Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   18:36 Ռեժիսոր Տիգրան Քեոսայանը դեռ կոմայի մեջ է 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/19/2025   17:59 Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի. ԱԳՆ 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում 01/19/2025   17:17 Թրամփը կոչ է արել փրկել Tik Tok-ը 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»

Ծախսում ենք ավելին, քան այս արդյունքն է. Վարչապետը՝ կրթության նախարարին 01/31/2017   20:45  |  ԼՐԱՀՈՍ

 Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում ստեղծվել է 24 նախակրթարան, որում ընդգրկված է շուրջ 750 երեխա, վերապատրաստվել է 55 դաստիարակ: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման գործընթացը ՀՀ մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում: ՀՀ 5 պետական ոչ առևտրային կազմակերպության  կարգավիճակ  ունեցող  պետական բուհ վերակազմակերպվել է հիմնադրամի, իսկ 3 պետական բուհ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում  6 բուհ իրականացրել է ծրագրեր: Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախատեսում են իրականացնել բուհական կրթական համակարգի արմատական բարեփոխումներ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ ԿԳ նախարարության թիմից 2017 թ. ակնկալում է ինտենսիվ աշխատանք: Կարեն Կարապետյանը կարևորել է  վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատումը և հանձնարարել ներկայացնել ամփոփ տեղեկատվություն դրա վերաբերյալ: «Կարևորագույն օղակը պետության մեջ  դուք եք: Ձեր խնդիրն է՝ աշխատել արդյունավետ և աշխատել ձեր ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ: Մենք գիտության, կրթության, առողջապահության վրա, բոլոր ոլորտների վրա ծախսում ենք ավելի քիչ գումար, քան անհրաժեշտ  է ժամանակակից կյանքին ու մարդուն: Բայց միևնույն ժամանակ ծախսում ենք ոչ  էֆեկտիվ: Ծախսվող գումարը և արդյունքն անհամատեղելի են, ծախսում ենք ավելին, քան այս արդյունքն է», - ասել է վարչապետը՝ կարևորելով ծախսերի և գործառույթների վերաբաշխումը:

Գյուղատնտեսության նախարար  Իգնատի Առաքելյանը զեկուցել է 2016 թ. գերակա խնդիրների լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին: Նշվել է, որ իրականացվել են մի շարք միջոցառումներ պարենային անվտանգության բարելավման, տարբեր ճյուղերի զարգացման, վարելահողերի նպատակային օգտագործումը բարելավելու, գյուղացիական տնտեսություններին պետական սուբսիդավորմամբ պարարտանյութեր, դիզելային վառելանյութ և սերմեր, ինչպես նաև խորհրդատվություն տրամադրելու ուղղությամբ: Անդրադառնալով 2017 թ. անելիքներին՝ նախարարը տեղեկացրել է, որ   նախատեսվում է վերանայել պարարտանյութի սուբսիդավորման ծրագիրը՝հաշվի առնելով, որ բաց մրցույթ հայտարարելով ավելի ցածր գին է լինելու:

Կարեն Կարապետյանը հետաքրքրվել է ֆերմերների ուսուցման և կոոպերատիվների աջակցության ուղղությամբ կատարվող աշխատանքներից: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը զեկուցել է, որ հանրապետությունում կա 317 հազար գյուղացիական տնտեսություն, 52 գյուղատնտեսական կոոպերատիվ, որոնց հիմնական մասն արոտօգտագործողների կոոպերատիվներն են: Վարչապետը կարևորել է այս առնչությամբ անելիքների հստակ ձևակերպումը. «Պարզ ձևակերպեք՝ քանի ֆերմեր եք դուք ուզում, քանի ֆերմերային տնտեսություն եք ուզում, որ 2017 թվականին  լինի: Վարակը դա է լինելու: Մենք պետք է հաջողակ բիզնեսմեններ մեծացնենք, բերենք-ցույց տանք, որ գյուղատնտեսության մեջ կարելի է փող աշխատել, կարելի է լավ ապրել»: Կառավարության ղեկավարը նշել է այն առաջնահերթությունները, որոնց  պարագայում գյուղատնտեսության բնագավառը կզարգանա՝  ոլորտի թվայնացում և կապիտալիզացիա, սուբսիդավորման հասցեականություն, մեխանիզացիա և հաջողակ ֆերմերների դասի ձևավորում:  «Սուբսիդավորումը պետք է արվի  այն օղակին, այն կառույցին, որի մեջ  տրամաբանություն կա: Որն ապագա չունի, պետք է  չանենք: Այլ խնդիր է՝ ոնց կանգնենք իր կողքին: Ինքը մեղավոր չէ, որ գյուղատնտեսության պրոֆեսոր չէ: Ինձ պետք է, որ դուք դրա փիլիսոփայությունը ձևավորեք», - ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետի խոսքով՝ հստակ թվայնացումից հետո պետք է իրականացնել մեխանիզացիա, հաշվարկել՝ որքան գումար է ծախսվում ձեռքով կամ թերի կատարվող աշխատանքների վրա և ելնելով դրանից՝ հաշվարկել այդ ծառայությունների շուկայի ծավալը, պահանջարկը, հետվերադարձելիությունը, անհրաժեշտ կապիտալ ներդրումները և բիզնեսի կազմակերպման ձևը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին նախարարության՝ 2017 թ. գերակա խնդիրները և միջոցառումներն իրականացնել այս տրամաբանության ներքո:

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը զեկուցել է, որ հաշվետու տարում ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարությունը, որը նախատեսում է տարածքների մրցունակության բարձրացում և մարզերի միջև առկա սոցիալ-տնտեսական անհամաչափությունների մեղմում։ Դրա իրագործման շրջանակում ԵՄ-ի հետ համագործակցության արդյունքում մեկնարկել են 7 պիլոտային տարածաշրջանային զարգացման դրամաշնորհային ծրագրեր՝ շուրջ 10 մլն եվրո ընդհանուր արժեքով: Հավանություն է տրվել նաև ՀՀ 2017-2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությանը: Կատարելագործվել է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և կառավարման մեթոդաբանությունը. 2017 թ. հունվարի 10-ի դրությամբ մոտ 625 համայնքի ավագանի հաստատել է համայնքների հնգամյա զարգացման ծրագրերը: Մշակվել է համայնքների բյուջեների կազմման մեթոդաբանությունը:

Դավիթ Լոքյանը, խոսելով 2017 թ. գերակա խնդիրների մասին, ասել է, որ ընթացիկ տարում աշխատանքներ  են տարվելու մարզերի զարգացման ռազմավարությունների մշակման, համայնքներում մատուցվող տարբեր ծառայությունները մասնավոր հատվածի կառավարմանը հանձնելու, աղբահանության գործընթացի կանոնակարգման ուղղությամբ: Համայնքների առջև խնդիր է դրվել 2017 թ. ընթացքում 20 տոկոսով ավելացնել տարեկան բյուջեները և էլ ավելի հստակեցնել միջոցների բաշխումը: Տարածաշրջանների և գյուղական համայնքների զարգացման ծրագրեր են իրականացվելու նաև Եվրոպական միության օժանդակությամբ: Վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակում կիրականացվեն ներդրումային ծրագրեր խոշորացվող համայնքներում:

Վարչապետ Կարապետյանը կարևորել է տարածքային կառավարման ոլորտում վերլուծական խմբի ստեղծումը, որը պետք է թվայնացնի տարածքային կառավարման սուբյեկտը, հստակեցնի մարզպետների գործառույթները՝ բալանսավորելով պատասխանատվությունն ու պարտականությունները: «Անհրաժեշտ է ինտենսիվ աշխատել մարզպետների հետ՝ մարզերի և համայնքների զարգացման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Պետք է համայնքներից ընտրել չեմպիոններին  և նրանց ամեն կերպ աջակցել: Պետք է ձևավորենք տարածքային կառավարման նոր մոտեցում, 2017 թվականի վերջին ունենանք հստակ բիզնեսային, պրագմատիկ, տրամաբանական ծրագիր յուրաքաչյուր մարզի և համայնքի համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է սահմանամերձ համայնքների համար մշակել նաև կառավարության քաղաքականությունը՝ ուղղված խնդիրների լուծմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

 Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ հաշվետու տարում իրականացվել են տրանսպորտի, ճանապարհաշինության, կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման աշխատանքներ: Ընթացքի մեջ են «Հյուսիս- հարավ ճանապարհային միջանցքի» ծրագրով նախատեսված միջոցառումները: Երկաթուղու բնագավառում՝ գործարկվել է հայկական ուժերով վերականգնված T-3 մակարդակի  էլեկտրագնացքը, Հայաստանի տարածքով փորձնական գործարկվել է բեռնափոխադրումների մուլտիմոդալ Եվրոպայից Իրան ծրագիրը: Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ մշակվել է ՀՀ հաճախականությունների բաշխման Ազգային նոր աղյուսակը: Մեկնարկել են ՏՀՏ ոլորտի խթանման նպատակով օրենսդրական բարեփոխումների  և ռազմավարական ծրագրերի մշակման աշխատանքները մասնավոր հատվածի հետ համատեղ:

Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Վահան Մարտիրոսյանը զեկուցել է, որ 2016 թ. մեկնարկել են և 2017 թ. կշարունակվեն հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման աշխատանքները, որի նպատակն է  ապահովել բնակչության ազատ տեղաշարժման հնարավորությունը: Ուսումնասիրվել են մարզային համայնքների միջև ուղևորափոխադրումների ծառայությունների մատուցման բացակայության պատճառները և աշխատանքներ են տարվելու առկա խնդիրների վերացման ուղղությամբ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:17 28/01/2017  |  ԼՐԱՀՈՍԵս շատ կոշտ հետևելու եմ կատարողականներին. Վարչապետ
19:14 26/01/2017  |  ԼՐԱՀՈՍԽոշոր բիզնեսմենը չի գալու Գյումրի, որպեսզի մոնիթորինգ անի. Վարչապետ
16:01 24/01/2017  |  ՔաղաքականՄոսկվայում ընթանում է Մեդվեդև-Կարապետյան հանդիպումը. քննարկվում են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր
20:08 21/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿամփոփվեն ներդրումային ծրագրերը. Վարչապետ
19:35 20/01/2017  |  ԼՐԱՀՈՍՄաքսիմալ փոխել միջավայրը, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը նվազեն. Վարչապետ
19:00 13/01/2017  |  ՔաղաքականԱրտահանումը ՀՆԱ-ի կազմում ունի փոքր տեսակարար կշիռ. Վարչապետ
20:44 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿառավարության թիմի անդամները զգում են իրենց ոլորտների զարկերակները. ՀՀ վարչապետ
20:07 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍՑանկացած գաղափար պետք է լինի առարկայական. Կարեն Կարապետյան
18:51 12/01/2017  |  ԼՐԱՀՈՍԿենտրոնում ձևավորված թիմը պրոֆեսիոնալ է.վարչապետ
22:07 26/12/2016Վարչապետը` լրագրողներին. Տոներից հետո աշխատանքի վերադառնաք լավ առումով ագրեսիվ ձեր աշխատանքի նկատմամբ

Արխիվ

[]