Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   21:26 Խաղարկությունը այս իշխանության տնտեսական «բրենդն է» 11/26/2024   21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում 11/26/2024   21:17 Հայտնի է Արմավիրի նոր մարզպետի անունը 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում 11/26/2024   20:43 Իսրայելական ինքնաթիռները Բեյրութի վրա ինտենսիվ թռիչքներ են իրականացնում 11/26/2024   20:36 Նախընտրական քարոզարշավի նախաբանի մեջ ենք, որտեղ բոլորը «զոհվել են» Ն. Փաշինյանի համար, համաձայն են մատաղացուի կարգավիճակի հետ. Վարդանյան (տեսանյութ) 11/26/2024   20:22 Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   20:05 Վերին Լարսի անցակետում 600 հայկական բեռնատար կա կուտակված 11/26/2024   19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին 11/26/2024   19:44 Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանում բրիտանացի մի շարք պաշտոնյաների դեմ 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին 11/25/2024   14:12 Ալեն Սիմոնյանը լուսանկար է հրապարակել մարզվելիս

Երիտասարդի մահվան հանգեցրած միջադեպի գործով միանշանակ միտում կա ձգձգելու դատավարությունը՝ Արմեն Սողոմոնյան 01/31/2017   00:13  |  Դատական ռեպորտաժներ

Անցյալ տարվա հոկտեմբերից Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի վարույթում է «Մուսալեռ» հյուրանոցառեստորանային համալիրում երիտասարդի կյանք արժեցած կրակոցների գործը (առաջին դատական նիստը նշանակվել է հոկտմբերի 31-ին), սակայն մինչ օրս ըստ էության դատական նիստ տեղի չի ունեցել: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց տուժող Արամ Կարապետյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արմեն Սողոմոնյանը՝ հավելելով, որ նույնիսկ նախապատրաստական դատական նիստ չի կայացել՝ պաշտպանական կողմի պատճառով:

Մասնավորապես, առաջին-երկրորդ նիստերին ամբաստանյալները չեն ներկայացել, ապա չեն ներկայացել նաև նրանց պաշտպանները, ովքեր լավագույն դեպքում հեռախոսազանգով հայտնել են՝ ճանապարհն է սառած, այլ նիստերով ծանրաբեռնված ենք և այլն, կամ էլ ընդհանրապես որևէ կերպ չեն կապվել դատարանի հետ ու պատճառաբանություն էլ չեն ներկայացրել:

Արմեն Սողոմոնյանը նշեց, որ գործով նախագահող դատավոր Արթուր Ադամյանի կողմից ըստ էության որևիցե միջոց չի ձեռնարկվել նրանց կարգի հրավիրելու ու դատական նիստերին նրանց մասնակցությունն ապահովելու համար:

Փաստաբանը համեմատության համար նշեց, որ իր նկատմամբ դատավոր Նարինե Հովակիմյանի դիմումի հիման վրա կարգապահական վարույթ է հարուցվել Լոռու մարզում քննվող գործի մեկ-երկու նիստին չմասնակցելու համար այն դեպքում, որ ինքը ծանուցումը ստացել է երեք օր ուշացումով: Մինչդեռ տվյալ գործով պաշտպանները վաղօրոք պատշաճ ծանուցված լինելով չեն ներկայանում, և դատարանը դրան որևէ կերպ չի արձագանքում:

«Մուսալեռ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից ևս մեկը կալանավորվեց

«Գտնում եմ, որ միանշանակ միտում կա ձգձգելու դատավարությունը: Նրանք հույսեր ունեն, որ համաներում է լինելու, և ոչ թե դատավճռով, այլ մինչև դատավճիռը համաներում է կիրառվելու: Համենայն դեպս, խուլիգանության հոդվածով առաջադրված մեղադրանքների վերաբերյալ գործով հույսեր ունեն, որ այն կկարճվի»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Դեպքը տեղի է ունեցել 2016թ. հունվարի լույս 6-ի գիշերը՝ Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանն, ով նաև տուժող Արամ Կարապետյանի ազգականն է, զանգահարել է նրան ու խնդրել, որ օգնի «Մուսալեռ»-ում որոշ խուլիգանական գործողություններ կատարող անձանց հանդարտեցնել: Համալիր հասնելուց հետո երեքից հինգ րոպե անց՝ մինչ Արամը բարձրանում է երկրորդ հարկ, որտեղ բուն վեճն էր տեղի ունենում, հնչում է երեք կրակոց, որից առաջինն՝ օդ, իսկ երկրորդը խոցում է Արամին՝ միջանցքում, փաստացի խուլիգանության դեպքի վայր չհասած, այնտեղից մինչև վիճաբանողները հինգ-վեց մետր հեռավորության վրա, այսինքն՝ տուժողի և նրանց միջև կոնտակն անհնարին է եղել: Ապա հնչել է ևս երկու կրակոց՝ մեկը ներսում, մյուսը՝ դրսում:

Բոլոր կրակոցներն, ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի, արձակվել են Արթուր Բաբայանի կողմից, ով մեղադրվում է 21-ամյա երիտասարդի սպանության մեջ, նրա և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, մեղադրվող նրա ընկերոջ նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրանց մասով գործից մաս է անջատված:

Արմեն Սողոմոնյանը նշեց, որ մեկ տարուց ավելի է, ինչ հիշյալ երկու անձանց նկատմամբ հետախուզում է հայտարարված, սակայն թե՛ քննչական մարմնի, և թե՛ դատախազության կողմից ըստ էության միջոցներ չեն ձեռնարկվում սպանության մեջ մեղադրվողին հայտնաբերելու համար: «Ձևական արձանագրություններ են ուղարկվում՝ ակտիվացրեք օպերատիվ-հետախուզական միջոցառումները, սակայն ես առավել քան վստահ եմ, որ ոչ թե միջազգային հետախուզում է իրականացվում՝ գոնե ԱՊՀ տարածքում, այլ ընդամենը ՀՀ-ում: Դա ծիծաղելի է, բնականաբար նա առաջին օրվանից ևեթ չէր մնա Հայաստանում»,- ասաց Ա.Սողոմոնյանը:

Անջատված մասով ևս երկու հոգի կա՝ խուլիգանության դրվագով, սակայն պարզ չէ, թե նրանց արարքը կոնկրետ ինչպես է որակված, նրանց կարգավիճակը նույնպես պարզ չէ, հայտնի է, որ նրանք երկուսն էլ հանրապետությունից բացակայում են:

Ավելի զավեշտալին են ևս երկու անձի վերաբերյալ դատարան հասած գործով զարգացումները: Սկզբնապես նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, սակայն հենց որ նրանց կալանքի տակ գտնվելու վեց ամիսը պետք է լրանար, մեղադրանքը սահուն կերպով մեղմացվել է՝ ամբաստանյալ Արմեն Պառավյանի մեղադրանքը փոխվել է խուլիգանության հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, իսկ ամբաստանյալ Խորեն Խաչիկյանի դեպքում՝ նույն հոդվածի ամենաթեթև՝ 1-ին մասի:

Եվ քանի որ միջին ծանրության հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը չի կարող վեց ամսից ավելի գտնվել կալանքի տակ, հետևաբար նրանք ազատ են արձակվել կալանքից:

Մեղադրանքը մեղմացվել է այն դեպքում, որ բազմաթիվ վկաների ցուցմունքներ կան առ այն, որ նրանց ձեռքում եղել են փայլուն առարկաներ, որոնցով հարվածներ են հասցրել: Բայց այդ ամենով հանդերձ՝ վարույթն իրականացնող մարմինը վերաորակել է մեղադրանքը՝ մեղմացնելով այն:

Արմեն Սողոմոնյանն ընդգծեց, որ մեղադրանքի փոփոխությունն առանց հիմքի՝ բոլորը մի տեղում նույն արարքն են կատարել, ինչ-որ կախարդական փայտիկի օգնությամբ է կատարվել և բացարձակապես հավատ չի ներշնչում: Ըստ նրա, հավատ չի ներշնչում նաև այն, որ Արմեն Պառավյանը մահակ է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ հայտարարելով, որ մյուս կողմի ձեռքից է վերցրել: Մի դեպքում նա ասում է, որ գետնին ընկած եմ եղել, չեմ տեսել Արթուրը ոնց է կրակել, բայց հստակ ցուցմունք է տալիս, այս մահակն այսինչի ձեռքում էր:

Արմեն Սողոմոնյանն ընդգծեց, որ տուժողի հարազատների ուզածը մեկն է, որպեսզի բոլորը ստանան պատիժ՝ օրենքի տառին համապատասխան: «Կորուստն անդառնալի է, երեխա են կորցրել, պարկեշտ, համեստ մարդիկ են, մինչև օրս նրանց ձայնը դուրս չի եկել»,- ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ նշելով, որ տուժողն ընդամենը 21 տարեկան էր, դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ, ծառայել, ապա վերադարձել, միանգամից անցել աշխատանքի գազալցակայանում, նպատակ ուներ ամուսնանալ ու ընտանիք կազմել: «Ծաղկած ծառ էր, միանգամից չորացրեցին»,- ասաց Արմեն Սողոմոնյանը:

Դատարանում երկու հոգու մասով գտնվող գործով Արմեն Պառավյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2016թ. հունվարի 6-ին ժամը 00:20-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տարածքում գործող «Մուսալեռ» հյուրանոցառեստորանային համալիրում Արթուր Բաբայանի և Սարգիս Թովմասյանի հետ, խմբի կազմում, համալիրի աշխատակիցների հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել համալիրի աշխատակիցներ Վանուշ Խաչատրյանի և Սմբատ Խլղաթյանի, ինչպես նաև վերջինիս կանչով այնտեղ եկած Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն Խլղաթյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

Իսկ ըստ Խորեն Խաչիկյանին առաջադրված մեղադրանքի, նա 2016թ. հունվարի 6-ին ժամը 00:20-ի սահմաններում Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի տարածքում գործող «Մուսալեռ» հյուրանոցառեստորանային համալիրում Համալիրի աշխատակիցներ Սմբատ Խլղաթյանի և Վանուշ Խաչատրյանի հասցեին տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել համալիրի աշխատակիցներ Վանուշ Խաչատրյանի և Սմբատ Խլղաթյանի, ինչպես նաև վերջինիս կանչով այնտեղ եկած Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչներ Արամ Կարապետյանի ու Արմեն Խլղաթյանի նկատմամբ բռնություն գործադրելով:

 

Լուսանկարում տուժող Արամ Կարապետյանն է

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:11 18/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Մուսալեռ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից ևս մեկը կալանավորվեց
16:47 16/01/2016  |  Քրեական խրոնիկոն Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացնում՝ «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ
16:02 16/01/2016  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ«Մուսալեռ» ռեստորանում կատարված սպանության գործով ներգրավվածների թիվն ավելացել է
20:59 13/01/2016  |  Քրեական խրոնիկոնԴատարանը վերահաստատել է «Մուսալեռ» համալիրում սպանության գործով մեղադրյալ Ա.Պառավյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը
17:32 12/01/2016  |  Քրեական խրոնիկոն«Մուսալեռ»-ում սպանության գործով հետախուզվողներից մեկը ներկայացել է. նրան մեղադրանք է առաջադրվել. Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է ներկայացնում
16:43 11/01/2016  |  Քրեական խրոնիկոն«Անելիք» բանկի մասնաճյուղի կառավարիչը հարցաքննվում է սպանության գործով
15:31 11/01/2016  |  Քրեական խրոնիկոն«Մուսալեռ» ռեստորանում աղմկահարույց կրակոցների և սպանության գործով բանկի կառավարիչը ներկայացել է իրավապահներին. Shamshyan
18:00 09/01/2016  |  Քրեական խրոնիկոն«Մուսալեռ» հյուրանոցային համալիրում զինված միջադեպին մասնակից է եղել, ոչ ավել ոչ պակաս, «Անելիք» բանկի մասնաճյուղի կառավարիչը
16:35 07/01/2016  |  Քրեական խրոնիկոն«Մուսալեռ»-ում տեղի ունեցած սպանության գործով 31-ամյա տղամարդը որպես մելադրյալ է ներգրավվել՝ քրեական օրենսգրքի միանգամից 4 հոդվածներով
18:53 06/01/2016  |  Քրեական խրոնիկոնԱրմավիրի մարզում կատարված սպանությունը բացահայտվել է

Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]