Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի

Երևանի փոխքաղաքապետն արձագանքել է փաստաբանի բաց նամակին 02/03/2017   17:13  |  ԼՐԱՀՈՍ

Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանն արձագանքել է օրեր առաջ փաստաբան Տիգրան Սարգսյանի բաց նամակին, որը վերաբերում էր հասարակական տրանսպորտում ուղևորների կանգնած երթևեկելուն:

Փոխքաղաքապետի պատասխանը ներկայացնում ենք ստորև ամբողջությամբ. 

Հարգելի Տիգրան Սարգսյան,

Երևանի քաղաքապետին և երևանցիներին ուղղված Ձեր բաց նամակում Դուք անդրադարձել եք ոչ միայն Ձեզ, այլև երևանցիներին ու հատկապես քաղաքային իշխանությանը հուզող և առաջնային լուծում պահանջող մի խնդրի, որը  պետք է դիտարկել միայն ու միայն մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի համակարգային բարեփոխումների համատեքստում։

Ապօրինի հարստացման ևս մեկ օրինակ. փաստաբանն առաջարկում է կանգնած երթևեկելու համար չվճարել

Հասկանալով նամակի հուզական շերտն ու հարգելով Ձեզ, այդուհանդերձ պետք է բարձրաձայնել մեկ պարզ ճշմարտություն։ Ցանկացած իշխանության, իսկ մեր պարագայում տեղական ինքնակառավարման մարմնի համար, ցանկալի է յուրաքանչյուր ոլորտում ունենալ բնակչության սպասարկման և ծառայությունների մատուցման այնպիսի մակարդակ, որն առնվազն չի առաջացնի դժգոհություն։ Եվ այդ տեսանկյունից ցանկացած հիմնախնդիր, որն առկա է մայրաքաղաքում, պետք է դիտարկել՝ հաշվի առնելով նաև այն ժառանգությունը, որի տնօրինողը, տիրապետողն  ու օգտագործողը հանդիսանում է Երևան համայնքը, չմոռանալով հաշվի նստել նաև իրական այն հնարավորությունների և առկա ռեսուրսների հետ, որոնց տիրապետում է տեղական ինքնակառավարման մարմինը։

Միաժամանակ առկա իրողությունները, մայրաքաղաքի վերջին տարիների ձեռքբերումները, նրա ոչ վաղ անցյալն ու ներկան օբյեկտիվ վերլուծող ու գնահատող յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել, որ մայրաքաղաքի կայուն և համաչափ զարգացման գերակա սկզբունքով առաջնորդվելով, Երևանի քաղաքապետարանի ներկայիս թիմի կողմից, ըստ առաջնահերթության, նպատակային թիրախավորվում և արդեն իսկ լուծում են ստանում քաղաքային ենթակառուցվածքի արդիականացման քաղաքաշինական, ճանապարհաշինական, բարեկարգման և աղբահանության, կանաչապատման խոշոր ծրագրեր։

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի առկա վիճակին, ապա հետահայաց վերլուծություն կատարելով պարզ և տեսանելի է դառնում, որ դրա ակունքները նախորդ դարի 80-ականների վերջի և 90-ականների սկզբնամասում են, երբ տրանսպորտային հաղորդակցման խիստ շրջափակման և  վառելիքի, պահեստամասերի ձեռքբերման անհնարինության իրողությունը ստիպեց քաղաքային ուղեվորափոխադրումներում շեշտակի ավելացնել երթուղային միկրոավտոբուսների տեսակարար կշիռը, որը տվյալ ժամանակահատվածի համար դիտարկվում էր որպես օբյեկտիվ անհրաժեշտություն։ Կառավարման տեսանկյունից այն, իհարկե, առաջացրեց և մինչ օրս էլ շարունակում է լուրջ դժվարություններ ստեղծել, քանի որ սպասարկող կազմակերպությունների թիվը հասավ մի քանի տասնյակի (ներկայումս դրանք թվով 58 են)։ Ընդ որում, արդեն այդ պահին տեսանելի էին նաև քաղաքի երթուղային ցանցի թերությունները, կրկնվող և խիստ տարածական երթուղիներն ու դրա նորացման անհրաժեշտությունը։ Բայց օբյեկտիվ իրողությունները թույլ չտվեցին համակարգված մոտենալ հիմնախնդրի լուծմանը, ինչը պահանջում էր խոշոր ներդրումներ և, իհարկե, նորացված տրանսպորտային միջոցներ, որոնց ներկրումն այդ պահին ուղղակի հնարավոր չէր։

Արդյունքում, հընթացս շտկվում և լուծում էին ստանում մարտավարկան խնդիրները, իսկ ռազմավարական խնդրի լուծումը, օբյեկտիվ գործոններով պայմանավորված, պարբերաբար հետաձգվում էր։

Եվ չնայած այս ամենին, Երևանի քաղաքապետարանը, առկա ռեսուրսների պայմաններում, ամենօրյա աշխատանք է տանում անվտանգ և հնարավորին պատշաճ ուղևորափոխադրում ապահովելու ուղղությամբ՝ հստակ գիտակցելով, որ ծառայության մատուցման որակական ցուցանիշները դեռևս հեռու են մեր տեսլականից։

Ի ուրախություն թե՛ Ձեզ, և թե՛ մեզ բոլորիս, այսօր արդեն կարող ենք հայտարարել, որ գալիս է ռազմավարկան այդ կարևորագուն խնդրի լուծման ժամանակը և Երևանի քաղաքապետարանն արդեն ձեռնամուխ է եղել լրջագույն այդ գործընթացին։

 Տեղեկացնում ենք Ձեզ, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու բրիտանական հեղինակավոր խորհրդատվական կազմակերպությանը պատվիրել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակումը։ Երթուղային ցանց ասելով մենք հասկանում ենք ամբողջական համալիր ու մանրակրկիտ մշակված ծրագիր, որն իր մեջ ներառելու է հստակ հաշվարկներ, հստակ չափորոշիչներ, տրանսպորտային պարկի հստակ պատկերացում՝ սպասարկող ավտոբուսների չափերի մասին, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգերի ներդրման հնարավորության վերլուծություն, հասարակական տրանսպորտի մնացած ձևերի արդյունավետ փոխհամագործակցություն ու շահագործում և այլն։ Այսինքն, եկել է գործնական քայլերի իրականացման ժամանակը և մենք ակնկալում ենք այս գործընթացում բնակչության ակտիվ մասնակցությունը։

Առաջիկա 6 ամսվա ընթացքում խորհրդատու կազմակերպությունը մշակելու և մեզ է տրամադրելու մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների փաթեթը, որը մենք կներկայացնենք հանրության քննարկմանը։ Քնարկումները լինելու են բաց ու թափանցիկ և այդ քննարկումների հիմնական սկզբունքը լինելու է այն, որ բարեփոխումների փաթեթը անվերապահ աջակցություն և հավանություն ստանա երևանցիների կողմից, ովքեր պետք է նաև հնարավորինս տեղեկացված ու պատրաստ լինեն ընկալելու միջազգային չափորոշիչների տրամաբանությունն ու արդյունավետությունը։

Առաջարկների փաթեթը հավանության արժանանալու դեպքում, մենք կանցնենք գործնական հաջորդ փուլին, որը ենթադրում է ներդրումների չափի հստակ հաշվարկների և հնարավոր ներդրողների հետ բանակցային գործընթաց։ Երևանի քաղաքապետարանը հաստատակամ է իր ընտրած ուղով առաջ գնալուն և հայտարարել ու հայտարարում է, որ եթե չլինեն ներդրողներ, ապա Երևանի քաղաքապետարանը ինքը կստանձնի այդ պարտավորությունը: Ի դեպ, այս ուղղությամբ ևս ներկայում տարվում են բանակցություններ։

Ինչ վերաբերում է վարորդների խնդրին, ապա ինքնին պարզ է, որ քաղաքային տրանսպորտի համակարգային բարեփոխումները նախ և առաջ լուծելու են ուղևորափոխադրող տրանսպորտի որակյալ վարորդների աշխատանքային և արդար վարձատրության խնդիրները։ Վարորդների ընտրությունն իրականացվելու է հրապարակային և թափանցիկ մրցակցության միջոցով՝ հաշվի առնելով հասարակական տրանսպորտի սպասարկման համար անհրաժեշտ չափորոշիչները, իսկ աշխատանքի վարձատրությունն էլ պետք է սկզբունքորեն կախված լինի հերթափոխային ժամանակահատվածից և, ըստ էության, չպետք է փոխկապակցված լինի տվյալ երթուղու ուղևորահոսքի հետ, ինչը կարգապահական առումով առավել արդյունավետ կդարձնի սպասարկումը՝ բացառելով վարորդ-ուղևոր և վարորդ-գործատու փոխհարաբերություններում մարդկային անհարկի միջամտման գործոնը։

Հարգելով Ձեզ, սակայն համամիտ չլինելով բաց նամակում Ձեր կողմից հրապարակած հուզական կոչերին, կխնդրեինք, որ այսուհետ նմանատիպ եղանակով հայտնված կարծիքը լինի ոչ ծայրահեղ և առավել կառուցողական՝ պահպանելով իրատեսության սահմանները։

Այդուհանդերձ, լիահույս ենք, որ ցանկացած շահագրգիռ քաղաքացի կարող է իր լուման ներդնել Երևանի համար օրակարգային և կարևոր համարվող խնդրի լուծման գործընթացում, հատկապես հրապարակային քննարկումների և բաց լսումների ժամանակ։

Համոզված ենք, որ մոտակա երկու տարիներին էականորեն կփոխվի մայրաքաղաքի հասարակական տրասպորտի դեմքն ու ծառայությունների մատուցման որակը և այն կլինի հարիր մեր սիրելի Երևանին։

Ի վերջո, չկա մրցակցության անհրաժեշտություն, թե ով է ավելի շատ մտածում կամ մտահոգված բնակչությանը հուզող այս խնդրի լուծման հարցում։ Երևանի քաղաքապետարանի գերակա շահը եղել և շարունակում է մնալ յուրաքանչյուր երևանցու, յուրաքանչյուր բնակչի շահին համահունչ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:23 01/02/2017  |  ԼՐԱՀՈՍԱպօրինի հարստացման ևս մեկ օրինակ. փաստաբանն առաջարկում է կանգնած երթևեկելու համար չվճարել
11:22 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿայացել է մայրաքաղաքի երթուղային նոր ցանցի մշակման խորհրդատու ընկերության հետ մեկնարկային հանդիպումը
09:14 12/01/2017  |  ՄամուլԱնմարդկային պայմաններ՝ երթուղայիններում. «Հայկական Ժամանակ»
19:21 19/12/2016  |  ԼՐԱՀՈՍՀանձնարարվել է հանրությանն իրազեկել տրանսպորտի ոլորտի բարեփոխումների ուղղությամբ իրականացվող աշխատանքների՝ ակնկալվող արդյունքների հստակ ժամկետների մասին
17:03 05/12/2016  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերաբերյալ հարցեր
09:12 04/11/2016  |  ՄամուլԵրևանի հասարակական տրանսպորտը կենթարկվի արմատական փոփոխությունների. «Հայկական Ժամանակ»
17:39 26/09/2016  |  ԼՐԱՀՈՍԿխստացվի հսկողությունը երթուղիներում շարժակազմերի անհրաժեշտ խմբաքանակի ապահովման ու անվտանգ սպասարկման ուղղությամբ
16:24 11/01/2016  |  ԼՐԱՀՈՍՏարոն Մարգարյանը նկատողություն է հայտարարել քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին
13:09 31/01/2015  |  ԼՐԱՀՈՍՔաղաքապետարանը երևանցիներին զրկում է ավտոբուսներից` առաջարկելով «Գազել» նստել
15:20 26/01/2015  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԻրականացվում են ուղեգծերի վերանայման և շտկման աշխատանքներ

Արխիվ

[]