ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարանը Պերմյակովի գործով թույլ է տվել ոչ էական խախտում, այն դատավճիռը բեկանելու հիմք չէ. Վերաքննիչ դատարան 01/30/2017 13:24 | Դատական ռեպորտաժներ
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները բողոքներ են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանը, Արթուր Սաքունցն ու Արայիկ Զալյանը բողոքներ են ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ, որով մերժվել են նրանց վերաքննիչ բողոքները և առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել անփոփոխ:
Հիշեցնենք, որ Պերմյակովը մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդում էր բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, քննելու համար:
Իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վերաքննիչ բողոքում միջնորդում էին բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մ.Արղամանյանի նախագահությամբ և դատավորներ Ս.Չիչոյանի ու Մ.Պապոյանի մասնակցությամբ, անցյալ տարվա դեկտեմբերի 19-ի որոշմամբ մերժել էր տուժող կողմի ներկայացուցիչների բողոքները:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ քրեական գործով ձեռք բերված և առաջին ատյանի դատարանում` պատշաճ իրավական ընթացակարգի պահանջների պահպանմամբ հետազոտված ապացույցները բավարար են Վալերի Պերմյակովի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելը և նրա մեղքը քրեական գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ հիմնավորված համարելու համար, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016թ-ի օգոստոսի 23-ի դատավճիռը օրինական, հիմնավորված ու պատճառաբանված է:
Ավելին, ըստ վերադաս դատարանի, գործով կատարվել է բազմածավալ, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն, կատարվել են անհրաժեշտ բոլոր գործողությունները հանցագործությունների բացահայտման, հանցանք կատարած անձին հայտնաբերելու և նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ապահովելու ուղղությամբ:
Վերաքննիչ դատարանի եզրահանգմամբ, Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների կյանքի նկատմամբ վտանգը կանխելու պարտականությունն անառարկելիորեն հանդիսացել է Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունը, ինչը բնականաբար վերաբերում է ինչպես պարտադիր ժամկետային զինծառայողներին, այնպես էլ նրանց կողմից այլ անձանց կյանքի նկատմամբ վտանգը կանխելուն, սակայն Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ, այդուհանդերձ, եթե որոշակի հանգամանքների պատճառով Պետությանը չի հաջողվում կատարել իր պոզիտիվ պարտականությունը` կանխել մարդկանց կյանքի նկատմամբ վտանգը, նման դեպքերում առաջ է գալիս Պետության նեգատիվ պարտականությունը` ապահովելու կատարված հանցագործության փաստով պատշաճ, անկողմնակալ քննություն:
Այս կապակցությամբ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը փաստել է, որ ՀՀ քրեական հետապնդման մարմինները ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված շրջանակներում ձեռնարկել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները հանցագործության բացահայտման, հանցանք կատարած անձին հայտնաբերելու, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար:
Վերաքննիչ դատարանը գտել է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց հրաժարվելու մասին Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը (ըստ որի քաղաքացիական հայցը չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ, 158-րդ և 162-րդ հոդվածների դրույթներին, այսինքն՝ այն կոնկրետ քրեական գործի հետ միասին քննության ենթակա չէ), հիմնավորված ու պատճառաբանված է և համապատասխանում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջներին և չի հակասում նաև միջազգային պայմանագրերով ճանաչված նորմերին:
Ըստ Վերաքննիչ դատարանի, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելուց հրաժարվելու մասին որոշում կայացնելով` ոչ թե տուժողների իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանին, Անահիտ Կոշտոյանին, Անդրանիկ Պողոսյանին և Նարինե Պողոսյանին զրկել է իրենց հարազատների կյանքի իրավունքի խախտման համար ոչ նյութական վնասի հատուցման իրավունքից, ինչպես պատճառաբանվում է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից բերված վերաքննիչ բողոքում, այլ միայն փաստել է քրեական գործի շրջանակներում նման հայցի քննության ոչ ենթակա լինելը:
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2016 թվականի մայիսի 27-ի դատական նիստում ներկայացված քաղաքացիական հայցը վարույթ ընդունելու կապակցությամբ որոշում չի կայացրել, սակայն որոշում է կայացրել քաղաքացիական հայցվոր և պատասխանող ճանաչելու մասին, ինչով էլ խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերը: Սակայն Վերաքննիչ դատարանը գտել է, որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա. Կիվիրյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը պետք է վարույթ չընդունվեր, հետևապես առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված վերոգրյալ խախտումը չի կարող համարվել էական և հիմք հանդիսանալ դատավճիռը բեկանելու համար:
Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ամեն դեպքում տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ա.Կիվիրյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը սույն քրեական գործի շրջանակներում ըստ էության քննության, հետևաբար և բավարարման ենթակա չէ, ուստի և, եթե նույնիսկ ընդունենք, որ դատարանը ներկայացված հայցադիմումն ընդունել է վարույթ, ապա այդ դեպքում այն պետք է մերժվեր, ինչը տվյալ դեպքում տուժողների իրավահաջորդների համար կառաջացներ անբարենպաստ հետևանք:
Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ճիշտ քրեաիրավական գնահատական է տվել քրեական գործով ձեռք բերված ապացույցներին և Վալերի Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը քննելիս և լուծելիս թույլ չի տվել ՀՀ քրեադատավարական օրենսդրության որևէ խախտում, որը կարող էր հիմք հանդիսանալ դատարանի դատավճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:
Գործը քննելիս և լուծելիս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ Սահմանադրության, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջների խախտում թույլ չի տրվել, պահպանվել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսդրության պահանջները:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից