հետ, որպեսզի գան բժշկական մեքենաներով և օգնություն ցույց տան տանկիստներին։ Անդրանիկը ցանկացել է մոտենալ մայորին, բայց չի կարողացել ոտքի կանգնել, սակայն հետո արմունկներով գետնին հենվելով՝ նորից է փորձել ու այդ ժամանակ մայորին ասել է, որ կապ հաստատի իրենց զորամասի հետ, որ մի տանկ բերեն։ Ասել է, թե պետք է բարձրանամ ու ոչնչացնեմ ինձ կրակողին ու դրանից հետո կամ հանգիստ կմահանամ կամ էլ ողջ կմնամ։ Մայորն, իհարկե, չի համաձայնել և ասել է. «Տղա ջան, արդեն ինչ պետք էր, դու արել ես, մտածիր, որ պետք է ողջ մնաս»։ Օգնությունը հասնելուն պես Անդրանիկին տարել են Ջրականի հոսպիտալ, սկսել են հանել բեկորները, որքան հնարավոր է եղել, հետո էլ տեղափոխել են Ստեփանակերտ ու ամբողջ գիշեր դեմքից ու ձեռքից բեկորները հանել են։ Հաջորդ օրը առավոտյան տեղափոխել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտել են ու կրկին տեղափոխել մեկ այլ բժշկական կենտրոն՝ Մալայանի անվան աչքի կլինիկա։

«Երեք օր հետազոտելուց հետո որոշեցին, որ պետք է վիրահատեն, որովհետև աչքիցս գրեթե ոչինչ չէր մնացել։ Ապրիլի 6-ին վիրահատել են, մինչև 27-ը պառկել եմ Մալայանի հիվանդանոցում, հետո նորից ուղարկեցին Մուրացանի հոսպիտալ։ Մինչև մայիսի 25-ը էլի հետազոտում էին ու ,երբ գլուխս նորից նկարեցին, տեսան, որ ստացված վնասվածքը շատ լուրջ է և հասկացան, որ գլխի վիրահատությունն անխուսափելի է։ Դրանից հետո ևս երկու անգամ աչքի վիրահատություն եմ տարել ու, ընդհանուր առմամբ, չորս վիրահատության եմ ենթարկվել»,- պատմում է Անդրանիկ Աթալյանն ու հավելում, որ դեռ աչքի մեջ կարեր կան, որոնք պետք է հանեն։ Այսինքն՝ բուժումը շարունակում է ստանալ, և մոտ մի քանի տարի դեռ պետք է շարունակի։

Հերո՞ս է նա, թե ոչ։ Ասում է, որ չի մտածել այդ մասին և ուղղակի լռել է ի պատասխան իրեն հերոս անվանողներին։ Ասում է՝ կարևորը գիտի, որ իր առջև դրված խնդիրը կատարել է այնպես, ինչպես պետք էր, իսկ հերոս է համարում այն մարդկանց, ովքեր առանց մեկ վայրկյան մտածելու իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայրենիքի ու գնացին թշնամուն ընդառաջ։
Անդրանիկի համոզմամբ՝ նրանք ապացուցեցին հակառակորդին, որ հայ են, հայ կմնան հավերժ ու հակառակորդից վախենալու ոչ մի բան չունեն։

«Հերոս են իմ բոլոր ընկերները, ովքեր այսօր մեզ հետ չեն»,- նշում է մեր պատմության հերոսը, ով ասում է, որ իրեն փրկել են իր մոտ եղած խաչն ու երկու սրբապատկեր։

«Մենք տղաներով միշտ ասում էինք՝ մի կռիվ լիներ մեր ուժերը փորձեինք, ու կռիվը եղավ։ Մենք այդ ժամանակ ապացուցեցինք, որ վախենալու բան չունենք, ու մեր 20 տարեկան տղաները իրենցից ավելի հզոր են ցանկացած պարագայում, հատկապես՝ երբ միավորված են։ Հավատն առ Աստված է փրկել ինձ ու տանկում գտնվող մյուս երկու ընկերներիս»,- եզրափակեց Անդրանիկը։

Հարցազրույցը՝ Լիլիթ Դեմուրյանի
Լուսանկարը՝ Էդուարդ Սեպետչյանի

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:54 17/01/2017  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նորայր Զախարյանը ցանկանում է շարք վերադառնալ, բայց նախ սիրած աղջկան կասի իր զգացմունքների մասին
12:09 19/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Նարեկ Մալխասյանն առաջին կրակոցից խոցել է հակառակորդի ուղղաթիռը
17:47 16/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Ռաֆայել Հովհաննիսյան. երեք տանկ խոցած հերոսը
11:28 12/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Շանթ Ղազարյանը ոգեշնչվել է իրենց կողքին անձնազոհ կամավորների ներկայությունից
11:33 09/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Գևորգ Մանուկյանին ուժ են տվել թիկունքում գտնվողները
10:28 06/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տիգրան Հախվերդյանը պատրաստ է կրկին կանգնել ծառայակիցների կողքին
17:16 05/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողների վիճակը լավ է. նրանցից մեկին կվիրահատեն. News.am
12:08 03/12/2016  |  Ղարաբաղյան հակամարտությունԱրցախում վիրավորված զինծառայողներից մեկի վիճակն արդեն լավ է
15:17 28/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Տանկիստի կյանքի երեք րոպեները
14:45 25/11/2016  |  Ղարաբաղյան հակամարտություն«Տղաներ, որ ելան մարտի». Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը. Արագած Աբրահամյան

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]