ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմավիր ԲԿ-ի բժիշկ Նշան Գևորգյանի հերթական «սխրագործությունը» կամ քանի՞ անգամ բժիշկը կարող է դատապարտվել 01/30/2017 15:54 | Քրեական խրոնիկոն
Օրեր առաջ «Արմավիր» ԲԿ-ում նորածին է լույս աշխարհ եկել, սակայն երեխայի վիճակը վատացել է և փոքրիկին ծնվելուց երկու օր անց տեղափոխել են Երևան` Մուրացանի հիվանդանոց, որտեղ և հունվարի 28-ին մահացել է:
Նորածնի հարազատները երեխայի մահվան մեջ մեղադրում են Արմավիրի Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Նշան Գևորգյանին, ով, ի դեպ, բավականին հայտնի է հասարակությանը իր «քաջագործություններով»:
Բժիշկ Նշան Գևորգյանը վերջին մի քանի տարիների ընթացքում հասցրել է մի քանի անգամ դատապարտվել, սակայն, ինչպես տեսնում ենք, նրան հաջողվել է պատժից խուսափել ու շարունակել իր «սխրագործությունները»:
Դեռևս 2010թ. հուլիսի 17-ին` «Արմավիր»-ի հիվանդանոց ընդունվելուց ընդամենը 4 ժամ անց, մահացել էր Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ 1 տարեկան 4 ամսական Հովհաննես Հովհաննիսյանը: Փոքրիկը հիվանդանոց է ընդունվել «գանգուղեղային տրամվայից հետո զարգացած ճակատային և քունքային հեմատոմաներ» ախտորոշմամբ:
«Արմավիր ԲԿ»-ում երեխային վիրահատել են, բայց մի քանի ժամ անց նրա վիճակը կտրուկ վատացել է: Երեխայի կյանքը փրկելու համար հիվանդանոցի բուժանձնակազմը որոշում է կայացրել նրան տեղափոխել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Մանկաբուժական ռեանիմացիոն բրիգադ հրավիրելու փոխարեն` Հովհաննեսին որոշում են մայրաքաղաքի հիվանդանոց տեղափոխել տաքսիով, երեխան ճանապարհին մահանում է:
Դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ երեխան մահացել է «Արմավիր ԲԿ»-ում մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով:
Հաջորդ դեպքը տեղի է ունեցել 2010թ. դեկտեմբերի 5-ի գիշերը: Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ Վռամ Խլղաթյանի հարազատները զանգահարել են Արմավիր ԲԿ և «շտապ oգնություն» կանչել: Բայց բժիշկը կանչով հիվանդին չի այցելել` պատճառաբանելով, որ բենզին չկա: Այս հիվանդը ևս մահացել է:
Ի պաշտոնե պատասխանատու լինելով հիվանդանոցի նյութատեխնիկական ապահովվածության համար` Նշան Գևորգյանն անտեսել է աշխատակիցների պահանջները` մանկական վերակենդանացման համար անհրաժեշտ բժշկական պարագաներով և, մասնավորապես, մանկական լարինգոսկոպով «Արմավիրի ԲԿ» մանկական բաժանմունքը ապահովելը: Եվ երբ 01.01.2011թ հիվանդանոց ընդունված մանկահասակ հիվանդ Արտաշես Սեդրակյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, բուժօգնություն ցուցաբերելու լիարժեք հնարավորություն չի եղել: Արդյունքում` երեխան մահացել է:
Չնայած որ նախաքննական մարմինը այս երեխայի մահվան համար նույնպես պատասխանատու էր համարել Նշան Գևորգյանին, երբ գործը հասավ դատարան, քրեական գործով մեղադրող Անդրանիկ Սահակյանը հանկարծ դատարանում հրաժարվել է Արտաշես Սեդրակյանի մահվան դրվագով բժշկին առաջադրված մեղադրանքից՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Ինչ վերաբերում է մյուս 2 զոհերին, ապա Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ 2013թ. դեկտեմբերի 23-ի դատավճռով Նշան Գևորգյանը մեղավոր է ճանաչվել` պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` դատապարտելով նրան 5 տարվա ազատազրկման՝ առանց որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու:
Եվ քանի որ Գևորգյանը համաներման կիրառմամբ ազատվել էր պատժի կրումից և դատարանն էլ նրան չէր զրկել որոշակի ժամկետով մասնագիտական գործունեությամբ զբաղվելու իրավունքի, ուստիև՝ Նշան Գևորգյանը շարունակել է մարդկանց կյանքերի ու ճակատագրերի խեղումը:
Պատժից ազատվելուց ընդամենը 2 ամիս հետո Գևորգյանը կրկին հայտնվում է իրավապահների տեսադաշտում՝ այս անգամ «կաշառք» չտալու պատճառով հղի կնոջը չվիրահատելու համար:
Մասնավորապես, Ըստ մեղադրանքի՝ Նշան Գևորգյանը 2014թ. փետրվարի 25-ին մանկաբարձական անվճար բժշկական սպասարկման ծրագրով իրականացվող կեսարյան հատում վիրահատություն կատարելու համար հղի, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակչուհի Ալինա Գևորգյանի սկեսուրից՝ Բավական Սիմոնյանից կաշառք է պահանջել, սակայն մերժում ստանալով՝ հրաժարվել է Ա.Գևորգյանին բուժօգնություն ցուցաբերել:
2015 օգոստոսի 17-ի դատավճռով Գևորգյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել է 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն ը նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան:
Այդ ամենից հետո Գևորգյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել պահանջով բեկանել իր վերաբերյալ դատավճիռը և կայացնել արդարացման դատական ակտ, սակայն վերաքննիչ բողոքը մերժվել է:
Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունվելը ևս մերժվել է:
Այս ամենից հետո, երբ դեռ դատարանի կողմից նրա նկատմամբ սահմանված փորձաշրջանի ժամկետները չի ավարտվել, Նշան Գևորգյանի անունը կապվում հերթական դժբախ դեպքի հետ:
Մինչև ե՞րբ է Առողջապահության նախարարությունն աչք փակելու գևորգյանական մոտեցում ցուցաբերող բժիշկների գործողությունների կամ անգործությունների վրա, դեռ քանի՞ ճակատագիր է խեղվելու, որպեսզի հասկանանք, որ ոչ թե պետք է բժշկի գործողություններում արդարացման հիմքեր գտնել կամ դատապարտել, հետո համաներմամբ ազատել պատժի կրումից կամ փորձաշրջան սահմանել, այլ պետք է ուղղակի զրկել բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից՝ կանխելով նրա ձեռամբ հաջորդ մահվան դեպքը:
Լուսանկարը՝ Hetq.am-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից