ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի կառավարությանն առաջարկվում է մասնավորեցնել 47 պետական կազմակերպություն 01/30/2017 19:00 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ Հայաստանի կառավարությանն առաջարկում է առաջիկայում մասնավորեցնել հիմնականում սոցիալական ոլորտում գործող պետական 47 կազմակերպություններ:
Վարչությունն արդեն կառավարության քննարկմանն է ներկայացրել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ.» նոր ծրագրի նախագիծը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը նշեց, որ նոր ծրագրում ընդգրկված են նաև այն կազմակերպությունները, որոնք հանվել են մասնավորեցման, սակայն մինչ օրս դեռ չեն մասնավորեցվել: «Վարչապետի հանձնարարականի հիման վրա մենք կազմակերպել ենք շահագրգիռ և արդյունավետ քննարկումներ, որոնց արդյունքում գտել ենք այն պետական կազմակերպությունները, որոնք ավելի ճիշտ կլինի տանել մասնավորեցման ճանապարհով: Այժմ արդեն նախագիծը պատրաստ է, այն ներկայացրել ենք կառավար ությանը և գտնվում է համաձայնեցման փուլում: Հենց կառավարությունը նախագծին հավանություն տվեց, այն կդառնա հանրության լայն շրջանակների քննարկման առարկա»,- ասաց Մարկոսյանը:
Նա մանրամասնեց, որ այդ կազմակերպությունները մասնավորեցնելու հիմնական և առաջնային նպատակը պետական բյուջեի ծախսերը թեթևացնելն է: «Դրանք պետական բյուջեից սնվող կազմակերպություններ են և մեր նպատակն է բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը: Մենք պետք է ընդունենք, որ այդ կառույցներն արդյունավետ չեն գործում: Մենք 70 տարի ապրել ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ եղել է պետական: Մեր գիտակցության մեջ պետական մասն ամուր է նստած և շատ դժվար է վերանում: Այդ կազմակերպությունները կարիք ունեն ներդրումների:
Մասնավորեցման նպատակներից մեկը նա և ներդրումներ բերելն է: Բոլորիս համար գաղտնիք չէ, որ մենք ունենք ռիսկային միջավայր, միջավայր, որտեղ ներդրումները մեծ չափով չեն գալիս: Եթե դուք ուսումնասիրեք Հայաստանի ներդրումային շուկան, կտեսնեք, որ ներդրումները շատ են եղել, երբ մենք շատ ձեռնարկություններ ենք մասնավորեցրել: Սրանով մենք աշխարհի ցանկացած ներդրողի ցույց ենք տալիս ոլորտը, որտեղ կարելի է ներդրում կատարել»,- բացատրեց Մարկոսյանը: Չնշելով կազմակերպությունների անվանումները, պաշտոնյան, այնուամենայնիվ տեղեկացրեց, որ դրանց թվում շատ են առողջապահական հաստատությունները:
Նրա խոսքով` մասնավորեցման ծրագրում ընդգրկված են այն կազմակերպությունները, որտեղ բավականին ցածր է մասնավորի բաժինը: Այսինքն, այստեղ մեծ է պետական բաժնեմասի կշիռը: «Եթե մենք ցանկանում ենք փոփոխություններ անել, պետք է գնանք ներդրումներ ներգրավելու ճանապարհով, որի հիմնական ձևը մասնավորեցումն է: Մենք մասնավորեցման արդյունքում իրատեսական արդյունքներ կունենանք: Եթե մենք տեսնում ենք, որ որևէ կազմակերպություն երեք տարի շարունակ աշխատում է միայն վնասով և որևէ օգուտ չի ունենում, այդ դեպքում պետք է իր սեփականության ձևը փոխվի` ընդհուպ մինչև այդ կազմակերպության լուծարում»,- ասաց Աշոտ Մարկոսյանը` չբացառելով, որ այն կազմակերպությունները, որոնք չհաջողվի մասնավորեցնել, կլուծարվեն:
Միևնույն ժամանակ, Մարկոսյանը հստակեցրեց, որ 5 տարի առաջ հանվել է այն սահմանափակումը, որ գույքը երեք անգամ մասնավորեցման դնելուց հետո լուծարել, եթե արդյունքում չի հաջողվել այն մասնավորեցնել: Այսինքն, որևէ սահմանափակում չկա և գույքը կարելի է դնել մասնավորեցման որքան նպատակահարմար կլինի:
Վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությունում մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով:
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ