ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԵՄ-ն սատարում է ԼՂ հակամարտության գոտում ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծմանը. Սաջադ Քարիմ 01/30/2017 11:52 | Ղարաբաղյան հակամարտություն
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առկա խնդիրների, լուծման հեռանկարների, ինչպես նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է բրիտանացի քաղաքական գործիչ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի հետ:
- Պրն Քարիմ, թեմայի համատեքստում նախ կցանկանայի անդրադառնալ վերջին ամիսների ամենացավոտ իրադարձությանը՝ ապրիլյան պատերազմին: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ այդքան տարի անց Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողությունները: Արդյո՞ք դրանք սպասելի էին:
-Եվրամիության սկզբունքային դիրքորոշումը, որը մենք բազմիցս կրկնել ենք տարիների ընթացքում, այն է, որ ներկայիս ստատուս քվոն այս հակամարտությունում անընդունելի եւ անկայուն է, որովհետեւ այն մշտապես պարունակում է սրացման եւ ռազմական գործողությունների վերսկսման ռիսկ: Այդ իսկ պատճառով մենք միշտ խոսել ենք երկարաձգված, այլ ոչ թե սառեցված հակամարտության մասին, եւ ես կարծում եմ՝ հենց ապրիլյան դեպքերն ապացուցեցին, որ մեր մտավախություններն արդարացված են:
-Միջազգային հանրությունն, այդ թվում նաեւ՝ Դուք, այս հարցի վերաբերյալ կոչեր հնչեցրիք, սակայն պաշտոնապես նախահարձակ կողմի վերաբերյալ ոչինչ չասվեց: Չեք կարծու՞մ, որ դա, այնուամենայնիվ, կարեւոր էր: Կցանկանայի իմանալ՝ Ձեր անձնական կարծիքը:
-Տեսեք, հատկապես պատերազմի պարագայում չափազանց դժվար է ինչ-որ մեկի անձնական կարծիքը առաջ տանել, հատկապես, երբ մենք՝ որպես ԵՄ, անմիջական հասանելիություն չունենք դեպի տարածաշրջան. մի բան, որ մենք՝ որպես Եվրախորհրդարան, շատ անգամներ ենք առաջարկել: Այդ իսկ պատճառով, մենք միանշանակ սատարում ենք ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծմանը, ինչը մենք կոչ ենք արել ու շարունակելու ենք կոչ անել:
-Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են, որ հակամարտության լուծումը քաղաքական է, և դրան հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով: Բայց տարիների ընթացքում հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումները այդքան էլ չեն տանում դեպի դրան, քանի որ Ադրբեջանը կարծես թե չի ցանկանում փոխել դիրքորոշումը: Ի՞նչ եք կարծում այս հարցի առնչությամբ:
- Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծմանն այլընտրանք չի կարող լինել: Ներկայումս ստեղծված է մի իրավիճակ, որը երկարաձգված հակամարտություն է, այսինքն՝ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Նման ստատուս քվոն մշտական լուծում չէ:
- Ի՞նչ եք կարծում, Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթացում կարո՞ղ է ինչ-որ դեր խաղալ:
-Այժմ առկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարվող բանակցությունների շարունակական գործընթաց: Այն կարող է կատարյալ չլինել, բայց միակն է, որ մենք ունենք եւ որին համաձայնել են եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը: Կասկածում եմ, որ այս փուլում նման նոր էլեմենտներ ներմուծելը կլինի խոհեմ:
- Պրն Քարի՛մ, իսկ ի՞նչ կասեք ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից ԼՂՀ խաղաղ բնակչության՝ մասնավորապես տարեցների, ինչպես նաեւ պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ իրականացված վայրագությունների մասին, որոնք փաստերով ներկայացվեցին մի շարք միջազգային կառույցների: Փաստն էլ այն է, որ զոհվածների մարմինները փոխանակելիս հայկական կողմին հանձնվեցին զինծառայողների խոշտանգված մարմինները: Սա դեմ է պատերազմի բոլոր նորմերին: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է մեղավոր կողմին պատասխանատվության ենթարկել:
-Պատերազմի հանցագործությունները չափազանց լուրջ խնդիր են, որոնց մենք բոլորս պետք է տանք քաղաքական առաջնահերթություն: Հենց դրա համար էլ միջազգային հանրությունը ստեղծել է Միջազգային քրեական դատարան, որտեղ ուսումնասիրվում են ցեղասպանության, պատերազմի, մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: ԵՄ բոլոր անդամ պետությունները վավերացրել են Հռոմի ստատուտը, որն ընկած է այս դատարանի ստեղծման հիմքում: Որպես Եվրախորհրդարան՝ մենք մշտապես հորդորել ենք բոլոր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, միանալ մեզ: Դժբախտաբար, Հայաստանը ստորագրել է, սակայն չի վավերացրել (Ադրբեջանն անգամ չի ստորագրել Հռոմի ստատուտը-հեղ.): Ես պարզապես կարող եմ կրկին հորդորել կողմերին եւ հուսալ, որ Հայաստանը կկարողանա ծառայել որպես օրինակ:
- Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կողմից նախորդ տարվա դեկտեմբերի 29-ին արդեն հայ-ադրբեջանական սահմանի վրա իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը: ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն 12 օր հետո հայտարարություն տարածեց՝ կողմերին հորդորելով հեռու մնալ ագրեսիայից եւ մեղադրանքներից: Կարծես փորձ արվեց կողմերի միջեւ դնել հավասարության նշան ՝ կրկին զերծ մնալով հասցեական կոչերից այն դեպքում, երբ Ադրբեջանն է, որ շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը ու նաեւ ըստ Մինսկի խմբի՝ հրաժարվում է իրականացնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:
-Հայտարարության մեջ ասվում է, որ Բաքուն եւ Երեւանը շարունակում են մեղադրել միմյանց ներխուժման փորձի մեջ, ինչը հանգեցրեց զոհերի: Կարծում եմ՝ սա փաստացիորեն ճիշտ է, չնայած որ, այո՛, այն խուսափում է մեղադրանքը հստակեցնելուց: Նույն հայտարարությամբ նաեւ կոչ է արվում երկու երկրների ղեկավարներին աջակցել ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի հաստատմանը, որը մենք լիովին սատարում ենք, եւ որի կարիքն արդեն տեւական ժամանակ է կա:
-Պրն Քարի՛մ, իսկ ի վերջո ո՞րն է Ձեր անձնական կարծիքը ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծման վերաբերյալ:
-Իմ անձնական կարծիքն այն է, որ հակամարտության լուծումը կախված է ավելի շատ հենց Երեւանից եւ Բաքվից, քան ինչ-որ այլ կառույցից, եւ որ ԵՄ-ն եւ միջազգային հանրությունը կարող են միմիայն միջնորդել եւ աջակցել, բայց ոչ ինքնուրույն լուծել այն: Հրադադարի խախտումները՝ չխոսելով նույնիսկ ապրիլյան դեպքերի մասին, ցույց են տալիս, որ ստատուս քվոն
անկայուն է, իսկ բանակցային լուծումը անհրաժեշտորեն կներառի «տուր եւ վերցրու «բաղադրիչը բոլոր կողմնրի համար:
Հարցազրույցը՝ Սյուզի Մուրադյանի
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից