ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Սարի թաղի» գործի նախաքննությունը դոփո՞ւմ է տեղում. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե 02/01/2017 14:43 | ԼՐԱՀՈՍ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ծավալուն հոդված է հարպարակել Երևանում՝ Սարի Թաղում, հուլիսյան դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի վերաբերյալ:
Ստորև ներկայացնում ենք ՀԿ կողմից տարածված հոդվածն ամբողջությամբ.
Հունվարի 30-ին լրացավ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում եւ հարակից տարածքներում ԶԼՄ ներկայացուցիչների օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերով հարուցված քրեական գործի վեց ամիսը: Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբավորման՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի վրա զինված հարձակմանը հաջորդած ցույցերն ու ուժային գործողությունները զուգորդվեցին ոստիկանության եւ նրա կողմից հովանավորվող անձանց կողմից լրագրողների եւ օպերատորների դեմ լայնամասշտաբ բռնություններով ու նրանց օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտումներով։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալներով՝ հուլիսյան իրադարձությունների ընթացքում ոստիկանական գործողություններից տուժեցին 27 լրագրող եւ օպերատոր, որոնցից 19-ը ենթարկվեցին ֆիզիկական բռնությունների՝ ստանալով մարմնական վնասվածքներ, 8-ը բախվեցին տարատեսակ այլ ճնշումների եւ հետապնդումների:
Հուլիսի 30-ին այդ դեպքերի առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվեց քրեական գործ։ Նախաքննություն կատարելու համար այն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն։
ՀՔԾ-ն գործն առաջ չի տանում եւ լռություն է պահպանում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն փոքրիկ հարցախույզ անցկացրեց տուժած լրագրողների շրջանում՝ պարզելու, թե վեց ամիսների ընթացքում վերջին անգամ նրանք երբ են հանդիպել քննիչներին, ինչ զարգացումներ կան այս գործով: «1in.am» կայքի լրագրող Մարիամ Գրիգորյանն այնքան վաղուց է հրավիրվել հարցաքննության, որ նույնիսկ մոռացել է քրեական գործում ներգրավված լինելու մասին։
«Lragir.am» կայքի օպերատոր Մարութ Վանյանն էլ կմոռանար գործի մասին, եթե միայն ոտքի ցավը չհիշեցներ…Դեպքի օրը նա ոտքերի եւ ուսերի սալջարդեր էր ստացել, իսկ գործածված պայթուցիկներից՝ բեկորային վնասվածքներ։ Քննչական մարմինների հետ առնչվել է սեպտեմբերին, այն էլ փորձաքննության նպատակով՝ պարզելու՝ արդյո՞ք հագուստի վրա իր արյունն է, թե ոչ։ Մարութ Վանյանի խոսքով՝ քննչական մարմիններն ակտիվ գործողություններ էին իրականացնում, երբ դեպքերը թարմ էին, տպավորություն էին ստեղծում, թե օպերատիվ աշխատում են։ Հետո՝ մեկ ամիս էլ չանցած, սկսեցին լռել…
Հարցաքննության չի հրավիրվել, իսկ ահա բուժման ստիպված է ինտենսիվ կերպով հաճախել։ «Երբ հիվանդանոցում էի՝ ասում էին 10 օրից կանցնի, վեց ամիս է անցել դեպքերից, ես դեռ շարունակում եմ այցելել ֆիզիոթերապևտի», – նշեց Մարութ Վանյանը։ Ֆիզիկական բռնության ենթարկելուց բացի քաղաքացիական հագուստով անձինք կոտրել էին օպերատորի երկու տեսախցիկները, հափշտակել նրա անձնագիրը։ Վեց ամիսների ընթացքում ոչ տեսախցիկներն են փոխհատուցվել, ոչ անձնագիրն է գտնվել։ Լրագրողն անգամ անձը հաստատող տեղեկանք չունի։ Դիմել է ոստիկանության անձնագրային բաժին, սակայն պատասխանը քար լռությունն է եղել. «Այսպիսին է նրանց վերաբերմունքը, գոնե ինչ-որ կերպ արձագանքեին։ Դժվա՞ր է ասել՝ մենք ենք զբաղվում կամ մենք չենք զբաղվում այդ հարցով», – իր վրդովմունքը հայտնեց Մարութ Վանյանը։
«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը, ով վերջին անգամ հենց դեպքի օրը հիվանդանոցում է հարցաքննվել, նշեց, որ չնայած առկա տեսանյութին, ու այն հանգամանքին, որ ուղիղ եթերում է աշխատելիս եղել, երբ բռնության է ենթարկվել, այդուհանդերձ, բացահայտված չեն ոչ իր և օպերատորի ուղղությամբ պայթուցիկներ նետած, ոչ էլ մեքենան կանգնեցրած ու իրենց մասնագիտական աշխատանքը խոչընդոտած ոստիկանները։ «Կադրում երևում է և մեքենան, և անձինք, ովքեր խոչընդոտել են մեր աշխատանքը, ցանկության դեպքում նրանց կհարցաքննեին ու պատասխանատվության կենթարկեին: Վեց ամիսը հաստատ բավարար էր դրա համար», – նշեց Ռոբերտ Անանյանը։
Լրագրողը պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան։ Նրա խոսքով՝ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում նման գործերը չեն բացահայտվում, իսկ Եվրոպական դատարանում հաջողության հասնելու հիմքեր կան։ «Երկու տարի, ամեն ամառ զանգվածային կերպով խախտվում են լրագրողների իրավունքները: 2017 թվականն է, բայց դեռ բացահայտված չեն 2015-ին լրագրողների դեմ բռնություն կիրառած հանցագործները։ Հայաստանյան իրավապահ համակարգի «լավագույն ավանդույթները» շարունակվում են. այս տարի ևս այդ մարմինները շարժվում են գործը կոծկելու նույն տրամաբանությամբ», – նշեց լրագրողը։
Իրավապահ մարմինների դանդաղ գործելաոճն այլևս չի զարմացնում անկախ ֆոտոլրագրող Գևորգ Ղազարյանին, ով ևս ՀՔԾ-ից վերջին ծանուցումն ստացել է շուրջ երեք ամիս առաջ։ Լրագրողը նույնիսկ դժվարացավ հիշել՝ ինչի մասին էր ծանուցումը. «Հարցաքննության հրավեր չէր հաստատ։ Կարծեմ գործընկերներիս փորձաքննության արդյունքներին ծանոթանալու էին հրավիրում։ «#ElectricYerevan»-ի գործի քննության սցենարն է. մի քանի հոգու մեղադրանք են առաջադրել ու կանգ առել։ Այնպիսի տպավորություն ունեմ, որ մի անգամ էլ լրագրողներին ծեծի կենթարկեն, ու դա առիթ կլինի, որպեսզի մի քանի գործ էլ այդ ժամանակ ձևական ուղարկեն դատարան», – նշեց Գևորգ Ղազարյանը։
Դեպքի օրը ոստիկանական շարքերից քաղաքացիական հագուստով անձինք դուրս էին եկել ու հարձակվել ֆոտոլրագրողի վրա։ Նրա խցիկներից մեկը կոտրել էին, մյուսը խլել։ Տեխնիկան մինչ օրս չի փոխհատուցվել։ «Չգիտեմ՝ հետագայում ինչպես են աշխատելու այդ նույն լրագրողների հետ։ Այրում են բոլոր կամուրջները։ Որքանո՞վ կարող ես ոստիկանին լուրջ վերաբերվել, եթե լրագրողի ձեռքից խլում է տեխնիկան ու ապուշ կտրած հայացքով նայում, իբր ոչինչ չի պատահել»,- նշեց Գևորգ Ղազարյանը։
Լրագրողների նկատմամբ բռնության մյուս դեպքերը ևս անտեսվում են
Հուլիսի 17-19-ը ընկած ժամանակահատվածում ՊՊԾ գնդին հարող տարածքում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ ևս մեկ առանձին քրեական գործ է հարուցվել։ Մասնավորապես, հուլիսի 17-ին մայրաքաղաքի Ազատության հրապարակի տարածքում ֆիզիկական բռնության է ենթարկվել «4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանը։ Հուլիսի 18-ին Խորենացի փողոցում ոստիկանը հարվածել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արտակ Համբարձումյանին։ Իսկ հուլիսի 21-ի գիշերը Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Հայէկոնոմբանկի» մասնաճյուղի մոտ ծեծի է ենթարկվել «Iravaban.net» լրատվամիջոցի թղթակից Գեւորգ Թոսունյանը:
«4news.am» կայքի թղթակից Արթուր Հայրապետյանը ԽԱՊԿ-ին տեղեկացրեց, որ ՀՔԾ-ում վերջին անգամ եղել է սեպտեմբերին. ներկայացրել է իր հետ տեղի ունեցածը, դիմում է գրել, սակայն դրանից հետո ոչ մի տեղեկատվություն չի ստացել։ Անգամ տեղյակ չէ՝ ներգրավվա՞ծ է քրեական գործում, թե ոչ։ «Եթե նույնիսկ հիմա հարցնեն՝ ով է ծեծել քեզ, այլևս չեմ հիշի, այնքան ժամանակ է անցել, որ դեմքն էլ եմ մոռացել», – նշեց Արթուր Հայրապետյանը։
«Ազատություն» ռադիոկայանի թղթակից Արտակ Համբարձումյանը իրեն հարվածողի դեմքը լավ է հիշում. ՀՔԾ-ում քննիչների հետ դիտել է միջադեպի տեսագրությունը, որտեղ ակնհայտ երևում է բռնություն կիրառած ոստիկանը։ Լրագրողը տուժող է ճանաչվել դեռ 2016-ի օգոստոսին։ «Տեսանյութում ամեն ինչ ակնհայտ երևում է։ Պետք է առերեսում լիներ, սակայն տուժող ճանաչվելու օրվանից հետո այլևս ինձ հետ ՀՔԾ-ից կապ չեն հաստատել։ Հաշվի առնելով, թե նման միջադեպերն ինչ ճակատագրի են արժանացել, կարծում եմ՝ այս գործն էլ չի տարբերվի նախորդներից», – նշեց Արտակ Համբարձումյանը։
«Iravaban.net» լրատվամիջոցի թղթակից Գեւորգ Թոսունյանը հույսը չի կորցրել. սպասում է, որ տեղաշարժ կլինի։ «Իմ գործն այնքանով է առանձնահատուկ, որ տեսագրվել է, ու դրա մեջ առկա անձանց ճանաչում պետք է իրականացվի։ Նախորդ գործերի պրակտիկան ցույց է տալիս, որ իրական մեղավորները, որպես կանոն, չեն պատժվում։ Չի բացառվում, որ այս գործն էլ նույն ճակատագրին արժանանա, քանի որ կրկին բացակայում է այն բացահայտելու քաղաքական կամքը», – նշեց լրագրողը։
Վեց ամիս անց. ընդամենը 8 մեղադրյալ, այն էլ՝ ոչ ոստիկան
2016 թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործով 6 ամիսների ընթացքում մեղադրանք է առաջադրվել ընդամենը 8 անձանց, որոնցից 7-ի («Ազատություն» ռադիոկայանի, «Արմենիա» հեռուստաընկերության եւ «News.am» կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողների) վերաբերյալ քրեական գործից անջատված մասերի նախաքննությունը ավարտվել եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
«Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար 4 անձանց (Սեյրան Կարապետյան, Վլադիմիր Մխիթարյան, Դավիթ Սարգսյան ու Կարեն Գրիգորյան) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 164-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանք դատապարտվել են մեկ տարվա ազատազրկման եւ տուգանվել 200 հազարական դրամով:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, նրան ծեծի ենթարկելու համար մեկ անձ մեղավոր է ճանաչվել ՀՀ քր. օր-ի 164 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 200 հազար դրամ տուգանքով: «News.am» կայքի աշխատակից Խորեն Գրիգորյանի առումով դատավճիռ դեռ չկա, դատական նիստերը շարունակվում են:
Հատկանշական է, որ 8 մեղադրյալները բոլորն էլ քաղաքացիական անձինք են: Տուժած լրագրողների խոսքով՝ գործով կալանավորվածների մեջ չկան տեսանյութերում երևացող և բռնություն իրականացրած քաղաքացիական հագուստով անձանց հրաման տվող բարձրաստիճան պաշտոնյաները։
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարլեն Ասլանյանը, ով հարվածներ էր ստացել գլխի եւ պարանոցի շրջանում, ԽԱՊԿ-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ պատիժը ենթադրում է հրահանգ տվողների և ոչ թե այդ հրահանգը կատարողների պատասխանատվություն։ «Այնպես չէր, որ քաղաքացիական հագուստով անձինք սեփական նախաձեռնությամբ միանման մահակները վերցրեցին ու որոշեցին ոստիկանների աչքի առաջ ծեծել ցուցարարներին ու լրագրողներին։ Պարզ է, որ այդ ամենը «վերևից» իջեցված հրաման է եղել։ Պարզ է նաև, թե ինչու չէին ոստիկաններն այդ ամենին միջամտում։ Իսկ գործը դանդաղ է տեղից շարժվում, քանի որ չկա այն բացահայտելու կամք, նույն սցենարով են շարժվում, ինչպես «#ElectricYerevan»-ի ժամանակ», – նշում է Կարլեն Ասլանյանը։
«Գործը դանդաղ է տեղից շարժվում» արտահայտությունն այս դեպքում, կարծում ենք, մեղմ է ասված։ 21 լրագրողի ու օպերատորի պաշտոնապես տուժող ճանաչելու պարագայում 8 հոգու մեղադրանք առաջադրելուց հետո քրեական գործի նախաքննությունը գրեթե կանգ է առել։ Այդ մասին է վկայում ոչ միայն ԽԱՊԿ-ի՝ լրագրողների շրջանում կատարած հարցախույզը, այլ հենց ՀՔԾ-ի պաշտոնական կայքը։ Քննչական այս մարմինն իր կայքում գործի վերաբերյալ վերջին հաղորդագրությունը տարածել է երեք ամիս առաջ՝ 2016 թ. հոկտեմբերի 31-ին։
Փաստորեն, այս ամիսների ընթացքում ոչ առերեսում է եղել, ոչ էլ նոր կասկածյալներ ու մեղադրյալներ են ի հայտ եկել։ Կամ եղել են, ՀՔԾ-ն է լռում՝ այդ տեղեկատվությունը չհայտնելով հանրությանը։
Լիլիթ Հովհաննիսյան
Հ.Գ. Ի դեպ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հոդվածը պատրաստելուց առաջ գրավոր հարցում ուղարկեց ՀՔԾ։ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետը լրանալուց և այդպես էլ պատասխան չստանալուց հետո դիմեցինք ՀՔԾ մամուլի խոսնակին։ Նա խոստացավ հետաքրքրվել ու տեղեկացնել, թե երբ կստանանք գրավոր պատասխանը։ Նրա խոստումը ևս մնաց առկախ։ Սակայն ԽԱՊԿ-ը հետեւողական է լինելու…
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից