ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հովիկ Աբրահամյանին կհեռացնեն ՀՀԿ-ից, եթե նա դիմում չներկայացնի. Azatutyun.am 01/30/2017 16:06 | Քաղաքական
Եթե Հովիկ Աբրահամյանն այդպես էլ Հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) դուրս գալու մասին դիմում չներկայացնի, ապա նրան պարզապես կհեռացնեն կուսակցությունից: Այս մասին «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը։
Ինչպես նշում է կայքը, Հանրապետականից դուրս գալու մասին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց անցած հինգշաբթի՝ այդ մասին տեղեկացնելով ֆեյսբուքյան իր էջում, սակայն, առայսօր նա այդպես էլ կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել։
«Ազատություն». - Իսկ իրավական առումով, պարոն Թադևոսյան, ինչպե՞ս է լինում՝ քանի նա դեռ դիմումը չի ներկայացրել, համարվո՞ւմ է Հանրապետական կուսակցության անդամ։
Թադևոսյան. - Առայժմ՝ այո, մինչև համապատասխան կառույցը, դա կլինի տարածքային կա՛մ գործադիր մարմինը, կա՛մ կազմակերպչական հանձնաժողովը... կանոնադրությունը դա հստակ կարգավորում է որոշում ընդունելը՝ հեռացվել է կուսակցությունից իր դիմումի համաձայն, թե՝ կարգապահական այլ...
«Ազատություն». - Այսինքն, կարո՞ղ ենք ասել, որ եթե նա առաջիկայում չներկայացնի դիմում, ապա կուսակցությունն ինքը կհեռացնի նրան՝ հաշվի առնելով իր հայտարարությունը։
Թադևոսայան. - Այո, շատ հնարավոր է։
«Ազատություն». - Ո՞ր տարածքային կառույցը պետք է նիստ անցկացնի Հովիկ Աբրահամյանի մասով։
Թադևոսյան. - Որտեղ ինքը հաշվառված է, տվյալ պարագայում՝ Արարատի տարածքային կազմակերպությունում։
«Ազատություն». - Մոտավորապես ե՞րբ կլինի այդ նիստը, թե՞ մի փոքր էլ կսպասեք, պարոն Թադևոսյան։
Թադևոսյան. - Չեմ կարող ասել, ըստ նպատակահարմարության։
«Ազատություն». - Որքա՞ն է ժամկետը, այսինքն՝ հայտարարությունից հետո...
Թադևոսյան. - Ժամկետ հստակ նշված չէ։
«Ազատություն». - Դուք կորոշեք, կուսակցությունը կորոշի...
Թադևոսյան. - Այո, շատ ճիշտ է։
«Ազատություն». - Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ նա դիմում չի ներկայացնում, ո՞րն է պատճառը։
Թադևոսյան. - Կարող եք իրենից հարցնել։
Մի ուշագրավ հանգամանք․ Հանրապետականի Արարատի մարզային կառույցի ղեկավարը ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանն է, ով, ի դեպ, Հովիկ Աբրահամյանի ազգականուհին է, ծնունդով նա նույնպես Մխչյան գյուղից է: Փաստորեն, հենց Պողոսյանի ղեկավարած կառույցն էլ առաջիկայում պետք է Աբրահամյանին հեռացնելու որոշում կայացնի։
Ի դեպ, մեզ հաջողվեց կապ հաստատել պատգամավոր Կարինե Պողոսյանի հետ, նա հակված չէր պատասխանել մեր հարցերին, միայն նշեց, թե տեղյակ չէ՝ ինչու Հովիկ Աբրահամյանն այդպես էլ դիմումը չի ներկայացնում։
Կուսակցությունը լքողների մասին մամուլի հրապարակումները շահարկումներ են
Ըստ Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի, կուսակցությունը լքողների մասին մամուլի հրապարակումները շահարկումներ են, ամեն դեպքում՝ իշխող Հանրապետականի կենտրոնական գրասենյակը կուսակցությունից դուրս գալ ցանկացող քաղաքացիներից դիմումներ չի ստացել, հակառակը, ըստ Թադևոսյանի, բավական շատ դիմումներ են ստանում Հանրապետականին անդամագրվելու մասին։
Լուսանկարը՝ Armenpress-ի
Նշենք, որ անցած հինգշաբթի Հանրապետականի նախագահ Սերժ Սարգսյանը ծիծաղելի էր որակել այն պնդումները, թե ՀՀԿ-ից արտահոսք է սկսվել, ընդգծելով, թե միայն վերջին ամիսներին 11 հազարից ավելի մարդ է անդամագրվել իր ղեկավարած ուժին:
Այսօր կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարը նոր տվյալ հրապարակեց՝ առաջիկայում Հանրապետականի շարքերը կհամալրվեն ևս 3 հազար նոր անդամներով։
Հարցազրույց ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից