ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ ԱԺ նախագահին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահը 01/30/2017 14:56 | ԼՐԱՀՈՍ
Պաշտոնական այցով Ճապոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը հունվարի 30-ին ընդունել է Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման:
Ողջունելով ՀՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ճապոնիայի Ազգային դիետի Ներկայացուցիչների պալատի նախագահ Տադամորի Օշիման շնորհակալություն է հայտնել հայ պատվիրակներին՝ Ճապոնիա կատարած այցի համար եւ վստահեցրել, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այցով մեկնարկ է տրվում հայ-ճապոնական խորհրդարանական հարաբերությունների զարգացման նոր փուլի:
Պարոն Օշիման հանդիպման ընթացքում մասնավորապես նշել է, որ ճապոնա-հայկական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը շարունակությունն է 2012 թվականին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած պաշտոնական այցի: Պարոն Օշիմայի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցով մեկնարկ է տրվում այդ հարաբերությունների առավել խորացմանն այժմ արդեն խորհրդարանական մակարդակով, ինչն առանձնահատուկ դեր ունի դիվանագիտական հարաբերությունների զարգացման ճանապարհին:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնպես կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համագործակցությունն ու մասնավորապես նշել. «Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը կարեւոր տեղ է զբաղեցնում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Ճապոնիա կայանում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում»:
Ըստ Գալուստ Սահակյանի՝ քառորդ դարն արդեն բավարար ժամանակ է գնահատելու առկա հարաբերությունները եւ հասկանալու դրանց խորությունն ու բովանդակությունը: Անցած 25 տարվա ընթացքում Հայաստանը եւ Ճապոնիան ձեւավորել են համագործակցության դինամիկ ձեւաչափ՝ հիմնված բարի կամքի, գործընկերության եւ փոխադարձ շահերի վրա:
Կողմերն անդրադարձել են նաեւ ԼՂ հիմնախնդրին եւ Հայոց ցեղասպանությանը՝ մասնավորապես նշելով, որ խնդիրները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ ցեղասպանությունների կանխարգելման գործում առանձնահատուկ դեր ունի արդեն եղած ոճրագործությունների դատապարտումը:
Ցավակցություն հայտնելով ապրիլյան պատերազմում զոհված հայ զինվորների համար՝ Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է, որ Ճապոնիան ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով եւ շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին:
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաեւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության (JETRO) նախագահ Յասուշի Ակահոշիի եւ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) նախագահ Շինիչի Կիտաոկայի հետ: Քննարկվել են տնտեսական, մշակութային եւ առեւտրային հարաբերությունների զարգացմանն ուղղված հարցեր՝ նախանշելով կոնկրետ ծրագրեր, որոնք ապագայում կիրագործվեն:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Ռուզաննա Մուրադյանն ու Սամվել Ֆարմանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանն ու Ճապոնիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրանտ Պողոսյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ