ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աշխատանքից ազատված Կապանի ԲԿ նախկին տնօրենի հայցադիմումը վերադարձվել է. թերություններից զատ այն ենթակա չէ Վարչական դատարանում քննվելու 01/30/2017 15:26 | Քաղաքացիական իրավունք
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Հասմիկ Հովհաննիսյանի նախագահությամբ, վերադարձրել է ընդդեմ Սյունիքի մարզպետի Կապանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանի հայցադիմումը՝ իրեն պաշտոնից ազատելու մասին 17.01.2017թ-ի թիվ 5-Ա կարգադրությունը վերացնելու պահանջով:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետի կողմից Ս.Օրբելյանին Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից ազատելու մասին հայտնի դարձավ վերջերս, երբ կենտրոնում գրանցվեցին մի քանի մահացության դեպքեր։
Օրբելյանը համամիտ չէ աշխատանքից ազատելու մարզպետի հրամանի հետ եւ բողոքարկում է այն, սակայն կարծես թե սխալ մարմին է ընտրել։ Վարչական դատարանը գտել է, որ Սմբատ Օրբելյանի հայցադիմումը ենթակա է վերադարձման: Նշենք, որ նրա շահերը ներկայացնում է որդին՝ Արամ Օրբելյանը՝ արդարադատության նախկին փոխնախարարը։
Վերլուծելով Վարչական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ, դատարանն արձանագրում է, որ վիճարկման հայց ներկայացնելիս անձը հայցադիմումում անպայման պետք է նշի այդ ակտը վերադասության կարգով բողոքարկելու մասին: Մինչդեռ հայցադիմումը չի բովանդակում տեղեկություններ` հայցվորի կողմից վիճարկվող ենթադրյալ վարչական ակտը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ:
Այդ հիմքով հայցադիմումը վերադարձնելը հիշյալ օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված իմպերատիվ պահանջ է:
Դատարանի որոշումից տեղեկանում ենք, որ հայցադիմումով հայցվորը ներկայացրել է միջնորդություն, որով խնդրել է հայցադիմումը վարույթ ընդունելու որոշման մեջ նշել, որ դրանով կասեցվում է վարչական ակտի կատարումը:
Այս առումով դատարանն արձանագրել է, որ Վարչական դատարանում վիճարկման հայց ներկայացնելու նախապայման է հանդիսանում պատասխանողի կողմից անձի հանդեպ կայացված միջամտող վարչական ակտի առկայությունը:
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի համաձայն՝ վարչական ակտի բնութագրում նշված է, որ այն, ի թիվս այլ պայմանների, պետք է նաև ընդունված լինի հանրային իրավունքի բնագավառում:
Մինչդեռ ՀՀ Սյունիքի մարզպետի 17.01.2017թ. թիվ 5-Ա կարգադրության համարի մեջ կատարված «Ա» նշումից երևում է, որ այն անհատական ակտ է, իսկ նույն կարգադրության բովանդակությունից երևում է, որ այն հիմնված է կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա: Նման պայմաններում արտաքուստ թիվ 5-Ա որոշումը վարչական ակտ չէ, որի կապակցությամբ էլ դատարանը վերը կիրառել է «ենթադրյալ» բառը:
Միջնորդության քննության առումով հայցադիմումին կցված չեն հայցվորի կողմից վիճարկվող ակտի ենթադրյալ վարչական ակտ լինելը քննարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր (օրինակ՝ «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կանոնադրություն, կողմերի միջև կնքված աշխատանքային պայմանագիր, ՀՀ Սյունիքի մարզպետարանի և Կապանի բժշկական կենտրոն ՓԲԸ փոխհարաբերությունները սահմանող ակտեր և այլն), որպիսի հանգամանքը խոչընդոտում է հայցվորի միջնորդության քննարկմանը:
Դատարանի այս մատնանշումներին ուշադրություն դարձնելը հայցվորի համար նշանակություն կունենա իրավասու դատարան (ընդհանուր իրավասության դատարան) դիմելու ժամկետների բաց թողնում թույլ չտալու համար (անհատական ակտը վերացնելու և աշխատանքում վերականգնելու պահանջով):
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից