ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ենթադրյալ քիլլերներն արդարացվել են (Լուսանկարներ) 01/28/2017 17:25 | Քրեական խրոնիկոն
Սոչիի գործարարների սպանության գործով արդարացվել է երկու ենթադրյալ քիլլեր: Կրասնոդարի երկրամասային դատարանի երդվյալ ատենակալների կոլեգիան արդարացման դատավճիռ է կայացրել դեռևս մի քանի տարի առաջ հանգստավայր-քաղաքում ձեռնարկատերերի գնդակահարության գործով:
Այդ աղմկահարույց սպանության գործով ամբաստանյալներից մեկը դատավճռի հրապարակումից հետո ազատ էր արձակվել դատարանի դահլիճում, իսկ երկրորդը մնացել է կալանքի տակ, քանի որ այլ հանցագործության համար պատիժ է կրում:
Քիլլերների խմբի պարագլուխն, ըստ քննության վարկածի, Պյոտր Պինչուկն էր, ով անցյալ տարվա հուլիսին արտահանձնվել էր Հունաստանից: Պինչուկի մասով գործն անջատվել է առանձին վարույթ, քննությունը շարունակվում է:
Անցյալ տարվա հոկտեմբերին Կրասնոդարում դատարանի առջև կանգնեցին Դենիս Մուրդալովն ու Թեմուր Մատուան: Առաջինը մեղադրվում էր վարձով կրկնակի սպանության մեջ, իսկ երկրորդը համարվում էր քիլլերների օժանդակող:
Քննության վարկածի համաձայն, 2010թ. Սոչիի հիշյալ բնակիչները չպարզված անձի պատվերով սպանել են «Ակվա-Հաուս» սրճարանի սեփականատեր Էդուարդ Կագոսյանին, իսկ հետագայում՝ 2012թ. նրա գործընկերոջը՝ Թեմուր Մամուլիային:
«Կարաս» մականունով 31-ամյա խոշոր գործարար Էդուարդ Կագոսյանը «օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ հայտնի է որպես Դեդ Հասան, մերձավոր շրջապատի մեջ էր մտնում: Հենց նա էր Սոչիում Ուսոյանին պատկանող ռեստորանների այսպես կոչված՝ «նայողը» (վերջինս նույն 2010թ. փրկվել էր մահափորձից, իսկ երեք տարի անց սպանվել մայրաքաղաքում նշանառուի կողմից):
Քննության վարկածով Սոչիում երկու հանցագործությունների կատարողը եղել է Պյոտր Պինչուկը: Չպարզված անձի կողմից ստանալով Կագոսյանի սպանության պատվեր՝ նա ներգրավել է իր ծանոթ Դենիս Մուրդալովին, իսկ Թեմուր Մատուան հետևում էր զոհին, գնված մոպեդներ էր հասցնում և թաքցնում հանցագործների կողմից օգտագործվելիք տրանսպորտային միջոցները:
Հատկանշական է, որ երկու ձեռնարկատերերին էլ գնդակահարել են Ադլերի նույն սրճարանում, որի համասեփականատերերը Կագոսյանն ու Մամուլիան էին:
2010թ. հոկտեմբերի 26-ին քիլլերները մոտոցիկլետով մոտեցել էին այստեղ, մեկը մնացել էր փողոցում, երկրորդը ներս էր մտել և ատրճանակ-գնդացրից կրակոցներ արձակել սեղանի շուրջ նստած Կագոսյանի վրա:
Թեմուր Մամուլիայի սպանությունը կատարվել էր 2012թ. մարտի մեկին՝ նույն սցենարով միայն այն տարբերությամբ, որ հանցագործները եկել էին սրճարան երկու մոպեդով:
Դատաքննության ընթացքում կասկածյալները հերքում էին իրենց մեղքը, իսկ նրանց փաստաբանները հղում էին կատարում ամբաստանյալների մեղքի օբյեկտիվ ապացույցների բացակայությանը, քանի որ չէին հայտնաբերվել զենքը, հագուստն ու հեռախոսները, որոնցից օգտվել էին քիլլերները, հանցագործների դեմքերը ոչ ոք չէր տեսել և գնդակահարության ականատեսներից ոչ ոք չէր ճանաչել ամբաստանյալներին:
Դատի ժամանակ երդվյալները բազմիցս հարցեր էին ուղղում վկաներին, տուժողներին ու ամբաստանյալներին Էդուարդ Կագոսյանի սպանության դրդապատճառի մասին և թե ով է հատկապես վճարել քիլլերներին, սակայն այդպես էլ պատասխան չէին ստացել:
Արդյունքում ատենակալները նրանց մեղքը չապացուցված էին համարել: Առաջինի դեպքում դրա օգտին քվեարկել էր 12-ից ութ ատենակալ, իսկ երկրորդ կասկածյալը անմեղ էր ճանաչվել կոլեգիայի 11 անդամի կողմից:
Դատավոր Ալեքսանդր Ժուկովը կարգադրել էր ազատել Թեմուր Մատուային դատարանի դահլիճում, իսկ ավելի վաղ Կրասնոդարի երկրամասային դատարանի կողմից իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ նկրտման համար 12,5 տարվա ազատազրկման դատապարտված Դենիս Մուրդալովը մնացել էր կալանքի տակ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ