Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/26/2024   19:31 Ուժեղացված ծառայության ընթացքում պահպանվող հատուկ նոր տարածք է տեղափոխվել 125 մեքենա 11/26/2024   19:19 Բրիտանիայում ամերիկյան ավիաբազաների վերևում անօդաչու թռչող սարքեր են նկատել 11/26/2024   19:10 Լարսը փակվեց նաև մարդատարների համար 11/26/2024   18:54 ՆԳՆ ոստիկանության պետը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր (տեսանյութ) 11/26/2024   18:42 Հայաստանի համար ՀԱՊԿ-ի «դռները բաց են». Ուշակով 11/26/2024   18:36 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ եկեղեցականներին 11/26/2024   18:33 ՔՊ-ական պատգամավոր հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է 11/26/2024   18:30 Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր. ՄԻՊ 11/26/2024   18:22 Հայաստանը չի մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին. Ուշակով 11/26/2024   18:08 Տղամարդը հորինված խաբեբաներից խույս տալով՝ իրական խաբեբաներին է փոխանցել 16 մլն ռուբլի գումար 11/26/2024   18:05 Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է 11/26/2024   17:59 ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   17:52 ԳՐԵԿՈ-ն դրական է գնահատել դատավորների, պատգամավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի վերջին մեկ տարվա ձեռքբերումները 11/26/2024   17:39 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Չիլիի ափերի մոտ 11/26/2024   17:21 ՍԴ-ն որոշեց ՝ 102 մլն եվրոյի վարկի մասին համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը 11/26/2024   17:03 Բրիտանացի դիվանագետին կվտարեն Ռուսաստանից լրտեսության համար 11/26/2024   17:03 Տղամարդը, նռնակով սպառնալով, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել. հանգամանքները պարզվում են (տեսանյութ) 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/26/2024   16:54 Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը 11/26/2024   16:52 Դատավոր Նարեկ Բադալյանի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է՝ 41 քրեական գործերով դատական ակտն ուշացումով կողմերին տրամադրելու համար․ հաղորդումը ներկայացրել է Դատական դեպարտամենտի ղեկավարը 11/26/2024   16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան 11/26/2024   16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում 11/26/2024   16:40 Նոր նշանակում՝ Փաշինյանի ստորագրմամբ 11/26/2024   16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   16:22 Վրաստանում հայտնել են նախագահական ընտրությունների օրը 11/26/2024   16:18 ՌԴ – Իրան մերձեցումը կարող է զսպել Երրորդ համաշխարհային պատերազմը. միջազգայնագետ (տեսանյութ) 11/26/2024   16:10 Ալեն Սիմոնյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի հետ 11/26/2024   16:05 Պայքարի ուղին, թե՞ համագործակցության ծուղակը. ազգային ընտրության առաջ. Սաղաթելյան 11/26/2024   16:05 Մի շարք շրջաններում ձյուն է տեղում 11/26/2024   15:54 Կայունությունը Կովկասում ձեռք կբերվի խաղաղության համաձայնագրի միջոցով, որը կստորագրեն Ադրբեջանը և Հայաստանը. Թուրքիայի ՊՆ 11/26/2024   15:38 Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին 11/26/2024   15:30 Դանակահարել են 15-ամյա պատանուն 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   15:07 Սուրեն Պապիկյանը հետեւել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման քննության ընթացքին 11/26/2024   15:00 ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վարկային հերթական պարտավորության վերաբերյալ գործով որոշում կայացնելու 11/26/2024   14:56 Ախուրյանում փոստային բաժանմունքի նախկին աշխատակցուհին կեղծել է թոշակառուի ստորագրությունը և յուրացրել կենսաթոշակը 11/26/2024   14:47 Վրաստանում ադրբեջանցիները հարսանիքի ժամանակ դանակահարել են միմյանց. 7 վիրավոր կա 11/26/2024   14:45 Խաղաղությունը ինքնին տրված իրականություն չէ, այն պետք է ամեն օր պաշտպանել. Մամիջանյան 11/26/2024   14:33 Խաբարովսկում խանդոտ ադրբեջանցին ծեծել, ապա՝ խեղդամահ է արել զուգընկերուհուն 11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/25/2024   17:55 ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «ադրբեջանական Երևան» անվամբ միջոցառում կազմակերպելու ալիեւյան կլանի փորձին

Դատարանը Պերմյակովի գործով թույլ է տվել ոչ էական խախտում, այն դատավճիռը բեկանելու հիմք չէ. Վերաքննիչ դատարան 01/30/2017   13:24  |  Դատական ռեպորտաժներ

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան:

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանը, Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որով մերժվել են նրանց վերաքննիչ բողոքները և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել անփոփոխ:

Հիշեցնենք, որ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդում էր բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, քննելու համար:

Իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էին բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մ.Արղամանյանի նախագահությամբ և դատավորներ Ս.Չիչոյանի ու Մ.Պապոյանի մասնակցությամբ, անցյալ տարվա դեկտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր տուժող կողմի ներկայացուցիչների բողոքները:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործով ձեռք բերված և առաջին ատյանի դատարանում` պատշաճ իրավական ընթացակարգի պահանջների պահպանմամբ հետազոտված ապացույցները բավարար են Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելը և նրա մեղքը քրեական գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հիմնավորված համարելու համար, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ-ի օգոստոսի 23-ի դատավճիռը օրինական, հիմնավորված ու պատճառաբանված է:

Ավելին, ըստ վերադաս դատարանի, գործով կատարվել է բազմածավալ, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, կատարվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունների բացահայտման, հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ապահովելու ուղղությամբ:

Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ, Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների կյանքի նկատմամբ վտանգը կանխելու պարտականությունն անառարկելիորեն հանդիսացել է Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունը, ինչը բնականաբար վերաբերում է ինչպես պարտադիր ժամկետային զինծառայողներին, այնպես էլ նրանց կողմից այլ անձանց կյանքի նկատմամբ վտանգը կանխելուն, սակայն Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ, այդուհանդերձ, եթե որոշակի հանգամանքների պատճառով Պետությանը չի հաջողվում կատարել իր պոզիտիվ պարտականությունը` կանխել մարդկանց կյանքի նկատմամբ վտանգը, նման դեպքերում առաջ է գալիս Պետության նեգատիվ պարտականությունը` ապահովելու կատարված հանցագործության փաստով պատշաճ, անկողմնակալ քննություն:

Այս կապակցությամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական հետապնդման մարմինները ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված շրջանակներում ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործության բացահայտման, հանցանք կատարած անձին հայտնաբերելու, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց հրաժարվելու մասին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը (ըստ որի քաղաքացիական հայցը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ, 158-րդ և 162-րդ հոդվածների դրույթներին, այսինքն՝ այն կոնկրետ քրեական գործի հետ միասին քննության ենթակա չէ), հիմնավորված ու պատճառաբանված է և համապատասխանում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին և չի հակասում նաև միջազգային պայմանագրերով ճանաչված նորմերին:

Ըստ Վերաքննիչ դատարանի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց հրաժարվելու մասին որոշում կայացնելով` ոչ թե տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանին, Անահիտ Կոշտոյանին, Անդրանիկ Պողոսյանին և Նարինե Պողոսյանին զրկել է իրենց հարազատների կյանքի իրավունքի խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման իրավունքից, ինչպես պատճառաբանվում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում, այլ միայն փաստել է քրեական գործի շրջանակներում նման հայցի քննության ոչ ենթակա լինելը:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի մայիսի 27-ի դատական նիստում ներկայացված քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու կապակցությամբ որոշում չի կայացրել, սակայն որոշում է կայացրել քաղաքացիական հայցվոր և պատասխանող ճանաչելու մասին, ինչով էլ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը: Սակայն Վերաքննիչ դատարանը գտել է, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա. Կիվիրյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը պետք է վարույթ չընդունվեր, հետևապես առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումը չի կարող համարվել էական և հիմք հանդիսանալ դատավճիռը բեկանելու համար:

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ամեն դեպքում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը սույն քրեական գործի շրջանակներում ըստ էության քննության, հետևաբար և բավարարման ենթակա չէ, ուստի և, եթե նույնիսկ ընդունենք, որ դատարանը ներկայացված հայցադիմումն ընդունել է վարույթ, ապա այդ դեպքում այն պետք է մերժվեր, ինչը տվյալ դեպքում տուժողների իրավահաջորդների համար կառաջացներ անբարենպաստ հետևանք:

Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճիշտ քրեաիրավական գնահատական է տվել քրեական գործով ձեռք բերված ապացույցներին և Վալերի Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը քննելիս և լուծելիս թույլ չի տվել ՀՀ քրեադատավարական օրենսդրության որևէ խախտում, որը կարող էր հիմք հանդիսանալ դատարանի դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

Գործը քննելիս և լուծելիս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջների խախտում թույլ չի տրվել, պահպանվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջները:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]