ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ռիչարդ Միլսը ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի երկու առաջարկ ներկայացրեց 02/01/2017 19:20 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը վերջին շրջանում երկրում կոռուպցիայի դեմ պայքարում դրական արդյունքներ տեսել է, սակայն գտնում է, որ այս թյամբուղղու անելիքներ դեռ շատ կան: Հայ-ամերիկյան առևտրային պալատի անդամների առջև իր ելույթում Ռիչարդ Միլսն ուրախալի ու հուսադրող որակեց այն հանգամանքը, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կոռուպցիայի դեմ պայքարը իր հրապարակային ելույթներում հիշատակում է որպես գերակա ուղղություն:
«Ինձ գոտեպնդում է այն, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ մարդիկ շիտակ խոսում են այն մասին, թե ինչպես է կոռուպցիան անդրադառնում իրենց վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Միլսը:
Նա հավելեց, որ ոլորտներից մեկը, որտեղ առաջընթաց է տեսել է ու ցանկանում է դրա համար գովեստի խոսքեր ուղղել ՀՀ կառավարությանը, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը անդամակցելու հանձնառությունն է:
«Վերջին մեկ տարվա ընթացքում դեսպանատունը գործակցել է կառավարության և քաղաքացիական հասարակության հետ մի շարք հակակոռուպցիոն նախաձեռնությունների շրջանակում: Օրինակ մենք աջակցել ենք տեղական լրատվամիջոցների ծրագրերին` ուղղված հետաքննող լրագրողական հմտությունների զարգացմանը, որը լրատվական ոլորտին օգնում է իրականացնել իր առանցքային ժողովրդավարական գործառույթը, այն է` կառավարության ու պետական գործիչների հաշվետվողականության և քաղաքացիների իրազեկման ապահովում»,- ասաց դեսպանը:
Նա նշեց, որ կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում բովանդակալից առաջընթացի համար պետք է հանդես բերի քաղաքական կամք: Դեսպանը, ոգեշնչված կոռուպցիայի դեմ պայքարելու ՀՀ վարչապետի հրապարակային հանձնառությամբ, Միլսը ՀՀ կառավարության քննությանը ներկայացրեց երկու կոնկրետ առաջարկ:
«Նախ առաջարկում եմ կառավարությանն ամրապնդել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի դերն ու պատասխանատվությունները` որպես անկախ կառույց: Ես ողջունում եմ այս ուղղությամբ կառավարության վերջերս ձեռնարկած քայլը: Նշանակալի փոփոխություններ են կատարվել վարչական իրավախախտումների օրենսգրքում և քրեական օրենսգրքում` հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնողների համար սահմանելով պատժամիջոցներ տուգանքի, ազատազրկման և մինչև 3 տարի պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու տեսքով: Սակայն դեռ ավելին պետք է արվի: Լուծումներից մեկը կարող է լինել այն, որ կառավարությունը հստակեցնի, որ պետական պաշտոնյաների հնարավոր կոռուպցիոն գործունեության վերաբերյալ քննություն սկսելու համար պարտադիր չէ նրանց բռնացնել կաշառքի ստացման կամ «լավություն» անելու պահին, որ քննություն կարող է սկսվել, եթե պետական պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները գնահատելիս դրանց մեծությունը դատախազի մոտ ողջամիտ կասկածներ առաջացնի: Հայկական լրատվամիջոցները հայտարարագրերի լավ վերլուծություններ են ապահովում և կարողանում են վերհանել այն դեպքերը, երբ պաշտոնյայի հայտարարագրած ակտիվները 40, 50 կամ 100 անգամ ավելին են, քան նրանց պետական աշխատավարձերը, սակայն կառավարության կողﬕց դրանք հիման վրա քայլեր ձեռնարկելու միտումներ չկան»,- ասաց դեսպանը:
Նա ՀՀ կառավարությանն առաջարկում է նաև քննության առնել ամբողջովին անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը. մարմին, որը կունենա քննություն ու քրեական հետապնդում իրականացնելու իրավասություն: Դեսպանի խոսքով` այս առաջարկը հնչեցվել է ԱՄՆ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն հարցերով գլխավոր խորհրդական Փիթեր Այզենվորթի կողմից, ով դեսպանատան հրավերով անցած տարի երկու անգամ այցելեց Հայաստան՝ կառավարության ու քաղաքացիական հասարակության հետ խորհրդակցությունների համար: Ռիչարդ Միլսը գտնում է, որ այժմ նպաստավոր պահ է, որպեսզի կառավարությունը քննության առնի այս առաջարկը, քանի որ վարչապետը դիտարկում է գոյություն ունեցող հակակոռուպցիոն խորհրդի վերակազմավորման և խորհրդի ու հակակոռուպցիոն մանդատ ունեցող այլ կառույցների միջև կապերի ու իրավասությունների հստակեցման հարցը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից